«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1226-Ա
ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Արթիկի N 1 դպրոցի տարածքում գտնվող` 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող նախկին N 58 ուսումնարանի հանրակացարանի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը նվիրաբերել Արթիկի քաղաքապետարանին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Արթիկի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ`
ա) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը.
բ) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Արթիկի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 1 |