Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.08/29(127) Հոդ.797
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 894-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:».

գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:».

դ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:».

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-ին, 32-րդ և 33-րդ կետերով.

«31. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետի (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:

32. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

33. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 17
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 11-ի N 894-Ն որոշման

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ) ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Պաշտոնի անվանումը Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)
Նախարարի գլխավոր խորհրդական 76800
Նախարարի խորհրդական 67200
Մարզպետի (Երևանի քաղաքապետի),
հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական
57600
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար 50400
Նախարարի  տեղակալի օգնական 45000
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար 43200
Ռեֆերենտ 36000
Պարետ 31200
Տնտեսվար, պահեստապետ 28800
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ 27600
Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող 24000
Հավաքարար 21600
Պահակ 20400
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ 19200

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան