Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1160-Ա

 

«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը`

 

Փաուարջել (Power gel) 35 x 225 մմ

15 (տասնհինգ) տոննա,

Փաուարջել (Power gel) 50 x 225 մմ

15 (տասնհինգ) տոննա:

 

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 19
Երևան