Գլխավոր տեղեկություն
Համար
N 226
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.1997-18.03.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
16.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 1994 թվականի N 226

քաղ. Երևան

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների ցանկը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք զորակոչվել և ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 16-ի N 226 որոշման

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

1. (կետն ուժը կորցրել է 16.09.97 N 383)

2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

(2-րդ կետը խմբ. 16.09.97 N 383)

3. (կետն ուժը կորցրել է 16.09.97 N 383)

4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է:

(4-րդ կետը խմբ. 16.09.97 N 383)