«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հոկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 1997 թվականի N 432
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
ԱՊՀ անդամ պետությունների ուրախների և հնարամիտների ակումբների չեմպիոնատի կիսաեզրափակիչ խաղին «Նոր հայեր» թիմի մասնակցության հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչությանը հատկացնել 15 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |