Գլխավոր տեղեկություն
Համար
N 1473-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.03.2006-08.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

«Վավերացնում եմ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1473-Ն

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը սահմանելու մասին» N 667 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ՝ նախագծային փաստաթղթեր) մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:

(1-ին կետը լրաց. 29.12.05 N 2405-Ն)

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետ՝ առաջադրանք) փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման պարտադիր պայմաններ, պահանջներ ու սահմանափակումներ:

(2-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

21. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

(21 կետը լրաց. 29.12.05 N 2405-Ն)

3. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը (բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի):

Օրենքով և սույն կարգով Երևանի քաղաքապետին վերապահված առաջադրանք տալու գործառույթների կատարման լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին:

(3-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

31. Երևանի թաղային համայնքի տարածքում առաջադրանք տալու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ դրանց գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

(31 կետը լրաց. 29.12.05 N 2405-Ն)

4. Առաջադրանքը ներառում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի, անհրաժեշտ ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները, ինչպես նաև առաջադրանքի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել 2 տարին
(N 2 ձև):

(4-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

5. Առաջադրանքը չի կարող ներառել նախագծվող օբյեկտի գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ պարտադիր պայմաններ, եթե դրանք չեն բխում միասնական քաղաքաշինական համալիրի ձևավորման պահանջներից կամ հիմնավորված չեն կազմավորված քաղաքաշինական, պատմամշակութային կամ բնական միջավայրի բնույթը պահպանելու անհրաժեշտությամբ:

6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքում առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

(6-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

(7-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

8. Այն դեպքերում, երբ կառուցապատվող հողամասի ճարտարագիտական (ճարտարագիտաերկրաբանական) ուսումնասիրություններն անհնարին են առանց քանդման աշխատանքների իրականացման, ապա սեփականատիրոջը տրված առաջադրանքի հետ միասին տրվում է քանդման թույլտվություն:

Օբյեկտի փաստացի քանդումն իրականացվում է առաջադրանքով սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո:

(8-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

9. Երևան քաղաքում քանդման թույլտվության համար տեղական տուրքը վճարվում է համապատասխան թաղային համայնքի բյուջե` ըստ օբյեկտի գտնվելու վայրի:

(9-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

10. Առաջադրանքով սահմանված ճարտարապետահատակագծային պահանջները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով մշակված և հաստատված գոտևորման նախագծերով տվյալ գոտու թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը):

(10-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածներում ներառված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները կարող են լրամշակվել իրավասու մարմնի կողմից միջանկյալ համաձայնեցում ստացած` սահմանված կարգով մշակված էսքիզային նախագծի հիման վրա, եթե նման պայման ամրագրված է առաջադրանքում:

Երևան քաղաքում քաղաքաշինական համալիր ծրագրերի իրականացման գոտիներում գտնվող օբյեկտների համար առաջադրանքով նախատեսված կառուցապատման չափորոշիչները կարող են փոփոխվել բացառիկ դեպքերում` Երևանի քաղաքաշինական խորհրդի եզրակացության հիման վրա:

(11-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

12. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու կամ օգտագործման (այդ թվում` վարձակալության) տրամադրելու դեպքում առաջադրանքը տրվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերի համար նախատեսված փաստաթղթերի հետ միասին, ընդ որում`

ա) աճուրդային կարգով հողամասերն օտարելու դեպքում` աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում.

բ) մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում` մրցույթի պայմաններում.

գ) առանց մրցույթի անհատույց (մշտական) օգտագործման, ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում՝ օրենքով և սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերով սահմանված համապատասխան մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միասին:

(12-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում առաջադրանքի, այդ թվում` ելակետային նյութերի և տեխնիկական պայմանների (տեխնիկատնտեսական պայմաններ), ինչպես նաև անհրաժեշտ չափագրական նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերը սահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախսերում:

14. Սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում առաջադրանքի նախապատրաստման հետ կապված ծախսերի վճարումը կատարվում է կառուցապատողի (հայտատուի) կողմից` սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հողօգտագործումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են առաջադրանքի նախագծի հետ միասին:

16. Անշարժ գույքի (հողամաս, շենքեր ու շինություններ) սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, այդ թվում՝ շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի (այսուհետ` կառույց) գործառական նշանակությունը փոփոխելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ (N 1 ձև), եթե նախատեսվող աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն: Ընդ որում, եթե կառույցի գործառական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառական նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

(16-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

161. Եթե կառույցի գործառական նշանակության փոփոխության համար չի պահանջվում շինարարության թույլտվություն (հետևաբար նաև առաջադրանք), ընդ որում`

ա) անհրաժեշտություն է առաջանում փոփոխել հողամասի գործառական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է հողամասի նպատակային կամ գործառական նշանակության փոփոխումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) անհրաժեշտություն չի առաջանում փոփոխել հողամասի գործառական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է` հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետով նշված պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ սահմանված կարգով:

(161 կետը լրաց. 29.12.05 N 2405-Ն)

17. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, հարկերի թիվը կամ շենքի և շինության վերափոխման, վերակառուցման, գործառական նշանակության փոփոխման նպատակը և կառուցապատողի ցանկությամբ` օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

18. Հայտին կցվում են՝

ա) կառուցապատողի հողամասի հատակագիծը՝ նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող և այլն) օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

(18-րդ կետը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

19. Սույն կարգով սահմանված բոլոր դեպքերում առաջադրանքի տրամադրման (լրամշակման) կամ սույն կարգի 20-րդ կետի հիմքերով վերջինիս մերժման ժամկետը չի կարող գերազանցել 20 օրը:

(19-րդ կետը փոփ. 08.08.03 N 992-Ն, խմբ. 29.12.05 N 2405-Ն)

20. Հայտը կարող է մերժվել, եթե`

ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

21. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

22. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 10 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

(22-րդ կետը փոփ. 08.08.03 N 992-Ն)

23. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 1

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի



Ձև N 1
   

Հայաստանի Հանրապետության մարզպետ,

Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար

__________________________________________________________

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

Կառուցապատող _______________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

__________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք _____________

_____________________________________________________

(կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում, գործառական նշանակության փոփոխում և այլն,

օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)

 

նախագծման համար_________________________________________

(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը,

_________________________________ հասցեում գտնվող հողամասում:

հողամասի ծածկագիրը)

 

Նախատեսում եմ___________________________________________

(օբյեկտի նախատեսվող պարամետրերը և գործառական նշանակությունը` 

_____________________________________________________:

այդ թվում` փոփոխվող)

Կից ներկայացնում եմ՝

 

ա) կառուցապատվող հողամասի հատակագիծը՝ նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ,

իսկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս

հատակագիծը (հատակագծերը).

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու

իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

Կառուցապատող

______________________

______________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

__ ____________ 200 թ.

Կ. Տ.


(իրավաբանական անձի համար):

 


(Հավելվածը խմբ. 29.12.05 N 2405-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի

 

Ձև N 2   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

——————————————————————— մարզ

———————————————————— համայնք

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N ____

 

_____ __________________ 200 թ.

 

Օբյեկտ _________________________________________________________

(կառուցում, վերակառուցում, ուժեղացում, կապիտալ նորոգում և այլն, օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)

_____________________________ նախագծային փաստաթղթերի մշակման համար

 (նախագծման փուլերը)

 

Հասցեն_________________________________________________________

 

Կառուցապատող___________________________________________________

                            (կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Առաջադրանքի տրամադրման հիմքը

__________________________________

(կառուցապատման նպատակով Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի տրամադրման, անշարժ գույքի փոփոխման, քաղաքաշինական այլ գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը)

 

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հողամասը գտնվում է _______________________________________________

                            (հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, դրա նպատակային և
                      գործառական նշանակությունը)

 

Հողամասի չափերը _________________________________________________

(հողամասի մակերեսը, հեկտար)

 

Հողամասի առկա վիճակը   __________________________________

(ռելիեֆի բնութագիրը, շենքերի առկայությունը (օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը, շինարարական նյութերը և այլն), կանաչապատումը, բարեկարգումը և այլն` կից սխեմայով՝ Մ 1:500)

Տրանսպորտային պայմանները __________________________________

(ճանապարհների առկայությունը, երկաթուղային տրանսպորտի մոտեցումները և այլն)

Ինժեներական սարքավորումներ __________________________________

(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական ենթակառուցվածքները)

Կից հողամասեր __________________________________

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները՝ համաձայն ներկայացված սխեմայի)

Բնության և պատմամշակութային հուշարձաններ __________________________________

(հուշարձանի անվանումը, կարգավիճակը և այլն)

Հատակագծային սահմանափակումներ __________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և

այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ճարտարապետահատակագծային պահանջներ ________________________________

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից,

առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից կամ դրանց բացակայության դեպքում՝ կազմավորված

(կազմավորվող) քաղաքաշինական միջավայրի պայմաններից)

 

օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից ________________________________

 

հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) ________________________________
թույլատրելի բարձրությունը ________________________________
կառուցապատման խտությունը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին) ________________________________
կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) ________________________________
կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) ________________________________
այլ պահանջներ ________________________________
Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների քանդման կամ տեղափոխման պայմանները և աշխատանքների հերթականությունը ________________________________

Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները

________________________________
Ինժեներական սարքավորումներ, ցանցեր
ջրամատակարարում

______________________

պահանջներ 

գոյություն 

ունեցող և 

նախագծվող 

ենթակառուց -վածքների և ցանցերի 

նկատմամբ

կոյուղի

______________________

հեռախոսային ցանց

______________________

տաք ջրամատակարարում

______________________

էլեկտրամատակարարում

______________________

գազամատակարարում

______________________

թույլ հոսանքներ

______________________

աղբահանում

______________________

Տարածքի ինժեներական նախապատրաստում ________________________________
(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության միջոցառումները)
Բարեկարգում ________________________________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)
Շինարարական նյութեր ________________________________
(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները)
Պաշտպանական կառույցներ ________________________________
(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները)
Հակահրդեհային պահանջներ ________________________________
(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ ________________________________
Շրջակա միջավայրի պահպանում ________________________________
(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից բացառելու միջոցառումները)
Շինարարության կազմակերպում ________________________________

(առաջարկություններ շինարարության հետ կապված անբարենպաստ ազդեցության բացառման, քաղաքային տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովման վերաբերյալ)

 

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Նախագծային փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջներ _____________

_____________________________

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փորձաքննության տեսակը կամ նախագծողի երաշխավորագիրը` հղում կատարելով համապատասխան իրավական ակտի վրա)

Միջանկյալ համաձայնեցում_____________

_____________________________

(իրավասու մարմնի հետ կամ քաղաքաշինական խորհրդում նյութերի նախնական համաձայնեցում)

Հասարակական քննարկումներ___________

_____________________________

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով)

Համաձայնեցումներ__________________

_____________________________

(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման օրենքով սահմանված պահանջները՝ հուշարձանների և

բնության պահպանության և այլ լիազորված
մարմինների հետ)

Առաջադրանքի գործողության ժամկետը ____

_____________________________

(նշվում է առաջադրանքի գործողության ժամկետը)

Այլ պայմաններ_____________________

____________________________

Համայնքի ղեկավար

(ՀՀ մարզպետ, Երևանի քաղաքապետ) ______

_____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 Կ. Տ.:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

(Հավելվածը խմբ. 29.12.05 N 2405-Ն)