Գլխավոր տեղեկություն
Համար
N 1473-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.2003-16.03.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

«Վավերացնում եմ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1473-Ն

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը սահմանելու մասին» N 667 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետ` առաջադրանք) փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության ու այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծման և շինարարության պարտադիր պայմանները և սահմանափակումները:

3. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` քաղաքապետը (այսուհետ` իրավասու մարմին):

4. Առաջադրանքը ներառում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշման 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված կարգով համաձայնեցման ներկայացնելու նորմատիվային ժամկետները (փորձաքննության համար գործող կարգով նախատեսված ժամկետների հաշվառմամբ), ինչպես նաև նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

5. Առաջադրանքը չի կարող ներառել նախագծվող օբյեկտի գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ պարտադիր պայմաններ, եթե դրանք չեն բխում միասնական քաղաքաշինական համալիրի ձևավորման պահանջներից կամ հիմնավորված չեն կազմավորված քաղաքաշինական, պատմամշակութային կամ բնական միջավայրի բնույթը պահպանելու անհրաժեշտությամբ:

6. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

8. Առաջադրանքով սահմանված պայմանների փոփոխություն կարող է կատարվել օբյեկտի նախագծման ընթացքում` սույն կարգին համապատասխան:

9. Առաջադրանքով նախատեսված ժամկետները խախտելու դեպքում առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով մշակված և հաստատված գոտևորման նախագծերի առկայության դեպքում տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար առաջադրանք չի տրվում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշմամբ հաստատված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, կարող են կազմվել իրավասու մարմնի կողմից սահմանված պայմաններով մշակված էսքիզային նախագծի հիման վրա:

12. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու կամ օգտագործման (այդ թվում` վարձակալության) տրամադրելու դեպքում առաջադրանքը տրվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերի համար նախատեսված փաստաթղթերի հետ միասին, ընդ որում`

ա) աճուրդային կարգով հողամասերն օտարելու դեպքում` աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում.

բ) մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում` մրցույթի պայմաններում.

գ) անհատույց (մշտական) օգտագործման, ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում` հողամասը հատկացնելու մասին իրավասու մարմնի որոշման հետ միասին:

13. Սույն կարգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում առաջադրանքի, այդ թվում` ելակետային նյութերի և տեխնիկական պայմանների (տեխնիկատնտեսական պայմաններ), ինչպես նաև անհրաժեշտ չափագրական նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերը սահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախսերում:

14. Սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում առաջադրանքի նախապատրաստման հետ կապված ծախսերի վճարումը կատարվում է կառուցապատողի (հայտատուի) կողմից` սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հողօգտագործումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են առաջադրանքի նախագծի հետ միասին:

16. Անշարժ գույքի (հողամաս, շենքեր ու շինություններ) սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու (այդ թվում` շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու) նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 1 հավելվածի, եթե նախատեսվող աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն:

Սույն կետով և սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերում առաջադրանքը տրվում է իրավասու մարմնի որոշման հետ միասին` կառուցապատողի հայտի հիման վրա:

17. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, հարկերի թիվը կամ շենքի և շինության վերափոխման, վերակառուցման, գործառական նշանակության փոփոխման նպատակը և կառուցապատողի ցանկությամբ` օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

18. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կցվում են`

ա) կառուցապատողի հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

19. Իրավասու մարմինը հայտը ներկայացնելու օրվանից 20 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս է առաջադրանք կամ մերժում այն` նշելով մերժման պատճառները:

(19-րդ կետը փոփ. 08.08.03 N 992-Ն)

20. Հայտը կարող է մերժվել, եթե`

ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

21. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

22. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 10 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

(22-րդ կետը փոփ. 08.08.03 N 992-Ն)

23. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

Հավելված N 1

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի

 

 

ՀՀ մարզպետ,
Երևանի քաղաքապետ,
համայնքի ղեկավար ___________________________________________________

(անունը, ազգանունը)


Կառուցապատող _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

_________________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

    

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք _________________________

(կառուցվող,

_______________________________________________________________

վերակառուցվող, գործառական նշանակությունը փոփոխող օբյեկտի անվանումը)


նախագծման համար _________________________________________________

(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը,


___________________________________________ հասցեում գտնվող հողամասում:

հողամասի ծածկագիրը)


Նախատեսում եմ __________________________________________________

(օբյեկտի նախատեսվող պարամետրերը և (կամ) փոփոխվող գործառական

____________________________________________________________

նշանակությունը)

 

Կից ներկայացնում եմ`

 

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

 

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կառուցապատող _______________ ______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

 

 

 ____ __________ 200 թ.

 

   

 

 

Հավելված N 2

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------- մարզ

------------------------ համայնք

 

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N

 

---- ------- 200 թ.

