Գլխավոր տեղեկություն
Համար
N 102
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 102

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված անհապաղ կատարման ենթակա որոշումները կատարման ուղարկելու դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերը նշված հոդվածով սահմանված դրույթները:

Այնուհանդերձ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատարանները, չեն տրամադրում կատարողական թերթ դիմողի դիմումի բացակայության պատճառով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ անհապաղ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ, 49-րդ, 94-րդ, 99-րդ, 151-րդ հոդվածների համաձայն կայացված դատական ակտերն ուժի մեջ են մտնում կայացման պահից և ենթակա են կատարման` անհապաղ:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից տրամադրվող կատարողական թերթերն ունեն տարբեր ձևեր, ինչն անհրաժեշտություն է առաջացնում միանման ձևաթղթեր սահմանելու:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը` նրա դիմումի հիման վրա:

2. Օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջն անհապաղ` առանց նրա դիմումի:

3. Հաստատել ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի հիման վրա տրվող կատարողական թերթի օրինակելի ձևերը՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների:

ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ՝
Հ. Մանուկյան

13 հունիսի 2006 թ.
ք. Երևան

 


 

Հավելված 1
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. հունիսի 13-ի 
թիվ 102 որոշման

Էջ  1,  2

 

Հավելված 2
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. հունիսի 13-ի
թիվ 102 որոշման

Էջ  1,  2

 

Հավելված 3
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. հունիսի 13-ի
թիվ 102 որոշման

Էջ  1,  2