Գլխավոր տեղեկություն
Համար
N 575
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.1997-18.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.1997

040.0575.12.12.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

12 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 1997 թ. N 575
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 4110 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու ՏՀ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մարտունու պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու ՏՀ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու ՏՀ-2» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2250 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1800 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 180 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1856 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մարտունու պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այս հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Մարտունու պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Մարտունու պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 65904 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի ԱՇ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արմավիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի ԱՇ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

2.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի ԱՇ-2» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 7540 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6030 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 603 բաժնետոմսի՝ յուրաքանչյուր 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 58367 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արմավիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Արմավիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Արմավիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 25472 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Գյումրիի N 2 շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գյումրիի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Գյումրիի N 2 շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

3.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Գյումրիի N 2 շինարարական դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 4510 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3610 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 361 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 20961 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությանը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Գյումրիի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Գյումրիի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությանը։

4.1. Սեփականաշնորհել 2672,6 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մասիսի ԱՏԿ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մասիսի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մասիսի ԱՏԿ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Մասիսի ԱՏԿ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2670 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2140 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 214 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 4 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մասիսի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Մասիսի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Ւ. ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Մասիսի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիսի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 10679,4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Դալարիկի N 4 շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Դալարիկի պարենարդշին բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Դալարիկի N 4 շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության Դալարիկի N 4 շինարարական դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 230 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 180 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 180 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 10454,8 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դալարիկի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Դալարիկի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Դալարիկի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դալարիկի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 2704 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Տաշիրի ՏՀ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տաշիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Տաշիրի ՏՀ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Տաշիրի ՏՀ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1760 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 176 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 508 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տաշիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Տաշիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Տաշիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաշիրի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 21206 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածնի N 3 ԱՇ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վաղարշապատի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածնի N 3 ԱՇ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 19680 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 15750 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1575 բաժնեմասի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1523 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վաղարշապատի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության՝ կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Վաղարշապատի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Վաղարշապատի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վաղարշապատի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 19395 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Թալինի ՏՀ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Թալինի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Թալինի ՏՀ-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Պարենարդշին» փակ բաժնետիրական ընկերության «Թալինի ՏՀ-2» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4460 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 446 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 13820 հազ. դրամ։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Թալինի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Թալինի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Թալինի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի պարենարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 16481 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ընդերքսպասարկում» Երևանի բազա» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ընդերքսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Ընդերքսպասարկում» Երևանի բազա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Սվազ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված 7575 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9.3. «Ընդերքսպասարկում» Երևանի բազա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անհատ ձեռներեց Հակոբ Փարլագյանին վարձակալությամբ տրված 673 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9.4. «Ընդերքսպասարկում» Երևանի բազա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 16480 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 16480 հազ. դրամ։

9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1648 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.7. Վճարման ենթակա պասիվներ չկան։

9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ընդերքսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.9. Սահմանել, որ «Ընդերքսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.10. Սահմանել, որ «Ընդերքսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ընդերքսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 329817 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության անավարտ շինարարությունը և այն սեփականաշնորհել դասական աճուրդով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանել վաճառքի մեկնարկային գինը՝ 285 հազ. դրամ։

10.3. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել արտադրական բազան (քաղ. Գորիս, Երևանյան խճ.) և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գորիսի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով:

10.4. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 194690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 155750 հազ. դրամ։

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 135126 հազ. դրամ։

10.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.9. Սահմանել, որ «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.10. Սահմանել, որ «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 164163 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայառմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայառմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. «Հայառմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։ Նրա կազմում սեփականաշնորհվող «Հաղարծին» պանսիոնատի շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

11.3. «Հայառմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 140420 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 73860 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 52,6 տոկոս)։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7386 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասիվները կազմում է 23743 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայառմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Հայառմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Հայառմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայառմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

12.1.Սեփականաշնորհել 56992 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաշիրի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Տաթև» հյուրանոցային տնտեսություն» դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տաթև» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Տաշիրի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Տաթև» հյուրանոցային տնտեսություն» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

12.3. «Տաշիրի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Տաթև» հյուրանոցային տնտեսություն» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 56050 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 56050 հազ. դրամ։

12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5605 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 947 հազ. դրամ։

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տաթև» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում։

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.8. Սահմանել, որ «Տաթև» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.9. Սահմանել, որ «Տաթև» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաթև» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 5855981 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դողագործ» (ավտոդողերի գործարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Շիննիկ» պանսիոնատ» ՍՊԸ-ին, «Պատրանք» արտադրական կոոպերատիվին, «Ֆունտի» անհատական ձեռնարկությանը, «Հավատ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված և սեփականաշնորհված գույքը:

13.3. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 223 մանկապարտեզը, N 1, 2, 3 և 4 հանրակացարանները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շենգավիթի թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով։

13.4. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հ.Հ.» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված 1506 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13.5. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Արցախդող» դուստր ձեռնարկությանը տրված գույքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը։

13.6. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Զինվորական հրշեջ ծառայություն» ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը։

13.7. «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

13.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1829600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1481820 հազ. դրամ։

13.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 148182 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

13.10. Վճարման ենթակա պասիվները կազմում են 4026379 հազ. դրամ։

13.11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.12. Սահմանել, որ «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

13.13. Սահմանել, որ «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.15. Գաղտնի։

14.1. Սեփականաշնորհել 45450 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կրասնոսելսկի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ճամբարակի ճանապարհաշինական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։

14.2. «Կրասնոսելսկի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

14.3. «Կրասնոսելսկի ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 17880 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 17880 հազ. դրամ։

14.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1788 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

14.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 27576 հազ. դրամ։

14.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

14.8. Սահմանել, որ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

14.9. Սահմանել, որ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

15.1. Սեփականաշնորհել 181000 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոյեմբերյանի ԱՏՃՁ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհաշինարարական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։

15.2. «Նոյեմբերյանի ԱՏՃՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել քաղաքային ավտոկայանը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

15.3. «Նոյեմբերյանի ԱՏՃՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 164130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 164130 հազ. դրամ։

15.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16413 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

15.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 16874 հազ. դրամ։

15.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհաշինարարական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

15.8. Սահմանել, որ «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհաշինարարական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

15.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհաշինարարական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում.

 15.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհաշինարարական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

16.1. Սեփականաշնորհել 51850 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեղրու ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։

16.2. «Մեղրու ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված N 4 օժանդակ տնտեսությունը (հանրակացարան) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է Մեղրու քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 101 որոշման։

16.3. «Մեղրու ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

16.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 28060 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 28060 հազ. դրամ։

16.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2806 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

16.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23972 հազ. դրամ։

16.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

16.8. Սահմանել, որ «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

16.9. Սահմանել, որ «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

16.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

17.1. Սեփականաշնորհել 49310 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թումանյանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։

17.2. «Թումանյանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

17.3. «Թումանյանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

17.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 16200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16200 հազ. դրամ։

17.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1620 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

17.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 33108 հազ. դրամ։

17.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

17.8. Սահմանել, որ «Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

17.9. Սահմանել, որ «Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

17.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

18.1. Սեփականաշնորհել 22071 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ապարանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։

18.2. «Ապարանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

18.3. «Ապարանի ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

18.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 16810 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 16810 հազ. դրամ։

18.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1681 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

18.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5261 հազ. դրամ։

18.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

18.8. Սահմանել, որ «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

18.9. Սահմանել, որ «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

18.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ապարանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

19.1. Սեփականաշնորհել 78228 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիի ՃՇՇՁ» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Անիի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

19.2. «Անիի ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 ավտոկայանի շենքը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

19.3. «Անիի ՃՇՇՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

19.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 73390 հազ. գրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 73390 հազ. դրամ։

19.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7339 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

19.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 4835 հազ. դրամ։

19.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Անիի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

19.8. Սահմանել, որ «Անիի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

19.9. Սահմանել, որ «Անիի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

19.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Անիի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

20.1. Սեփականաշնորհել 72302 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ծաղկաձոր» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ծաղկաձոր» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության։

20.2. «Ծաղկաձոր» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

20.3. «Ծաղկաձոր» մանկական առողջարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

20.4. «Ծաղկաձոր» մանկական առողջարան» պետական ձեռնարկության շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 2,5 գործակից։

20.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 65340 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 65340 հազ. դրամ։

20.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6534 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

20.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 6962 հազ. դրամ։

20.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ծաղկաձոր» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

20.9. Սահմանել, որ «Ծաղկաձոր» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

20.10. Սահմանել, որ «Ծաղկաձոր» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

20.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ծաղկաձոր» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

21.1. Սեփականաշնորհել 210233 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության։

21.2. «Սևան» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

21.3. «Սևան» մանկական առողջարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

21.4. «Սևան» մանկական առողջարան» պետական ձեռնարկության շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

21.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 207590 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 207590 հազ. դրամ։

21.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20759 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

21.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2640 հազ. դրամ։

21.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

21.9. Սահմանել, որ «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

21.10. Սահմանել, որ «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

21.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

22.1. Սեփականաշնորհել 155873 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սոճուտ» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության։

22.2. «Սոճուտ» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

22.3. «Սոճուտ» մանկական առողջարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

22.4. «Սոճուտ» մանկական առողջարան» պետական ձեռնարկության շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

22.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 150790 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 150790 հազ. դրամ։

22.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15079 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

22.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5088 հազ. դրամ։

22.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

22.9. Սահմանել, որ «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

22.10. Սահմանել, որ «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

22.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

23.1. Սեփականաշնորհել 133211 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արզնի» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության։

23.2. «Արզնի» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

23.3. «Արզնի» մանկական առողջարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

23.4. «Արզնի» մանկական առողջարան» պետական ձեռնարկության շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 2 գործակից։

23.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 132870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 132870 հազ. դրամ։

23.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 13287 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

23.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 340 հազ. դրամ։

23.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

23.9. Սահմանել, որ «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

23.10. Սահմանել, որ «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

23.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

24.1. Սեփականաշնորհել 11550 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խասխեր» ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Խասխեր» բաց բաժնետիրական ընկերության։

24.2. «Խասխեր» ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

24.3. «Խասխեր» ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

24.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 6530 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6530 հազ. դրամ։

24.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 653 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

24.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5020 հազ. դրամ։

24.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Խասխեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

24.8. Սահմանել, որ «Խասխեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

24.9. Սահմանել, որ «Խասխեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

24.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Խասխեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

25.1. Սեփականաշնորհել 7397 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության։

25.2. «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

25.3. «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

25.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 7160 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7160 հազ. դրամ։

25.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 716 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

25.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 234 հազ. դրամ:

25.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությանը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

25.8. Սահմանել, որ «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

25.9. Սահմանել, որ «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

25.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

26.1. Սեփականաշնորհել 1428 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Բնակարանային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

26.2. «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Չարենցավանի «էլեկտրա» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

26.3. «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

26.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1260 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1260 հազ. դրամ։

26.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 126 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

26.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 164 հազ. դրամ։

26.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Բնակարանային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

26.8. Սահմանել, որ «Բնակարանային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

26.9. Սահմանել, որ «Բնակարանային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

26.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բնակարանային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

27.1. Սեփականաշնորհել 8240 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկության Չարենցավանի «էլեկտրա» դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «էլեկտրա» բաց բաժնետիրական ընկերության։

27.2. «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկության Չարենցավանի «էլեկտրա» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

27.3. «Բնակարանային տնտեսություն» պետական ձեռնարկության Չարենցավանի «էլեկտրա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

27.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 6100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6100 հազ. դրամ։

27.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 610 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

27.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2136 հազ. դրամ։

27.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «էլեկտրա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

27.8. Սահմանել, որ «էլեկտրա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

27.9. Սահմանել, որ «էլեկտրա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում»:

27.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «էլեկտրա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

28.1. Սեփականաշնորհել 1999 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի միջշրջանային կինոտեսավարձույթի բաժանմունք» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արտաշատի կինոտեսավարձույթ» բաց բաժնետիրական ընկերության։

28.2. «Արտաշատի միջշրջանային կինոտեսավարձույթի բաժանմունք» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

28.3. «Արտաշատի միջշրջանային կինոտեսավարձույթի բաժանմունք» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

28.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1700 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1700 հազ. դրամ։

28.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 170 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

28.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 303 հազ. դրամ։

28.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արտաշատի կինոտեսավարձույթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

28.8. Սահմանել, որ «Արտաշատի կինոտեսավարձույթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

28.9. Սահմանել, որ «Արտաշատի կինոտեսավարձույթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

28.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի կինոտեսավարձույթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

29.1. Թույլատրել «Հայսեվմետ» ՍՊԸ֊ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 16130 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

29.2. Շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

29.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

30.1. Թույլատրել Մեղրի քաղաքի «Մինասյանի բժշկական կենտրոն» դուստր ձեռնարկությանը գնել Մեղրու քաղաքապետարանից վարձակալած 10797 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

30.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 3-ի N 96 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 139 որոշմանը կից ցանկից հանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը վերաբերող տողերը։

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 245 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշումը 11.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.3-րդ կետով՝

«11.3. «Գորիսի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 10887 հազ. դրամ գնահատված արժեքով 7 անավարտ շինարարության օբյեկտները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Կոմունալ կապիտալ շինարարություն» պետական ձեռնարկության հաշվեկշռին»։

Այդ կապակցությամբ որոշման 11.3-11.13-րդ կետերը համապատասխանաբար համարել 11.4-11.14-րդ կետեր.

բ) որոշումը 14.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.5-րդ կետով`

«14.5. «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 9760,5 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող կապիտալ ներդրումները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Ալավերդու կոմունալ կապիտալ շինարարություն» պետական ձեռնարկության հաշվեկշռին»:

Այդ կապակցությամբ որոշման 14.5-14.13-րդ կետերը համապատասխանաբար համարել 14.6.14.14-րդ կետեր.

գ) որոշումը 19.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.4-րդ կետով՝

«19.4. «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 10588,5 հազ. դրամ գնահատված արժեքով 31 անավարտ շինարարության օբյեկտները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Կոմունալ կապիտալ շինարարություն» պետական ձեռնարկության հաշվեկշռին»։

Այդ կապակցությամբ որոշման 19.4-19.12-րդ կետերը համապատասխանաբար համարել 19.5-19.13-րդ կետեր։

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի N 321 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 259 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 15.2-րդ կետը «NN» նշաններից հետո լրացնել «16» թվով։

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 281 որոշմանը կից ցանկից հանել 92-րդ կետը։

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 47.5-րդ կետում «10000» թիվը փոխարինել «1000» թվով։

36. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