Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 22

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 3142 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Վանաձորի առևտրամիջնորդային դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանաձորի առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Վանաձորի առևտրամիջնորդային դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Վանաձորի առևտրամիջնորդային դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2980 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2980 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 298 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 159 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Վանաձորի առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Վանաձորի առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 26651 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լոռառսպաս» պետական ձեռնարկության «Սառնարան» դուստր ձեռնարկությունը («Սառցակոմբինատ» ԴՁ) բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վանաձորի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Լոռառսպաս» պետական ձեռնարկության «Սառնարան» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Լոռառսպաս» պետական ձեռնարկության «Սառնարան» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 25220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 25220 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2522 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1436 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Վանաձորի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Վանաձորի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազգագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 9137 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորման պետական ձեռնարկության (ԱՏԿՁ) Կապուտանի տեղամասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կապուտանի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորման պետական ձեռնարկության Կապուտանի տեղամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորման պետական ձեռնարկության Կապուտանի տեղամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 9140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 9140 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 914 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կապուտանի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Կապուտանի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Կապուտանի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապուտանի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 2217 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշոցքի կինոցանց» պետական ձեռնարկությունը (առանց տարածքի) բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշոցքի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Աշոցքի կինոցանց» պետական ձեռնարկությունը (առանց տարածքի) սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Աշոցքի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2180 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2180 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 218 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 35,4 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Աշոցքի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Աշոցքի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Աշոցքի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշոցքի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 2800 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սիսիանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Սիսիանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Սիսիանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2070 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1650 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 734 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սիսիանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Սիսիանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Սիսիանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիսիանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 13029 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կապանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Կապանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

6.3. «Կապանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 11410 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 9130 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 913 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1617 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կապանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Կապանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Կապանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Թույլատրել «Գիկար» ՎՁ ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ից վարձակալած 124707 հազ. դրամ արժեքով գույքը։

7.2. «Գիկար» ՎՁ ՍՊԸ-ի վարձակալած գույքի կազմից առանձնացնել Վայքի «Ֆելզիտ» բաժնետիրական ընկերության կազմում սեփականաշնորհված ալմաստեճոպանային «Ալֆա-810» սղոցը, Տ-042044 ճախարակը, Տ-170-1 մղանը (բուլդոզեր) և էլեկտրական բազմաճախարակը (էլեկտրական տելֆեր)։

7.3. «Գիկար» ՎՁ ՍՊԸ-ի շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 6 գործակից։

7.4. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 486 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 88.1-88.3-րդ կետերից հանել «Ազատամուտի արտադրամասի» բառերը։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 7.5-րդ կետում «1288» թիվը փոխարինել «12880» թվով»:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան