Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.01/22(231) Հոդ.272
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.05.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006236

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 մայիսի 2006 թ.

N 190-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վերաապահովագրողների հուսալի համարելու չափանիշները սահմանելու կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վերաապահովագրության պայմանագրերի կողմ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 124-Ն որոշման 1.5 կետի պահանջների համաձայն հուսալի ճանաչված վերաապահովագրողները համարվում են հուսալի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. մայիսի 17
Երևան

 

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մայիսի 10-ի
թիվ 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը համարվում է հուսալի, եթե սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերաապահովագրողների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության) նրան տրված վարկանիշը ցածր չէ հետևյալ վարկանշային դասակարգումից՝

 

- Ստանդարտ և Փուրզ ԲԲԲ
- Մուդիզ Բաա2
- Ա. Մ. Բեստ Բ+
- Դաֆֆ և Ֆելփզ ԲԲԲ
- Վեիսս Բ
- Ֆիթչ ԲԲԲ

 

 2. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի վարկանշային գնահատականը ճանաչվում է, եթե այն հրապարակված է վերաապահովագրողի գրանցման վայրի (գործելու) երկրի համապատասխան լիազոր մարմնի կամ այդ վարկանշող կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն կարգի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ վերաապահովագրողները համարվում են հուսալի: