«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 929-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով» բառերը փոխարինել «430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101,7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
NN ը/կ |
ՀՀ պետական մարմնի անվանումը |
Դատարանի վճիռը |
Բռնագանձման ենթակա գումարը |
1. | ՀՀ ԱՆ ՔՊԻՎ |
20.07.2005 թ. |
2.772.800 դրամ` |
2. | Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ |
04.10.2005 թ. |
1.049.260 դրամ |
3. | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության N 1032 զորամաս |
20.09.2005 թ. |
1.039.390 դրամ` |
4. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
03.08.2004 թ. |
5.017.882 դրամ, |
5. | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ զբաղվածության գործակալություն |
05.12.2005 թ. |
83.272 դրամ, այդ |
6. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչություն |
28.07.2004 թ. |
1.089.593 դրամ` |
7. | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
26.08.2005 թ. |
153.260 դրամ |
Ընդամենը | 11.281.700 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|