ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել՝
ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
բ) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
2. Պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝
ա) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
բ) 60 տարին լրացած անձանց.
գ) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց.
դ) այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
ե) այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են:
3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են՝
ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.
բ) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:
4. Պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`
ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.
բ) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:
5. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում սույն որոշման 1-4-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
6. Օրենքով սահմանված կարգով կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող՝ մինչև 2006 թվականի հունիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով՝
ա) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
բ) սույն որոշման 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում թվարկված անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
գ) անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
դ) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել`
ա) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.
բ) կիսով չափ`
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների նկատմամբ,
- 60 տարին լրացած անձանց նկատմամբ,
- հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ,
- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսնու, զավակի կամ ծնողի նկատմամբ.
գ) մեկ երրորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
8. Համաներումը չկիրառել՝
ա) համաներման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտողների նկատմամբ.
բ) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության համաներման մասին որոշումներով և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
գ) այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հիմնարկում համաներման կիրառման օրվա դրությամբ նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն.
դ) մինչև սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչև 2006 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում՝ դատարան.
ե) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
զ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 126-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 142-րդ հոդվածով, 149-154-րդ հոդվածներով, 163-րդ հոդվածով, 164-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածով, 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 200-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածի 3-րդ մասով, 208-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 217-226-րդ հոդվածներով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 234-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 238-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ մասի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 284-րդ հոդվածի 4-րդ մասով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 296-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 3341-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 355-րդ հոդվածով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով, 379-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.
է) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում.
ը) այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և կրկին դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում դիտավորությամբ կատարած հանցագործության համար:
9. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացի գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել սույն որոշման հրապարակման պահին:
10. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
11. Սույն որոշումն այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
12. Սույն որոշման կատարումը դնել՝
ա) դատարանների վրա՝
- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
- այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ համաներման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման միջնորդության հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
գ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա՝
- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
դ) քրեակատարողական հիմնարկների պետերի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ուղղիչ հիմնարկներում կամ կալանավորվածներին պահելու վայրերում.
ե) այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման վրա այն անձանց նկատմամբ, ովքեր՝
- դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
- պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.
զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
13. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաստատում է դատախազը:
14. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
15. Հաշմանդամության և տարիքային հիմքով՝ սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև սույն որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ, կամ որոնց 60 տարին լրանում է մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
16. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով:
17. Կարգապահական գումարտակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշումը ենթակա է կատարման մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Թորոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|