Basic information
Number
թիվ 161-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.06.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
07.06.2011
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
09.06.2011
Effective date
08.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հունիսի 2011 թ.

թիվ 161-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՕՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 492 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունիսի 1-ի թիվ 25 արձանագրություն) և Օնիկ Մինասյանի 2011 թվականի մայիսի 18-ի՝ ք. Երևան, Աբովյան 42 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Օնիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 492 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Օնիկ Մինասյանին (հասցե՝ ք. Երևան, Մարգարյան 12, բն. 24) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2011 թ. հունիսի 9

Երևան