Գլխավոր տեղեկություն
Համար
N 466
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.1996-23.12.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1996 թվականի N 466

քաղ. Երևան

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` տրված ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվին լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացման հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Խ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Մ. Գիմիշյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Գ. Ոսկերչյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Աբովյանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի տեղական բյուջեների ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի վարիչ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի պլանավորման վարչության պետ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Մ. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչության պետ
Ա. Նազարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայբնակկոմտնտ» վարչության պետ
Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Խրիմյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի Էրեբունու բաժնի պետ
Հ. Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Բաբախանյան - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)
                             

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

թ.թ.
ը/կ.

Իրավական ակտերի
անվանումը

Պատասխանատու
կատարողը

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ ֆիննախ 08.96
2. Մեթոդական ցուցումներ տեղական բյուջեի մշակման և հաստատման կարգի մասին ՀՀ ֆիննախ
Երևանի քաղաքապետ
ՀՀ մարզպետներ
մինչև 11.96
3. Հրահանգ տեղական բյուջեների ընթացիկ մուտքերի և ծախսերի հաշվապահական հաշվառման կարգի մասին ՀՀ ֆիննախ
ՀՀ մարզպետներ
տեղական իշխանություն-
ների ներկայացուցիչներ
մինչև 11.96
4. Մեթոդական ցուցումներ համայնքների ֆինանսական կարողության, սոցիալական ենթակառուցվածքների և ֆինանսական կարիքների գնահատման մասին ՀՀ ֆիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ մարզպետներ
09.96
5. Մեթոդական ցուցումներ համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգի մասին ՀՀ արդարադատնախ 10.96
6. Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրության մասին ՀՀ արդարադատնախ 10.96
7. Մեթոդական ցուցումներ համայնքի  ղեկավարի աշխատակազմի օրինակելի կառուցվածքի մասին ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
10.96
8. Մեթոդական ցուցումներ միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին ՀՀ արդարադատնախ 10.96
9. «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի  հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
10.96
10. «Պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները համայնքային սեփականության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
ՀՀ արդարադատնախ
մինչև 11.96
11. «Համայնքային սեփականության գույքի ցանկի (ըստ համայնքների) հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ
մինչև 11.96
12. Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ծառայությունների օրինակելի կանոնադրությունների մասին ՀՀ արդարադատնախ 12.96
13. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ տարածքային
կառավարման գծով
նախարար
09.96
14. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
15. «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ ֆիննախ մինչև 11.96
16. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
17. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
18. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
19. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
20. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
21. ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման միասնական կանոնների նախագիծ ՀՀ քաղշիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ արդարադատնախ
12.96
22.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ ֆիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ արդարադատնախ
ՀՀ տարածքային
կառավարման գծով
նախարար
մինչև 11.96

(ցանկը փոփ. 02.10.96 N 546)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.1996, N 664 23.12.1996, N 466
02.10.1996, N 546 02.10.1996, N 466
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան