Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1301-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կիլոմետրի սողանքի կտրուկ ակտիվացման պատճառով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում Աղստև գետի հունի փակման հետևանքների վերացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 20,299.0 հազ. դրամ, այդ թվում`

Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքի նկուղային հարկի խտալցման և մարզադահլիճի վերակառուցման համար` 10,684.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով),

Հաղարծին գյուղի սողանքային գոտու ակտիվացման և ջրհեղեղի հետևանքով բնակչության ցանքատարածություններին ու անասնագլխաքանակին հասցված վնասի փոխհատուցման համար` 8,215.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի,

սողանքային վտանգավոր գոտում գտնվող երկու բնակչի հողի և շինության գումարի փոխհատուցման համար` 1,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 13,500.0 հազ. դրամ` Աղստև գետի հունի ափապաշտպան կառույցների վերականգնման, գետի հունի վերջնական կարգավորման և սողանքի ազդեցության նվազեցման առաջնահերթ միջոցառումները հիմնավորող նախագծահետազոտական աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին հատկացված գումարը սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 22 բնակելի տների բնակիչներին` համաձայն N 5 հավելվածում նշված անձանց՝ այդ հավելվածով նախատեսված գումարների չափով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 20
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Վճարման ենթակա գումարը
(հազ. դրամ)

1.

Ոսկանյան Սոս Նորիկի 

125.0

2.

Ոսկանյան Անիչկա Վահանի

130.0

3.

Մանուչարյան Հրածին Հրայրի

200.0

4.

Հովհաննիսյան Գրետա Սերոժի

180.0

5.

Թամրազյան Լյուդվիգ Սերգոյի

240.0

6.

Բադալյան Հայկազ Մկրտչի

300.0

7.

Աղաջանյան Վաչե Էլմիրի

90.0

8.

Աղաջանյան Մարտուն Էլմիրի

580.0

9.

Հարությունյան Ֆրոնտիկ Ռուբենի

501.0

10.

Պողոսյան Սոնյա Աբգարի

515.0

11.

Ստեփանյան Հայկ Հմայակի

185.0

12.

Զարգարյան Արամայիս Ներսեսի

385.0

13.

Հովհաննիսյան Արփիար Հովհաննեսի

405.0

14.

Հովհաննիսյան Ռոզա Սերոժի

518.0

15.

Քոչարյան Գարիկ Ռուբիկի

301.0

16.

Պողոսյան Արթուր Գալուստի

523.0

17.

Գուլինյան Լյովա Մամիկոնի

255.0

18.

Բադալյան Արտեմ Սամվելի

407.0

19.

Մանուչարյան Մանուչար Արտեմի

550.0

20.

Հովհաննիսյան Գենյա Սերյոժայի

360.0

21.

Հակոբյան Մովսես Սերգոյի

450.0

22.

Հակոբյան Հայկ Մեսրոպի

815.0

23.

Հովհաննիսյան Լիդա Մեխակի

200.0

 

Ընդամենը 

8215.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման


ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՈՒ ԲՆԱԿՉԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Վճարման ենթակա գումարը
(հազ. դրամ)

1.

Աղաջանյան Աղաջան Մեխակի

1100.0

2.

Ստեփանյան Հայկ Հմայակի

300.0

  Ընդամենը

1400.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական
նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
խումբը ենթա-
խումբը
կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում

նախագծահետա
զոտական, երկրաբանա
հետախուզական և գեոդեզիա
քարտեզագրական աշխատանքներ

այլ
կապիտալ ծախսեր
     

ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում`

 -  -  -  -  -
   


ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`


-

-

-

-

-

08

02

07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
 
այդ թվում`

-

-

-

-

-
   


Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում

այդ թվում`


(110000.0)

-

-

-

(110000.0)
   


ՀՀ Կոտայքի մարզ 


(110000.0)

-

-

-

(110000.0)
   


ՀՀ Տավուշի մարզ


110000.0

-

-

-


110000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը Ենթախումբը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
   

ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում`

- -
   


ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`


-

-

08

02


07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
այդ թվում`

 
-
   


Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում
այդ թվում`


-

(110000.0)
   


ՀՀ Կոտայքի մարզ


-

(110000.0)
   


ՀՀ Տավուշի մարզ


-


110000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 08 ԽՄԲԻ 02 ԵՆԹԱԽՄԲԻ «07. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Վճարման ենթակա գումարը
(հազ. դրամ)

1.

Ոսկանյան Սոս Նորիկի

3667.0

2.

Ոսկանյան Սուսաննա Սուրենի 

4278.0

3.

Բեգլարյան Վերա Հայկի 

4278.0

4.

Մանուչարյան Հրածին Հրայրի 

3667.0

5.

Հովհաննիսյան Գրետա Սերոժի

6722.0

6.

Թամրազյան Հովիկ Լյուդվիգի

6111.0

7.

Բադալյան Լևոն Հայկազի

6111.0

8.

Աղաջանյան Վաչե Էլմիրի

4889.0

9.

Աղաջանյան Մարտուն Էլմիրի

5500.0

10.

Հարությունյան Ֆրոնտիկ Ռուբենի

5500.0

11.

Պողոսյան Սոնյա Աբգարի

7332.0

12.

Զարգարյան Արամայիս Ներսեսի

2444.0

13.

Հովհաննիսյան Ալբերտ Արփիարի

4278.0

14.

Հովհաննիսյան Ռոզա Սերոժի

3667.0

15.

Քոչարյան Գարիկ Ռուբիկի

3667.0

16.

Պողոսյան Արթուր Գալուստի

4889.0

17.

Գուլինյան Լյովա Մամիկոնի

4889.0

18.

Բադալյան Արտեմ Սամվելի

6722.0

19.

Մանուչարյան Մանուչար Արտեմի

6111.0

20.

Հովհաննիսյան Գենյա Սերյոժայի

4889.0

21.

Հակոբյան Գոհար Խեչանի

4889.0

22.

Հակոբյան Հայկ Մեսրոպի

5500.0

 

Ընդամենը

110000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան