Գլխավոր տեղեկություն
Համար
N 544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.18/7(184) Հոդ.232
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2006
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 544-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա) 3-րդ կետի երկրորդ պարբերության և 6-րդ կետի «բ» ենթակետի «նախարարության,» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

ա) 3-րդ կետի երկրորդ պարբերության և 6-րդ կետի «բ» ենթակետի «նախարարության,» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերը:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ

Մ. Բադալյան