Գլխավոր տեղեկություն
Համար
N 864
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.1999-16.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0864.30.12.98

«Վավերացնում  եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1998 թվականի N 864

քաղ. Երևան

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):

2. Սահմանել, որ

ա) օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից, բացառությամբ սույն կետի «դ» ենթակետում նախատեսված դեպքի.

բ) հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված մասի համար վճարը, հաշվարկվում է ելնելով նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված օգտակար հանածոյի իրացման փաստացի գների միջինից.

գ) եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվում է նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված օգտակար հանածո, որի համար վճարը վճարվել է սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, ապա անհրաժեշտության դեպքում կատարվում է վերահաշվարկ` ելնելով օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից.

դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ` օնիքսանման մարմարի և լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.

ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ

 

Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ

 

I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

ձկնաբուծության նպատակով

1 դրամ

արդյունաբերական, խմելու և
կենցաղային նպատակներով

0,5 դրամ

ոռոգման նպատակով

0,0 դրամ:

 

 2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար

 

ոռոգման նպատակով

0,2 դրամ

այլ նպատակներով

1,5 դրամ:

3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար` 1,0 դրամ:

4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

ոռոգման նպատակով

0,0 դրամ

այլ նպատակներով

1,0 դրամ:

 

II. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը

 

1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`

 

ոսկի

1,5 տոկոս

արծաթ

1,5 տոկոս

պլատին

1,5 տոկոս

 

(1-ին կետը խմբ. 12.04.99 N 215)

2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`

 

պղինձ

1,3 տոկոս

մոլիբդեն

1,3 տոկոս

կապար

1,0 տոկոս

ցինկ

1,0 տոկոս

ալյումին

1,3 տոկոս

ռենիում

1,3 տոկոս

կադմիում

1,3 տոկոս

սելեն

1,4 տոկոս

թելուր

1,3 տոկոս

 

(2-րդ կետը խմբ. 12.04.99 N 215)

3. Վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`

 

ածուխ

5 տոկոս

տորֆ

3 տոկոս

այրվող թերթաքարեր

3 տոկոս

 

4. Երեսապատման քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

տուֆ

5 տոկոս

ֆելզիտային տուֆ (այդ թվում`
դեկորատիվ)

6 տոկոս

գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)

7 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

5 տոկոս

դեկորատիվ մարմար

6 տոկոս

կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ

7 տոկոս

տրավերտին

6 տոկոս

բազալտ

4,5 տոկոս

հիալոբազալտ

6 տոկոս

 

5. Շինարարական քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

տուֆ

4 տոկոս

տուֆաավազաքարեր

3,5 տոկոս

բազալտ

3,5 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն

3,5 տոկոս

պրոֆիրիտ

3 տոկոս

կրաքար

3,5 տոկոս

 

6. Լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

հրաբխային խարամ

3 տոկոս

պեմզա

4 տոկոս

ավազախճաքարային խառնուրդ
(ավազ, խիճ և այլն)

3 տոկոս

բալաստային հումք (պորֆիրիտ,
բազալտ, անդեզիտաբազալտ,
լիպարիտ և այլն)

3 տոկոս

 

7. Շինանյութերի արտադրության հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր)

6 տոկոս

կրաքար (կիր ստանալու համար)

3 տոկոս

կավեր

4 տոկոս

բնական հանքային ներկեր

4 տոկոս

գիպսատար կավեր

4 տոկոս

 

8. Գունագեղ քարերի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունահանման համար`

 

ագաթ

6 տոկոս

փիրուզ

6 տոկոս

վանակատ (ծիածանվող օբսիդիան)

6 տոկոս

հասպիս

6 տոկոս

օնիքսանման մարմար

5 տոկոս

լիստվենիտ

5 տոկոս

 

9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր միավորի արդյունահանման համար`

 

ցելոիտ (խոր.մ)

5 տոկոս

պեռլիտ (խոր.մ)

6 տոկոս

դիատոմիտ (խոր.մ)

6 տոկոս

բենտոնիտ (տոննա)

6 տոկոս

դունիտ և պերիդոտիտ (տոննա)

4 տոկոս

հրակայուն կավեր (տոննա)

4 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ
(թթվակայուն հումք) (տոննա)

4 տոկոս

կերակրի աղ (տոննա)

3 տոկոս

ծծումբ

3 տոկոս

կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)

3 տոկոս

դոլոմիտ (տոննա)

3,5 տոկոս

բարիտ (տոննա)

5 տոկոս

տեխնիկական քարաղ (տոննա)

3 տոկոս

 

10. Հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

արդյունաբերական նպատակով

4,5 տոկոս

բուժական նպատակով

3 տոկոս

ածխաթթու գազ

3 տոկոս

հանքային աղեր (կգ)

2 տոկոս

ջերմային էներգիա (կկալ)

2 տոկոս

 

III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

Անտառային
ծառատեսակները

Հեռավորու-
թյունը (կմ)

Դրույքաչափը (դրամով)

   

Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի
բնի կտրվածքի (սմ)

Վառելափայտ
կեղևով

   

25-ից ավելի

13-24

3-12

 

Հաճարենի

մինչև 10

3,640

3,220

2,800

700

 

10-25

2,800

2,520

2,240

630

 

25-40

2,520

2,240

1,680

560

 

40-ից ավելի

2,240

1,960

1,680

420

Կաղնի, Հացենի

մինչև 10

3,920

3,640

2,800

700

 

10-25

3,080

2,800

2,240

630

 

25-40

2,520

2,240

1,680

560

 

40-ից ավելի

1,960

1,680

1,400

420

Բոխի, թխկի, թեղի

մինչև 10

1,260

1,120

840

700

 

10-25

1,120

980

840

630

 

25-40

980

840

700

560

 

40-ից ավելի

840

700

420

420

Ցանկում չնշված այլ ծառատեսակներ

մինչև 10

980

840

700

420

 

10-25

700

700

560

350

 

25-40

560

560

420

280

 

40-ից ավելի

420

420

280

210

 

Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:

 

2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

 

  վերգետնյա մասեր արմատներ
դեղաբույսեր (կգ) 150 դրամ 500 դրամ
տեխնիկական բույսեր (կգ) 100 դրամ 300 դրամ
սննդային բույսեր (կգ) 20 դրամ 100 դրամ
գեղազարդային բույսեր (հատ) 5 դրամ  

 

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկույզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

 

պտուղներ, հատապտուղներ

30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ

60 դրամ

 

4. Կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխի օգտագործման (որսի) համար`

 

լոր

100 դրամ

կտցար

100 դրամ

քարակաքավ

500 դրամ

նապաստակ

800 դրամ

վայրի աղավնի

100 դրամ

ջրլող թռչուններ (կռնչան բադ, փոքր
բադ, սուզաբադ, ջրահավ)

500 դրամ

 

5. Ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունագործական և սիրողական որսի համար`

 

սիգ

20 դրամ

լոքո

50 դրամ

ծածանազգիներ

25 դրամ

խեցգետին

200 դրամ

կարմրախայտ

1,500 դրամ

ցանկում չնշված այլ ձկնատեսակներ

25 դրամ

 

6. Խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի օգտագործման համար`

 

բարելավված խոտհարքներում և
անտառային բացատներում

2,000 x Գ դրամ

խոտհարքներում

1,000 x Գ դրամ,

 

որտեղ հողային կադաստրային արժեքի Գ գործակիցը հավասար է մարզի համար հողի տվյալ տարվա կադաստրային արժեքի և հողի կադաստրային արժեքի տվյալ տարվա միջին հանրապետական ցուցանիշի հարաբերությանը:

 

7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`

 

խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`

 

- բարելավված արոտավայրերում

500 դրամ

- բնական արոտավայրերում

450 դրամ:

 

8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1,500 դրամ:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան