Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 2000 թվականի հունվարի 18-ի Համաձայնագրով, այսուհետ` Համաձայնագիր,
կնքեցին սույն Արձանագրությունը ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Կողմերը համաձայնեցին, որ Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատ առևտրի ռեժիմից հանումները տարածվում են`
սույն Արձանագրության 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված ապրանքների վրա,
ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման լիցենզավորման և քվոտավորման, արտահանման սակագների մասին Կողմերի օրենսդրության գործողության տակ ընկնող ապրանքների վրա:
Հոդված 2
Սույն Արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան մաքսատուրքերով գանձման ենթակա` Կողմերի պետությունների տարածքներից ծագող ապրանքների նկատմամբ Կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստության ռեժիմ արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող մաքսային տուրքերի և ցանկացած այլ գանձումների նկատմամբ, ներառյալ այդպիսի տուրքերի և գանձումների գանձման եղանակները:
Հոդված 3
Սույն Արձանագրության 2-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում, սակայն, այն առավելության նկատմամբ, որը Կողմերից յուրաքանչյուրը տրամադրում է.
ա) սահմանամերձ առևտրի զարգացման նպատակով հարևան երկրներին,
բ) ազգային օրենսդրությանը կամ միջազգային համաձայնագրերին համապատասխան զարգացող երկրներին,
գ) մաքսային միությանը և/կամ ազատ առևտրի գոտուն մասնակցելու կապակցությամբ:
Հոդված 4
Սույն Արձանագրությունը և նրան կից բոլոր Հավելվածները հանդիսանում են Համաձայնագրի անքակտելի մասը:
Հոդված 5
Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից և կգործի մինչև սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի վերաբերյալ Կողմերի միջև նոր Արձանագրության ուժի մեջ մտնելը` Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան:
Կատարված է Մինսկ քաղաքում 2002 թվականի հունիսի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերը հավասարազոր են:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 1
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին 2002 թվականի Արձանագրության
Ց Ա Ն Կ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր | Ապրանքի անվանումը |
1701 99 100 | Սպիտակ շաքար |
2207 | Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված, 80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ, էթիլային սպիրտ և այլ սպիրտներ` դենատուրացված, ցանկացած խտության |
2208 90 910, 2208 90 990 |
|
Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված 80 ծավ. %-ից պակաս սպիրտի խտությամբ |
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 2
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թ. հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր | Ապրանքի անվանումը |
2207 | Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված, 80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ, էթիլային սպիրտ և այլ սպիրտներ` |
2208 90 910, 2208 90 990 |
դենատուրացված, ցանկացած խտության |
Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված, 80 ծավ. %-ից պակաս սպիրտի խտությամբ |
Արձանագրութունն ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից: