«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 30 հունիսի 2011 թ. ք. Երևան | N 23-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) հաշվառում չունեցող ընտրողի` համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) հաշվառում չունեցող ընտրողին համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
| ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ | Գ. Ազարյան | 
| Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 23-Ն որոշման | 
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես՝______________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձնագիր` ______________________, տրված`_________________________________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
բնակվում եմ ______________________________________________________________________
(բնակության վայր)
և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեմ:
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:
| Դիմող` ___________________ | «____» ____________ 20 թ. | 
| ստորագրություն | |
| Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը: | 
| Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 23-Ն որոշման | 
N_____
«____» _____________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| Քաղ. ____________________________________________________________________________ | 
| (անուն, հայրանուն, ազգանուն) | 
| Անձնագիր` ______________________, տրված`___________________________________ | 
| (սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից) | 
| Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունի, ընդգրկվել է | 
| _______________________ /համայնքի/, թիվ __________ ընտրական տեղամասի ընտրողների | 
| լրացուցիչ ցուցակում: | 
| ______________________________________ | ________________ | 
| (լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) | (ստորագրություն) | 
| Կ.Տ. |