«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 350 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 224 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 145 տեղ,
գ) դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 11 տեղ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով և առանց պետական կրթաթոշակի, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ տեղերը` ըստ մասնագիտությունների, բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Կազմակերպության |
Բաշխումը | |||
ասպիրանտուրա |
մագիստրատուրա |
դոկտորանտուրա | ||
առկա, |
հեռակա |
|||
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
34 |
18 |
5 |
- |
Երևանի պետական համալսարան |
39 |
15 |
200 |
2 |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
29 |
17 |
100 |
2 |
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան |
5 |
8 |
|
1 |
Հայաստանի պետական ագրարային համալսարան |
18 |
14 |
30 |
1 |
Երևանի պետական լեզվաբանական համալսարան |
2 |
3 |
- |
1 |
Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ |
17 |
15 |
- |
1 |
ՀՀ պետական կառավարման ակադեմիա |
9 |
- |
- |
1 |
Հայկական պետական մանկավարժական համալսարան |
7 |
9 |
- |
- |
Երևանի պետական բժշկական համալսարան |
10 |
- |
- |
1 |
Երևանի պետական կոնսերվատորիա |
4 |
3 |
- |
- |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
1 |
2 |
- |
- |
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա |
2 |
2 |
- |
- |
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ |
1 |
2 |
- |
- |
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ |
1 |
2 |
- |
- |
Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ |
1 |
3 |
- |
- |
Հայաստանում ֆրանսիական համալսարան |
1 |
- |
- |
- |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
|
|
|
|
Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ |
8 |
- |
|
|
«Ռադիոֆիզիկայի ԳՀԻ» ՓԲԸ |
- |
1 |
|
|
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ |
- |
1 |
|
|
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ |
- |
3 |
|
|
«Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ |
- |
3 |
|
|
«ԵրԱԿՀ ԳՀԻ» ՓԲԸ |
- |
1 |
|
|
«Նյութաբանության ԳԱՁ» ՓԲԸ |
- |
1 |
|
|
«Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ |
- |
- |
- |
- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2 |
9 |
- |
1 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
1 |
5 |
- |
- |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
4 |
4 |
- |
- |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
- |
2 |
- |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
- |
2 |
- |
- |
Օտարերկրյա բուհեր |
28 |
- |
15 |
- |
Ընդամենը |
224 |
145 |
350 |
11 |
(հավելվածը լրաց., փոփ. 08.06.06 N 874-Ն, 13.07.06 N 997-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2006, N 997-Ն | 03.08.2006, N 601-Ն | |
08.06.2006, N 874-Ն | 13.07.2006, N 601-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|