«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմի կիրառման ընթացքը կարգավորելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի «Բռնագրավված, հօգուտ պետության` տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշման վերնագիրը և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ու 6-րդ կետերը «ժառանգության իրավունքով պետությանն անցած» բառերից հետո լրացնել «ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|