Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.1085
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 714-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 63-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը հաստատելու մասին» N 63-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Զ Մ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ

I. Ախուրյանի ջրամբարի շահագործման համար

Է. Սարգսյան - «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)

Ե. Կարապետյան

- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով

Ս. Խաչատրյան

- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ

Հ. Սարգսյան

- Ախուրյանի ջրամբարի պետ

Խ. Մարտիրոսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ

Ս. Սահակյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի պետ

Է. Ոսկանյան

- թարգմանիչ

II. Հոկտեմբերյանի (Սարդարապատի) կարգավորիչի շահագործման համար

Է. Սարգսյան

- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)

Ե. Կարապետյան


- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով

Ս. Խաչատրյան


- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ

Գ. Սիմոնյան


- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի Արմավիրի ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի պետ

Խ. Մարտիրոսյան


- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ

Ս. Մարտիրոսյան


- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ

Է. Ոսկանյան


- թարգմանիչ».

բ) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Զ Մ

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ

Մ. Սահակյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի տեսչական վերահսկողության վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալ

Յու. Պեպանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետի տեղակալ - ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի բաժնի պետ

Ա. Զակեոսյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության խմելու և ոռոգման ջրերի իրացման, բաժանորդային էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգման բաժնի պետ

Գ. Մուրադյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

Մ. Տոնոյան

- «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների  ԾԻԳ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ

Գ. Գևորգյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխամասային ջրհավաք հանգույցի նախագծի գլխավոր ճարտարագետ

Զ. Զազյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի Արմավիրի մայր ջրանցքի նախագծի գլխավոր ճարտարագետ

Հ. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 28
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան