ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 586
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության (այսուհետև` վարչություն) աշխատողների թվաքանակը սահմանել 32 հաստիքային միավոր:
2. Վարչության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կենտրոնական ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:
Վարչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից սահմանել 6:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` գիտաարտադրական համալիրի Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (15 աշխատասենյակ 471 քառ. մետր օգտակար մակերեսով) անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մշակութային արժեքների պահպանության վարչությանը տրամադրելու համար:
(4-րդ կետը խմբ. 26.11.98 N 745)
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր:
(5-րդ կետը խմբ. 26.11.98 N 745)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից ներկայացված նախահաշվի համաձայն, նրան հատկացնել 2324.2 հազ. դրամ, 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` վարչությանը հատկացված տարածքների վերանորոգման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.1998, N 745 | 26.11.1998, N 586 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|