Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.792
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 853-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրի (այսուհետ՝ ազգային ծրագիր) շրջանակներում թարգմանչական աշխատանքների կատարումն ապահովելու համար և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

ա) որոշման 2-րդ կետը «կատարումն է» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև հայերեն և անգլերեն թարգմանությունների» բառերով.

բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) իրավական ակտերի հայերեն և անգլերեն թարգմանությունների, ինչպես նաև լեզվական և թարգմանչական փորձաքննությունների կատարումը».

գ) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով`

«ը) իրավական ակտերի հայերեն և անգլերեն թարգմանությունների, այլ թարգմանությունների և լեզվական ու թարգմանչական փորձաքննությունների կատարում».

դ) որոշման 5-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ՝

1-ին կետում «փորձագիտության» բառից հետո «բնագավառում» բառը փոխարինել «և թարգմանչության բնագավառներում» բառերով.

8-րդ կետը «կատարումն է» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև թարգմանությունների» բառերով.

9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով՝

«ե) իրավական ակտերի հայերեն և անգլերեն թարգմանությունների, ինչպես նաև լեզվական և թարգմանչական փորձաքննությունների կատարումը».

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`«է1» և «է2 ենթակետերով՝

«է1) կատարում է իրավական ակտերի թարգմանություններ` հայերենով և անգլերենով, այլ թարգմանություններ, ինչպես նաև լեզվական ու թարգմանչական փորձաքննություններ.

է2) մշակում է եզրաբանական բառարաններ, ստեղծում և պահպանում եզրաբանական շտեմարաններ, միջոցներ է ձեռնարկում դրանց հանրամատչելիության ապահովման համար».

11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով՝

«թ) իրավական ակտերի հայերեն և անգլերեն թարգմանությունների, այլ թարգմանությունների և լեզվական ու թարգմանչական փորձաքննությունների կատարում».

ե) որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը «փորձաքննությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև թարգմանությունների» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) ազգային ծրագրի շրջանակներում թարգմանչական աշխատանքների համակարգման և վերահսկման նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և սահմանել դրա աշխատակարգը.

բ) սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ՝

ա) հնարավոր դոնորների հետ վարել բանակցություններ՝ ազգային ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն թարգմանչական գործառույթ իրականացնելու համար «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ գույքի ձեռքբերումը ֆինանսավորելու, թարգմանությունների կատարման պետական պատվերի ու Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան