«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1015-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ) |
Գ. Բադալյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Շահինյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վ. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Ռ. Դայան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ |
Օ. Կարապետյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ |
Գ. Մինասյան |
- Հայաստանի շինարարների միության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Հակոբյան |
- Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Եղոյան | - «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան |
- Սպառողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ց. Գևորգյան | - «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Մկրտչյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|