Գլխավոր տեղեկություն
Համար
N 962-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.889
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 962-Ն

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 917-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 6-ամսյա ժամկետում հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական, տարածքային ու կենտրոնացված հաշվառման մատյանների ձևերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 111 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 917-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 962-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման նպատակը դաստիարակության համար նրանց ընտանիք հանձնելն է (որդեգրման, խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում տեղավորելն է, նրանց անհատական վերականգնման սոցիալ-հոգեբանական ծրագրերը կազմելն է, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելն է:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման նպատակը նրանց անհատական վերականգնման սոցիալ-հոգեբանական ծրագրերը կազմելն է և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելն է:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը (սկզբնական, տարածքային և կենտրոնացված) իրականացվում է համապատասխանաբար խնամակալության և հոգաբարձության մարմինների (սկզբնական հաշվառում), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) (տարածքային հաշվառում) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից (կենտրոնացված հաշվառում):

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական հաշվառումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

6. Նախադպրոցական, հանրակրթական, բուժպրոֆիլակտիկ և այլ հաստատությունների պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություն ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին, պարտավոր են դրա մասին հայտնել երեխաների փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

7. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ հաստատությունների ղեկավարները, որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, պարտավոր են 7 օրվա ընթացքում, այն օրից, երբ տեղեկություն են ստացել, որ երեխան կարող է հանձնվել ընտանիք` դաստիարակության, հայտնել այդ հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինը, տեղեկանալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին, պարտավոր է եռօրյա ժամկետում հետազոտել երեխայի կյանքի պայմանները և ծնողական խնամքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում երեխայի մասին տվյալները գրանցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառման մատյանում:

9. Սկզբնական հաշվառման վերցնելուց հետո 3 օրվա ընթացքում երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը լրացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական քարտը, որի պատճենը և երեխայի լուսանկարը` 2 օրինակից, ուղարկում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` երեխային տարածքային հաշվառման վերցնելու համար:

10. Խնամակալության և հոգաբարձության մարմինը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ուղարկում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերը:

11. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի (ծնողների) ծնողական իրավունքների վերականգնման, երեխայի որդեգրման և այլն) 3-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

12. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին խնամակալության և հոգաբարձության մարմնից տեղեկություն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 3 օրվա ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լուսանկարները և անձնական քարտերի պատճեններն ուղարկում է նախարարություն` երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներում դաստիարակության հանձնելուն աջակցելու, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքներն ապահովելու համար:

13. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա լրացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառման մատյանները և ձևավորում է տվյալ մարզի (Երևան քաղաքի) տարածքում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների տարածքային շտեմարան և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների տարածքային շտեմարան:

14. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվից առանձնացնում է այն երեխաներին, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր:

15. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) վարում է որդեգրման ենթակա այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր:

16. Տարածքային հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի (ծնողների) ծնողական իրավունքների վերականգնման, որդեգրման և այլն) մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է նախարարություն:

17. Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) հայտնած տվյալների հիման վրա նախարարությունը ձևավորում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների կենտրոնացված շտեմարան, վարում է այդ երեխաների կենտրոնացված հաշվառումը, առանձնացնում է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաներին, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր և եռօրյա ժամկետում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկությունը փոխանցում է համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

18. Նախարարությունն աջակցում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային ընտանիքում դաստիարակության հանձնելու հարցի լուծմանը և առանց ծնողական խնամքի մնացած երեխային ընտանիքում դաստիարակության վերցնելու ցանկություն հայտնած անձանց:

19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին), իրենց հարցման հիման վրա, տալիս է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների հանրապետական շտեմարանում եղած տեղեկությունները:

20. Առանց ծնողական խնամքի մնացած երեխային կենտրոնացված հաշվառման վերցնելու ամսաթիվ է համարվում նախարարությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական քարտի լրացման ամսաթիվը:

21. Կենտրոնացված հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման մասին տեղեկատվության հիման վրա նախարարությունը հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում (առանց ծնողական խնամքի մնացած երեխային հանում է կենտրոնացված հաշվառումից):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան