«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 օգոստոսի 2006 թ. N 499-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 250-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 հավելված 1-ի 5-րդ կետի «ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային» բառերը փոխարինել «ներքին աուդիտի» բառերով.
1.2 հավելված 1-ի 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Բանկի խորհուրդը պատասխանատու է բանկի բնականոն և արդյունավետ գործունեության, բանկի ակտիվների պահպանության, բանկի մասնակիցներին, Կենտրոնական բանկին և հասարակությանը ճշգրիտ ու արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև բանկի գործադիր մարմնի վերահսկման համար:».
1.3 հավելված 1-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ներքին հսկողության իրականացման առումով՝ բանկի խորհուրդը.
ա. հաստատում է բանկի հեռանկարային զարգացման ծրագիրը,
բ. հաստատում է բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը, բանկի տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, իրականացնում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխում,
գ. ընդունում է բանկի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, ինչպես նաև բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները, հիմունքները, եղանակները, կանոնները և ձևերը սահմանող ներքին կարգերը,
դ. ընդունում (հաստատում) է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի տեսակները և պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) վերանայում է այդ ցանկը,
ե. ընդունում է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի բացահայտման, չափման, մոնիտորինգի և կառավարման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, այդ թվում՝ հիմնական ռիսկերի ընդունելի սահմանները (օրինակ` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը), պարբերաբար վերանայում է ռիսկերի ընդունված սահմանաչափերը,
զ. պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) անդրադառնում է բանկի ռազմավարությանը, բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին և, անհրաժեշտության դեպքում, վերանայում դրանք,
է. սահմանում է բանկում ներքին հսկողության ստանդարտները և հսկում է, որպեսզի բանկում իրականացվի ներքին հսկողության համակարգի արդյունավետության մոնիտորինգ,
ը. նշանակում է բանկի գործադիր մարմնի անդամներին, հաստատում է գործադիր մարմնի անդամների վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել նրանց լիազորությունները,
թ. հսկում է, որպեսզի բանկի գործադիր մարմինը իրականացնի ռիսկերի պատշաճ բացահայտում, գնահատում, մոնիտորինգ և կառավարում,
ժ. հսկում է, թե ինչքանով է բանկի գործադիր մարմինը հետևում ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ներքին հսկողության համակարգի բարելավման վերաբերյալ տրված առաջարկություններին և դիտողություններին, ինչպես է իրականացնում ներքին հսկողության համակարգի թերությունների շտկմանն ուղղված միջոցառումները,
ժա. սահմանում է բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները, պարբերաբար քննարկում է գործադիր ղեկավարների կողմից իրականացված առանցքային գործարքներն ու գործողությունները (բանկի տարբեր ստորաբաժանումներից և ներքին աուդիտից ստացված հաշվետվությունների հիման վրա),
ժբ. անհրաժեշտության դեպքում սահմանափակում է գործադիր ղեկավարների առավել կարևոր իրավասությունները (օրինակ՝ խոշոր վարկերի տրամադրում՝ բացառապես բանկի խորհրդի համաձայնությամբ),
ժգ. ձևավորում է բանկի ներքին աուդիտի ստորաբաժանումը, հաստատում է դրա տարեկան աշխատանքային ծրագիրը և ներքին աուդիտի վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների լիազորությունները,
ժդ. պարբերաբար ծանոթանում է բանկի գործադիր ղեկավարների, ներքին և արտաքին աուդիտների կողմից բանկի ներքին հսկողությանը տրված գնահատականներին,
ժե. անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներն ու վերահսկում է դրանց իրականացումը,
ժզ. վերահսկում է բանկի ներքին հսկողության գործընթացների իրականացման ծախսերը և իրականացվող միջոցառումների (ներքին հսկողության ապահովման գծով) արդյունավետությունը,
ժէ. սահմանում է բանկի գործադիր տնօրենի (տնօրենության), գլխավոր հաշվապահի և ներքին աուդիտի կողմից իրենց գործունեության վերաբերյալ խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման կարգը, պարբերականությունը:».
1.4 հավելված 1-ի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ապահովում է բանկի խորհրդի կողմից հաստատված հեռանկարային զարգացման ծրագրի և ներքին իրավական ակտերի կատարումը,»,
բ) 10-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ը. խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը:».
1.5 հավելված 1-ը լրացնել նոր 101 և 102 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«101. Բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ընթացակարգերի (կանոնակարգերի) մշակումը պետք է ներառի հետևյալ քայլերը.
ա. կանոնակարգվող գործընթացի մանրամասն նկարագրություն,
բ. այդ գործընթացի յուրաքանչյուր քայլի իրականացման հետ առնչվող հնարավոր ռիսկերի ու բացասական իրադարձությունների նույնականացում,
գ. այդ ռիսկերի ու բացասական իրադարձությունների ի հայտ գալու հավանականության և բանկի գործունեության վրա հնարավոր ազդեցության որոշում,
դ. ռիսկերը կառավարելու, կանխարգելելու և նվազեցնելու նպատակով ներքին հսկողության մեխանիզմների սահմանում:
102. Ներքին ընթացակարգերը (կանոնակարգերը) պետք է ներառեն՝
ա. նկարագրվող գործընթացի իրականացման քայլերի հերթականությունը,
բ. այդ քայլերի իրականացմանն առնչվող ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված ներքին հսկողության մեխանիզմները,
գ. գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման եղանակները և այդ տեղեկատվության հոսքերը,
դ. գործընթացի վերջնական արդյունքը՝ փաստաթղթի, գործարքի, տեղեկատվության կամ այլ տեսքով,
ե. գործընթացի իրականացման ժամկետները՝ ըստ քայլերի,
զ. գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների պատշաճ սահմանված և տարանջատված պարտականություններն ու լիազորությունները,
է. փաստաթուղթ կամ գործարք վավերացնելու (ստորագրելու) իրավունք ունեցող աշխատակիցների պաշտոնները,
ը. անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի պահպանման (արխիվացման) ձևը,
թ. գործընթացի կապը բանկի կողմից իրականացվող այլ գործառույթների հետ,
ժ. անհրաժեշտ հղումներ գործընթացը կանոնակարգող օրենքներին, այլ իրավական ակտերին կամ այլ ներքին ակտերին,
ժա. այլ անհրաժեշտ դրույթներ:».
1.6 հավելված 1-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ներքին հսկողության իրականացման առումով՝ բանկի կազմակերպական կառուցվածքը և աշխատաոճը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
ա. պետք է լինի բանկի խորհրդի կողմից հաստատված՝ բանկի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը,
բ. բանկը պետք է ունենա իր բիզնես գործընթացների նկարագիրը, որը կներառի բանկի կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրը՝ սխեմատիկ և տեքստային ձևով,
գ. պարտականությունները պետք է պատշաճ տարանջատված լինեն ինչպես աշխատակիցների, այնպես էլ ստորաբաժանումների միջև,
դ. բանկի խորհուրդը պետք է հստակ սահմանի ռիսկերի կառավարման ոլորտի համար պատասխանատու անձանց,
ե. պարտականությունների տարանջատման ընթացքում պետք է բացահայտվեն և վերահսկվեն շահերի բախման հնարավոր ոլորտները,
զ. գործարքի իրականացումը և հաշվառումը սկզբից մինչև վերջ չպետք է դրված լինի միայն մեկ անձի կամ փոխկապակցված անձանց վրա,
է. բանկի ստորաբաժանումների ղեկավարները պետք է աշխատակիցներին տեղեկացնեն աշխատանքային պարտականությունների իրականացման հետ առնչվող ռիսկերի մասին, ինչպես նաև հստակ ներկայացնեն նրանց դերը բանկի ներքին հսկողության համակարգի մեջ, աշխատանքի վայրում և դրանից դուրս աշխատակիցների վարքագծին ներկայացվող պահանջները, չարաշահումների նկատմամբ բանկի ղեկավարության դիրքորոշումը,
ը. բանկը պարտավոր է ունենալ իր կառավարման մարմինների կողմից հաստատված՝ արտակարգ իրավիճակներում (օրինակ՝ համակարգչային ցանցի խափանում, հրդեհ, այլ) գործունեության իրականացման ծրագրեր: Այս ծրագրերը պետք է առնվազն ներառեն բանկում գործող առանցքային նշանակություն ունեցող համակարգերի աշխատանքի նկարագրությունը արտակարգ իրավիճակի դեպքում և համակարգերի աշխատանքի անընդհատության ապահովման արարողակարգերի նկարագրությունը: Արտակարգ իրավիճակներում գործունեության իրականացման ծրագրերը պետք է պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) թեսթավորվեն` որոշելու համար դրանց արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում վերանայվեն,
թ. բանկի կողմից ստորագրված յուրաքանչյուր պայմանագիր և/կամ պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին որոշումը պետք է ուսումնասիրվի բանկի իրավաբանների կամ իրավական խորհրդատուների կողմից,
ժ. բանկի խորհուրդը, ինչպես նաև գործադիր մարմինը պատասխանատու են բանկում էթիկական նորմերի, ինչպես նաև մասնագիտական վարքագծի կանոնների ձևավորման և ներդրման համար:».
1.7 հավելված 1-ի 14-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը պետք է պարբերաբար ստանա, ուսումնասիրի և Կենտրոնական բանկ ներկայացնի բանկում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկությունները:».
1.8 հավելված 1-ի 20-րդ կետի «և/կամ» բառերը փոխարինել «և» բառով.
1.9 հավելված 1-ի 21-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. բանկի ներքին աուդիտի ղեկավարի և աշխատակիցների նշանակման կամ պաշտոնից ազատման իրավասությունը պատկանում է բանկի խորհրդին,
բ. բանկի ներքին աուդիտը անկախ է բանկի այլ ստորաբաժանումներից, ներքին աուդիտի կողմից վերստուգվող ստորաբաժանումների ղեկավարները չեն կարող ազդել վերստուգումների շրջանակների և խորության վրա,».
1.10 հավելված 1-ի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) 26-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. բանկի յուրաքանչյուր/ցանկացած գանձապահի տնօրինության տակ գտնվող կանխիկի առավելագույն սահմանաչափը,»,
բ) 26-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. գանձապահների կողմից գործարքի ամբողջական/վերջնական հաշվառման իրականացումն արգելող դրույթներ,»,
գ) 26-րդ կետի «դ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի դրամարկղային գործառնությունների վերաբերյալ» բառերով.
1.11 հավելված 1-ի 28-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) 28-րդ կետի «ժ» ենթակետի «ընթացակարգերը» բառը փոխարինել «սկզբունքները» բառով,
բ) 28-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա. յուրաքանչյուր դիլերի (ներդրումային գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակցի) կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,»,
գ) 28-րդ կետի «ժե» ենթակետը «գործադիր մարմնին» բառերից հետո լրացնել «բանկի ներդրումային գործունեության վերաբերյալ» բառերով.
1.12 հավելված 1-ի 30-րդ կետի «գ» ենթակետից հանել «(նվազագույն, առավելագույն, միջին)» բառերը.
1.13 հավելված 1-ի 32-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 32-րդ կետի «գ» ենթակետից հանել «և վարկավորման հարցերով զբաղվող աշխատակիցների» բառերը,
բ) 32-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. վարկերի տրամադրման, մոնիտորինգի և հետստացման ընթացակարգը,»,
գ) 32-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. բանկում գնագոյացման (օրինակ՝ վարկավորման տոկոսադրույքների, ֆակտորինգային զեղչատոկոսների ձևավորման) սկզբունքները,
դ) 32-րդ կետի «ժը» ենթակետի «պահպանման» բառից հետո լրացնել «և պարբերական ուսումնասիրության» բառերը,
ե) ուժը կորցրած ճանաչել 32-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը,
զ) 32-րդ կետի «ժթ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի վարկավորման գործընթացին վերաբերող» բառերով.
1.14 հավելված 1-ի 36-րդ կետի առաջին նախադասությունը «Վարկային գործերում» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.
1.15 հավելված 1-ի 37-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Վարկային գործերում պահվող փաստաթղթերը պետք է նվազագույնս պարունակեն հետևյալ տեղեկությունները (կա'մ էլեկտրոնային, կա'մ թղթային տեսքով).».
1.16 հավելված 1-ի 38-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ. վարկային գծերի մոնիտորինգի ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև այն վարկային գծերի վրա՝
1. որոնք գերազանցում են բանկի ներքին ակտերով որոշված սահմանաչափերը (բացառություններ),
2. որոնցում շարժ չկա,
3. որոնցով մարումներն իրականացվում են հաճախորդի հաշվին մուտքագրվող վարկի նոր մասնաբաժնի հաշվին,».
1.17 հավելված 1-ի 42-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) 42-րդ կետի «ա» ենթակետի «կապը (հարաբերակցությունը)» բառերը փոխարինել «նպատակային (բենչմարք) հարաբերակցությունը» բառերով,
բ) 42-րդ կետի «ը» ենթակետը «գործադիր մարմնին» բառերից հետո լրացնել «բանկի հիմնական միջոցների կառավարման և հիմնական միջոցներում ներդրումների իրականացման վերաբերյալ» բառերով.
1.18 հավելված 1-ի 43-րդ կետի «զ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի ավանդային բազայի կառավարման վերաբերյալ» բառերով.
1.19 հավելված 1-ի 45-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) 45-րդ կետի «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե. բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցներից յուրաքանչյուրի համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,»,
բ) 45-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ. բանկի այն ստորաբաժանումների համագործակցության եղանակները, որոնք կարող են իրենց կողմից իրականացվող գործառնություններով ազդել բանկի իրացվելիության մակարդակի վրա,»,
գ) 45-րդ կետի «ժէ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի իրացվելիության կառավարման վերաբերյալ» բառերով.
1.20 հավելված 1-ի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Բանկը, մինչև նոր գործիք կիրառելը, բանկի խորհրդին է ներկայացնում նոր գործիքի նկարագրությունը, առնչվող ռիսկերը և այդ գործիքի ներդրման հնարավոր կորուստների վերլուծությունը՝ հաշվի առնելով բանկի ընդհանուր վիճակը, իրացվելիության և կապիտալի մակարդակները:».
1.21 հավելված 1-ի 48-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 48-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. ակտիվների ընթացիկ և ակնկալվող որակը,»,
բ) 48-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ. հաշվետու ամսվա դրությամբ ավանդային բազայի կառուցվածքը և դրա փոփոխման միտումները,».
1.22 հավելված 1-ը լրացնել նոր «501» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«501. Բանկի խորհուրդը հաստատում է բանկի շահութաբաժնային քաղաքականությունը, որը առնվազն պետք է պարունակի շահութաբաժինների չափի որոշման, ինչպես նաև շահաբաժինների վճարման սկզբունքները և դեպքերը:».
1.23 հավելված 1-ի 52-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
ա) 52-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. բանկի վճարային և/կամ տեղեկատվական համակարգերի խափանման իրավիճակներում գործողությունների ծրագիրը, ծրագրի պատրաստման, թեսթավորման և դեպքի ի հայտ գալու պարագայում՝ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց,»,
բ) 52-րդ կետի «թ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի գործունեության վերաբերյալ» բառերով,
գ) 52-րդ կետը լրացնել «ժ» և «ժա» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժ. տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքները,
ժա. սպասարկման պայմանագրերի առկայության պահանջը:».
1.24 հավելված 1-ի 53-րդ կետը «ներքին ակտեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը» բառերով.
1.25 հավելված 1-ի 58-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) 58-րդ կետի «բ» ենթակետից հանել «, օգտագործման և պահատվության պայմանագրի դադարեցման» բառերը,
բ) 58-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. անհատական պահատեղերի վարձակալման և հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց գանձվող կոմիսիոն վճարների ձևավորման սկզբունքները,»,
գ) 58-րդ կետի «ե» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի հետհաշվեկշռային գործառնությունների վերաբերյալ» բառերով,
դ) 58-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի դրույթները/պահանջները պետք է համահունչ լինեն վարկային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի պահանջներին:».
1.26 հավելված 1-ի 62-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 62-րդ կետի «ամեն մի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր» բառով,
բ) 62-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. ավանդային բազայի և ակտիվների կառուցվածքը, դրանց փոփոխման միտումները,»,
գ) 62-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. եկամուտների և ծախսերի կազմը, գումարային մեծությունը, դրանց փոփոխման միտումները,».
1.27 հավելված 1-ի 66-րդ կետից հանել «, վերստուգիչ հանձնաժողովի» բառերը.
1.28 հավելված 1-ը լրացնել նոր «661» և «662» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«661. Բանկի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է ներառի ծրագրի գործողության շրջանակները (ներառյալ՝ ստուգումների ժամանակացույցը), պարբերաբար քննարկվի և, անհրաժեշտության դեպքում, վերանայվի: Բացի այդ, խորհուրդը կարող է նաև դիմել ներքին աուդիտին՝ նպատակային ստուգում իրականացնելու պահանջով:
Աուդիտորական ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնել.
ա. նախկինում իրականացված համանման աուդիտորական ստուգումների փորձը,
բ. ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող, իրենց ոլորտներում աուդիտի անցկացման պահանջարկը,
գ. վերստուգվող ստորաբաժանումներում իրականացվող գործառնությունների բարդությունը, ծավալները և այդ ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության (կոմպետենտության) աստիճանը,
դ. ներքին աուդիտի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը և փորձը,
ե. աուդիտորական ստուգումների իրականացման և հաշվետվությունների պատրաստման ժամկետները:
Աուդիտորական ստուգումների ծրագրերի հետ մեկտեղ պետք է մշակվեն ստուգումների իրականացման ժամանակացույցերը:
662. Աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի ներքո, ներքին աուդիտի աշխատանքները պետք է առնվազն ներառեն.
ա. աշխատանքային փաստաթղթերի և գրանցումների ամբողջականության և համարժեքության, ինչպես նաև գործարքների համապատասխան և պատշաճ հաշվեգրման ստուգումը,
բ. բանկի ֆինանսական հաշվետվություններում ակտիվների պատշաճ ներկայացման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ակտիվների ֆիզիկապես առկայության և ակտիվների պահպանման եղանակների ստուգումը (օրինակ՝ կանխիկ դրամ) և պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելու ստուգումը,
գ. գրավի և այլ հետհաշվեկշռային միջոցների պատշաճ գնահատման, հաշվառման և պաշտպանվածության ստուգումը, այդ թվում՝ տեղերում ուսումնասիրությունների միջոցով,
դ. գործող օրենքների, այլ իրավական և նորմատիվային ակտերի պահանջներին բանկի խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների և կարգերի (կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների) համապատասխանության ստուգումը,
ե. բանկի աշխատակիցների կողմից բանկի ներքին քաղաքականություններին և կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելու ստուգումը,
զ. եկամուտների հաշվառումը և ծախսերի ուսումնասիրությունը, հաստատելու համար, որ վերջիններս լիազորված են, գումարով՝ ճիշտ և համապատասխանում են բանկի քաղաքականությանը (օրինակ՝ վարկերի զեղչերի, ավանդների տոկոսների, մարումների ուշացումների համար տույժերի, ծառայությունների դիմաց վճարումների և ժամկետանց վարկերի ընտրանքային ստուգումները՝ դրանց ճշտությունը ստուգելու համար),
է. յուրաքանչյուր աշխատակցի կողմից իր իրավասությունների շրջանակներում ներքին հսկողության գործառույթների իրականացման գնահատումը,
ը. բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետության և բանկի ռիսկերին համարժեք լինելու գնահատումը,
թ. ներքին տեղեկատվական և հաշվետվական համակարգի գնահատումը,
ժ. բանկի կապիտալի համարժեքության ապահովման մեխանիզմի արդյունավետության գնահատումը,
ժա. կազմակերպության աշխատակիցներին տրված լիազորությունների (օրինակ՝ վարկեր տրամադրել, լիազորագրեր, պայմանագրեր, փոխանցումներ և այլ տիպի իրավական կամ հաշվապահական փաստաթղթեր ստորագրել) գնահատումը՝ բացառելու հնարավոր չարաշահումները,
ժբ. վարկավորման գործընթացի, վարկերի դասակարգման, վարկերից կորուստների, վարկերի դուրսգրումների և հետվերադարձի գործընթացի ուսումնասիրությունը:».
1.29 հավելված 1-ի 68-րդ կետից հանել «և/կամ վերստուգիչ հանձնաժողովին» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|