ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2006 թ. |
N 216-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԵՆԻԿ ԳՅԱԳՈՒՆՑ» Ա/Ձ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 417 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 22-ի թիվ 23 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «Ժզ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բենիկ Գյագունց» արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա թիվ 417) կողմից արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել արտարժույթի առք ու վաճառքի թիվ 417 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բենիկ Գյագունց» ԱՁ արտարժույթի փոխանակման կետին (ք. Երևան, Սվաճյան 12/7, թիվ 26 տաղավար) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|