Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.29/17(472) Հոդ.374
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 284-Ն

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 14-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել 2006 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով Երևան քաղաքում սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում համայնքի ղեկավարին պետության պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի հետևյալ նորմատիվները`

ա) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի հաստիքի հաշվով` 777.0 հազ. դրամ.

բ) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետի հաստիքի հաշվով` 444.14 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 16
Երևան