Գլխավոր տեղեկություն
Համար
N 181
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
14 հունիսի 1997 թ.

 

 


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 1997 թվականի N 181
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ի N 323 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժանորդագրության կայացումից հետո սեփականաշնորհման պայմանագիրը չի կնքվել, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94, մայիսի 8-ի N 148, մայիսի 22-ի N 156, հունիսի 6-ի N 168, հունիսի 27-ի N 195, հունիսի 28-ի N 196, հուլիսի 8-ի N 221 և հուլիսի 18-ի N 214 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 323 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշման 1.5-րդ կետում «1442110» և «1153690» թվերը համապատասխանաբար փոխարինել «471860» և «377490» թվերով.

բ) որոշման 1.6-րդ կետում «115369» թիվը փոխարինել «37749» թվով.

գ) որոշումը 1.11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.12, 1.13, 1.14, 1.15-րդ կետերով՝

«1.12. «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության հաշվեկշռում եղած 250990.5 գրամ թանկարժեք մետաղից առանձնացնել 200993,2 գրամը` որպես պետական սեփականություն, իսկ 49999,3 գրամը թողնել ձեռնարկությանը։

1.13. «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության հաշվեկշռից առանձնացված թանկարժեք մետաղի (200993,2 գրամ) պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինությանը։

1.14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին վերադարձնել 23700 բաժնետոմսին համարժեք 11850 սեփականաշնորհման սերտիֆիկատ։

1.15. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հաստատել «Սևանի էլեկտրամեկուսիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության` սույն որոշմամբ փոփոխված կանոնադրությունը և սահմանված կարգով ընկերությունը գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան