«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 985-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 288044 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 138322 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) մշակել համագործակցության միջոցառումներ` «Ազատան» ենթակայանից «Շիրակ» օդանավակայանի բարձրավոլտ էներգասնուցումն ապահովելու ուղղությամբ և հեռավոր առբերիչ ռադիոփարոսը քաղաքացիական ավիացիայի պահանջների համար օգտագործելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի մասնաշենքը և կից տարածքը |
287284 |
2. |
«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի 10x63 ուժային տրանսֆորմատոր |
300 |
3. |
«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի «ԿՍՕ-366» ուժային սարքավորումների համալիր |
460 (115 x 4) |
Ընդամենը |
288044 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի հիմնական միջոցներ |
65312 |
2. |
«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի շրջանառու միջոցներ |
73010 |
Ընդամենը |
138322 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|