 

Օբյեկտ _____________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտի
անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)


___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

(նախագծման փուլերը)


Հասցեն _______________________________________________________

(շինարարական կամ փոստային հասցեն)


Կառուցապատող ___________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհայտ անձի անունը, ազգանունը, հասցեն,
հեռախոսահամարը)


Առաջադրանքի տրամադրման հիմքը _______________________________________

 

(կառուցապատման նպատակով Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի տրամադրման,
անշարժ գույքի փոփոխման, քաղաքաշինական այլ
գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը)

 

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հողամասը գտնվում է __________________________________________________

 

(բնակավայրի կենտրոնական, բնակելի կառուցապատման, արտադրական,
հասարակական, կոմունալ, հուշարձանների պահպանական, հանգստի
գոտիներում և այլն)


Հողամասի չափերը _______________________________________________

(հողամասի մակերեսը (հա)


Հողամասի առկա վիճակը __________________________________________

  (ռելիեֆի բնութագիրը, շենքերի առկայությունը (օգտագործումը,
նշանակությունը, հարկայնությունը, պատերի նյութը և այլն),
կանաչապատումը, բարեկարգումը և այլն` կից սխեմայով` Մ 1:500)


Տրանսպորտային պայմանները _______________________________________________

(ճանապարհների առկայությունը, երկաթուղային տրանսպորտի
մոտեցումները և այլն)


Ինժեներական սարքավորումներ _____________________________________________

(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական
ենթակառուցվածքները)


Կից հողամասեր ______________________________________________________

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները`
համաձայն ներկայացված սխեմայի)


Բնության և մշակույթի հուշարձաններ ________________________________________

(հուշարձանի անվանումը, կարգավիճակը
և այլն)


Հատակագծային սահմանափակումներ _______________________________________

 

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող
օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների
և այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները,
այդ թվում` սերվիտուտները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ճարտարապետահատակագծային

պահանջներ ________________________________________________________

 

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի
դրույթներից կամ դրանց բացակայության դեպքում` կազմավորված (կազմավորվող)
քաղաքաշինական միջավայրի պայմաններից)


օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից

-------------------


հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից)

-------------------


թույլատրելի բարձրությունը

------------------


կառուցապատման խտությունը
(կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը
հողամասի մակերեսին)

------------------


կառուցապատման տոկոսը
(կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը
հողամասի մակերեսին` տոկոսներով)

------------------


կանաչապատման տոկոսը
(կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին`
տոկոսներով)

------------------


այլ պահանջներ

------------------

Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների իրացման կամ
տեղափոխման հետ կապված պահանջները _________________________________


Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման

պայմանները ___________________________________________________


Ինժեներական սարքավորումներ,

ցանցեր _________________________________________________

         

ջրամատակարարում ______________________  

կոյուղի ______________________________
 

հեռախոսային ցանց ______________________
 

տաք ջրամատակարարում ___________________

էլեկտրամատակարարում ____________________


պահանջներ գոյություն
ունեցող և նախագծվող
ենթակառուցվածքների և
ցանցերի նկատմամբ


գազամատակարարում _____________________
 

թույլ հոսանքներ ________________________
 

աղբահանում ___________________________
 

 

Տարածքի ինժեներական

նախապատրաստում_______________________________________________________

(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության
միջոցառումները)

Բարեկարգում __________________________________________________________

(լանդշաֆտային ճարտարապետության վերաբերյալ պահանջները, կանաչապատում,
ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)

Շինարարական նյութեր ____________________________________________________

(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները)

Պաշտպանական կառույցներ _________________________________________________

(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների
պաշտպանության միջոցառումները)

Հակահրդեհային պահանջներ _________________________________________________

(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)

  

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

պաշտպանության միջոցառումներ _____________________________________________

Շրջակա միջավայրի պահպանում ______________________________________________

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից
բացառելու միջոցառումները)


Շինարարության կազմակերպում _____________________________________________

 

(առաջարկություններ շինարարության հետ կապված անբարենպաստ
ազդեցության բացառման, քաղաքային տնտեսության և տրանսպորտի
անխափան աշխատանքի ապահովման վերաբերյալ)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Միջանկյալ համաձայնեցում _________________________________________________

(քաղաքաշինական խորհրդում նյութերի նախնական համաձայնեցումը)

Հասարակական քննարկումներ _______________________________________________

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
դեպքերում և կարգով)

Համաձայնեցումներ ______________________________________________________

 

(նշվում են տվյալ օբյեկտի փորձաքննության և համաձայնեցման` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները` հուշարձանների
ու բնության պահպանության և այլ լիազորված մարմինների հետ)

Առաջադրանքի գործողության ժամկետը _________________________________________

 

(նշվում է նախագծման նորմատիվային ժամկետը` օբյեկտի
փորձաքննության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված դեպքերում` լիազորված մարմինների հետ
համաձայնեցման ժամկետների հաշվառմամբ)

Այլ պայմաններ _________________________________________________________

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

(ՀՀ ՄԱՐԶՊԵՏ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ) ___________________ _____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.