Գլխավոր տեղեկություն
Համար
N 625-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.23/45.1 Հոդ.971
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2006 թվականի N 625-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 2120-Ն որոշման 2-րդ կետի և ելնելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի ապրիլի 15-ին ստորագրված և 2005 թվականի հուլիսի 8-ին վավերացված զարգացման վարկային համաձայնագրի (4038-AM) համաձայն իրականացվելիք Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի առանձնահատկություններից`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

ա) վերնագրում և 1-ին կետում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

բ) 2-րդ կետում «1998 թվականի հունիսի 19-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 6-ին վավերացված «Համայնքային զարգացում» վարկային ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ» բառերը փոխարինել «2005 թվականի ապրիլի 15-ին ստորագրված և հուլիսի 8-ին վավերացված «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (4038-AM), Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրով, 2003 թվականի մարտի 27-ին ստորագրված` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով (NTF051373), սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով» բառերով.

գ) 3-րդ կետը «ծրագրի վարկային համաձայնագրերով» բառերից հետո լրացնել «ծրագրի իրականացման պլանով, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրով» բառերով.

դ) 4-րդ կետում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

ե) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման դրամաշնորհային ծրագրի և այլ ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) իրականացման կառավարումն է».

զ) 7-րդ կետի`

«ա» ենթակետում «ԾՂԳ» բառը փոխարինել «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկ (այսուհետ` ՀԶԾԳ)» բառերով,

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ՀԶԾԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը»,

«դ» ենթակետում «ԾԻԳ-ի» բառը փոխարինել «ՀԶԾԳ-ի» և (կամ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերը և այլ գույքը վարձակալած «Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` օպերատոր)» բառերով,

«ը» ենթակետում «ԾԻ-ի» բառը փոխարինել «ՀԶԾԳ-ի» բառով.

է) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերում «ԾԻԳ» բառը փոխարինել «ՀԶԾԳ» բառով.

ը) 20-րդ կետում «ԾՂԳ-ի մրցութային հանձնաժողովի» բառերը փոխարինել «օպերատորի գնումների հանձնաժողովի» բառերով.

թ) 24-րդ, 29-րդ և 31-րդ կետերում, խորհրդի կազմի վերնագրում և 1-ին տողում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

ժ) 26-րդ կետը «ընդգրկվում են» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀԶԾԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և օպերատորից».

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կազմի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ս. Պոպոֆֆ -«Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 16
Երևան