Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.10.01/22(170) Հոդ.241
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.07.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60606206


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 հուլիսի 2006 թ.
ք. Երևան

N 8-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 42-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 12-րդ կետում «տևողությունը» բառից հետո լրացնել «` ներառյալ ստուգարքը,» բառերը.

գ) 13-րդ կետում «ընդգրկվել» բառից հետո լրացնել «բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ» բառերը, «նաև» բառը փոխարինել «ինչպես նաև» բառերով, իսկ «և այլ ուսումնական հաստատությունների» բառերը հանել.

դ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Դասընթացներն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով և տարեկան գրաֆիկով:

Տարեկան գրաֆիկի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույց, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:».

ե) 3-րդ` «Որակավորման ստուգարք ընդունող հանձնաժողովները» բաժինն ուժը կորցրած ճանաչել.

զ) 20-րդ կետում «` 7 օրվա ընթացքում» բառերը հանել.

է) 201 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«201. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով, դասընթաց անցկացնող դասախոսի /դասախոսների/ կողմից: Ստուգարքին կարող են մասնակցել նաև կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:

Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում՝ երեք հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:».

ը) 202 կետն ուժը կորցրած ճանաչել.

թ) 23-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, 2-րդ պարբերությունում «ուսումնական հաստատության ղեկավարի» բառերը փոխարինել «կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի» բառերով, իսկ «ուսումնական հաստատության» բառերը` «կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերով.

ժ) 26-րդ կետում «Ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի» բառերով.

ժա) 27-րդ կետում «համապատասխան ուսումնական հաստատություն`», «Ուսումնական հաստատությունը», «ուսումնական հաստատության» բառերը հանել.

ժբ) 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ժգ) 32-րդ կետի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, 2-րդ պարբերությունում «3» թիվը փոխարինել «2» թվով.

ժդ) 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. 04.08.05թ. թիվ 42-Ն որոշմամբ հաստատված կարգի`

ա) թիվ 1 հավելվածում «(նշվում է մասնագիտական դասընթացներ կազմակերպող ուսումնական հաստատության անվանումը)» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերով.

բ) թիվ 2 հավելվածում «(որակավորման վկայական տվող ուսումնական հաստատության անվանումը)» բառերը հանել, իսկ «Ուսումնական հաստատության ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան