ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1994 թվականի N 417
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել և 1994 թվականի հոկտեմբերի 1-ից կիրարկել`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, համաձայն հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետություն անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ներմուծման կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 04.07.96 N 205, լրաց. 17.05.97 N 136)
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա սերտիֆիկատների (այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար) համապատասխանաբար տրման և ճանաչման կանոնները սահմանված են ազգային սերտիֆիկացման համակարգի 5,0, 5,1, 5,2, 5,3 (93) պետական ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից հաստատված սերտիֆիկացման համակարգի այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը`
ա) մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածել տեղեկատվություն այն պետությունների մասին, որոնց սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից, ինչպես նաև այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սերտիֆիկատը.
բ) սերտիֆիկացման ծառայությունների սակագները սահմանելիս դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ:
(4-րդ կետը լրաց. 17.05.97 N 136)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ
|
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եվ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(վերնագիրը լրաց. 17.05.97 N 136)
(Հաստատված ՀՀ կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի N 205 որոշմամբ)
Ապրանքախումբ | Ապրանքի անվանումը |
02.01-02.04, 02.06-02.10 | Միս և մսի ենթամթերք |
03.02-03.07 | Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ |
04.01-04.06 | Կաթ և կաթնամթերք |
04.07,04.08 | Թռչնի ձու |
04.09 | Բնական մեղր |
07.01-07.13 | Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ |
08.01-08.14 | Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրոնային ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ |
15.01-15.20 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական ծագում ունեցող մոմեր |
16.01-16-05 | Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանք |
17.01-17.04 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, ծամոն |
20.01-20.09 | Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք |
22.01-22.09 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
24.01-24.03 | Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ |
27.07, 27.10, 27.11 | Նավթամթերք |
29.36 | Վիտամիններ |
30.01-30.06 | Դեղագործական արտադրանք |
40.14.90 | Մանկական ծծակներ |
(հավելվածը խմբ. 04.07.96 N 205, լրաց. 17.05.97 N 136)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների վրա:
2. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից ճանաչված դրանց անվտանգությունը հաստատող օտարերկրյա պետության համապատասխանելիության (անվտանգության) սերտիֆիկատը (ըստ նմուշների), վարչության կամ նրա կողմից լիազորված մարմնի տված և վարչության կողմից հաստատված` համապատասխանելիության սերտիֆիկատը կամ սերտիֆիկատի առկայության մասին վկայականը:
Վերջինս անհրաժեշտ է ստանալ սահմանված կարգով` վարչության կողմից ճանաչված սերտիֆիկատով ապրանքների ներմուծման դեպքում:
3. Սերտիֆիկացված ապրանքի մաքսային հայտարարագիրը լրացնելիս հայտարարատուն նշում է սերտիֆիկատը (վկայականը) տված սերտիֆիկացման մարմնի կրճատ անվանումը, սերտիֆիկատի համարը և այն տալու ամսաթիվը:
4. Սերտիֆիկատը համարվում է վավերական, եթե նրա երեսակողմն ամբողջովին լրացված է:
5. Սույն կարգի խախտումներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի ապրանքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում չսերտիֆիկացված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուն կարող է պահպանման ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել վարչության կողմից լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման համակարգի կանոններին համապատասխան սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու համար:
Նշված աշխատանքների կատարման նպատակով սերտիֆիկացման մարմինը հայտարարատուի ներկայությամբ իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում պահպանվող ապրանքների նմուշներ: Նմուշներն ընտրվում են գործող նորմատիվներով սահմանված քանակով` պահանջվող մասնագիտական հետազոտություններն անցկացնելու համար: Նմուշների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո: