«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 923-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Երևանի Աբովյան փողոցի N 9 շենքը վերակառուցելու մասին» N 912-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Երևանի Աբովյան փողոցի N 9 շենքում առկա բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները (այդ թվում` դեռևս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի կողմից սահմանված կարգով ձեռք բերվելուց հետո։
Երևանի Աբովյան փողոցի N 9 շենքի բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված` տվյալ շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:
3.2. Վերակառուցված շենքից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի անհատույց օգտագործմանը թողնել նրան հանձնված անշարժ գույքի բաժնային մասին համապատասխան հողամասը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|