«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 876-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) աշխատանքային գրքույկի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուի կողմից լրացված և տրված աշխատանքային գրքույկները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և փոխանակման ենթակա չեն.
բ) նախկինում հրատարակված և դեռևս չօգտագործված աշխատանքային գրքույկները ենթակա են օգտագործման մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձև
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ր Ք ՈՒ Յ Կ
(չափսերը՝ 10x14 սմ, շապիկը՝ մաշկալաթե (դերմանտինե)
Զինանշանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ
(Տիտղոսաթերթ)
Զինանշանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ
Անունը _____________________________________________________
Ազգանունը __________________________________________________
Հայրանունը (աշխատողի ցանկությամբ) _________________________________
Ծննդյան տարեթիվը _____________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին
Սերիան և համարը |
(40 ներսի երես) |
Գրառ- |
Աշխատելու |
գործատուի անվանումը, իսկ անհատ զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը աշխատողի պահանջով` համատեղության կարգով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու աշխատանքային պայմանագրի (հրաման, |
Աշխատանքային | ||
տարեթիվը | ամիսը | ամսաթիվը | |||
| |||||
2 |
2 |
5 |
4 | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է աշխատանքային գրքույկ վարելու, աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու ընթացակարգը:
2. Աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի կրկնօրինակ պատվիրում և աշխատողին տրամադրում է գործատուն` իր միջոցների հաշվին:
3. Գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատողի աշխատանքից ազատման) կամ վերջնահաշվարկի օրը` սահմանված կարգով լրացնում է աշխատանքային գրքույկը և հանձնում նրան:
4. Աշխատողների աշխատանքային գրքույկները` մինչև աշխատանքից ազատվելը պահվում են գործատուի մոտ:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ ՎԱՐԵԼԸ
5. Գործատուն հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարում է աշխատանքային գրքույկ:
6. Աշխատանքային գրքույկում աշխատանքային գործունեության մասին գրառումները կատարում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը:
7. Գործատուի մոտ առաջին անգամ աշխատանքի ընդունվող աշխատողի աշխատանքային գրքույկը լրացվում է գործատուի կողմից ոչ ուշ, քան աշխատանքի ընդունվելուց հետո 5 օրվա ընթացքում:
8. Աշխատանքային գրքույկն ամբողջությամբ լրացվելու դեպքում աշխատանքային գրքույկի վերջին էջը կնքվում է գործատուի կողմից և տրվում է նոր գրքույկ, որը համարվում է նախորդի անբաժանելի մասը։
9. Աշխատանքային գրքույկի տիտղոսաթերթում լրացվում են`
ա) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).
բ) աշխատողի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:
10. «Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին» էջում լրացվում են`
ա) 1-ին սյունակում` փաստաթղթում կատարվող գրառման հերթական համարը.
բ) 2-րդ սյունակում` աշխատելու ժամանակահատվածը` գրառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
գ) 3-րդ սյունակում`
գործատուի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը,
զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը,
աշխատողի պահանջով` համատեղության կարգով կատարված աշխատանքը,
արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք տվող աշխատանքների կատարման ժամանակահատվածը,
աշխատանքային պայմանագրի (հրաման, կարգադրություն, որոշում) լուծման հիմքը` նշելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի կամ այլ օրենքի համապատասխան հոդվածը, մասը.
դ) 4-րդ սյունակում` աշխատանքային պայմանագրի լուծումը հավաստող փաստաթուղթ, որի հիման վրա կատարվել է գրառումը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը):
11. Աշխատանքային գրքույկում գրառումները կատարվում են առանց կրճատումների և համապատասխան բաժնում ունեն իրենց հերթական համարը:
12. Աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատողի աշխատանքից ազատման) դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները վավերացվում են գործատուի կամ աշխատանքային գրքույկի վարման համար գործատուի ներկայացուցչի ստորագրությամբ և հաստատվում գործատուի կնիքով:
Եթե անհատ ձեռնարկատերը կնիք չունի, ապա աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
13. Աշխատանքային գրքույկում աշխատողի անվան, ազգանվան, հայրանվան և ծննդյան տարեթվի մասին փոփոխությունները կատարվում են հիմնական աշխատավայրում գործատուի կողմից` անձնագրի և ծննդյան վկայականի հիման վրա:
Փոփոխությունը կատարվում է տիտղոսաթերթի վրա` նախկին անվան, ազգանվան կամ հայրանվան կամ ծննդյան տարեթվի վրա գիծ դնելով և փոխարենը նորը գրելով:
Փոփոխության հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները գրվում են աշխատանքային գրքույկի շապիկի ներսի երեսին և հաստատվում են գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով:
14. Աշխատանքային գրքույկում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է այն գործատուի կամ նրա իրավահաջորդի կողմից, որտեղ կատարվել է գրառումը կամ նոր աշխատավայրում` համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում կամ դատարանի որոշման հիման վրա, իսկ գործատուի լուծարման դեպքում` լուծարային կամ մրցութային կառավարչի կողմից:
15. Չի թույլատրվում աշխատանքային գրքույկում ոչ հավաստի և սխալ գրառումներ, ջնջումներ (վրան գիծ դնելը) կատարելը:
Սխալ գրառման դեպքում սխալ գրառումն առնվում է փակագծերի մեջ և տվյալ էջի աջ անկյունում նշվում է «N ... գրառումն ուժը կորցրած է ճանաչվում», որից հետո նույն համարի տակ կատարվում է ճիշտ գրառումը, որը հաստատվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ
16. Աշխատանքային գրքույկը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գործատուն աշխատողին տրամադրում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակ` աշխատանքային գրքույկը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին փաստը հայտնի դառնալուց հետո 5 օրվա ընթացքում՝ տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է գործատուի կնիքը:
17. Աշխատանքային գրքույկի կրկնօրինակում` աշխատանքային օրենսգրքով պահանջվող գրառումները կատարում է գործատուն` հիմք ընդունելով գործատուի մոտ աշխատողի անձնական թերթիկում առկա տեղեկատվությունը: Եթե անձնական թերթիկում բացակայում են աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները, ապա այդ տեղեկությունների հիմնավորման մասին փաստաթուղթը` աշխատանքային պայմանագիրը, հրամանը, կարգադրությունը, որոշումը ներկայացնում է աշխատողը, որի հիման վրա լրացվում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակը։
18. Այն անձը, ով կորցրել է աշխատանքային գրքույկը, պետք է դրա մասին անհապաղ հայտնի վերջին աշխատատեղի գործատուին: Գործատուն 15 օրվա ընթացքում աշխատանքային գրքույկի կրկնօրինակը հանձնում է դիմողին:
19. Աշխատանքային գրքույկի կրկնօրինակը լրացվում է սույն կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2016, N 882-Ն | 01.01.2017, N 876-Ն | |
02.12.2010, N 1698-Ն | 03.01.2011, N 876-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|