Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.30/32(698).1 Հոդ.748
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 774-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 210-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` ի գիտություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հունիսի 8-ի N 774-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 

Հավելված 1

 

ՀՀ 2007-2009 թվականների պետական բյուջեների հարկային եկամուտների հավաքագրումն ապահովելու համար ՀՀ հարկային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները

 

Բյուջետային մուտքերի ապահովմանն ուղղված աշխատանքներ

 

Խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մակարդակի բարձրացման և նրանց կողմից վճարված հարկերի գանձելիության ցուցանիշների ավելացման նպատակով յուրաքանչյուր տարի մասնագիտացված տեսչությունների աշխատանքային ծրագրերի մշակում և հաստատում, 2007-2009թթ:

Հանքարդյունաբերողների և հանքեր շահագործողների հարկային խնդիրների լուծում, նրանց կողմից հարկային պարտավորությունների ճիշտ և ժամանակին կատարման նպատակով վերահսկողական աշխատանքների իրականացում, կառավարչական, վարչական և որակական փոփոխություններ, 2007-2009թթ: Մասնավորապես, նշված խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է հանքարտադրողների ոլորտային տեսչության ստեղծում, 2006թ:

 

Ապառքների և գերավճարների կրճատմանն ուղղված աշխատանքներ

 

Պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության վճարների գծով առկա պարտավորությունների կրճատում և ապառքների նվազեցմանն ուղղված ծրագրի մշակում, համապատասխան միջոցառումների իրականացում, 2007-2009թթ:

Առկա գերավճարների կրճատման ծրագրի մշակում, գերավճարների մեծության կրճատում և ընթացիկ գերավճարների աճի բացառում: Արտահանող կազմակերպություններին ԱԱՀ-ի գծով գերավճարների վերադարձի և այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման գործընթացի բարելավում՝ դրանց նկատմամբ հսկողության ուժեղացում, 2007-2009թթ:

 

Հարկերի հաշվարկման և տեղեկատվական համակարգերի զարգացման հարցեր

 

Հարկային հաշիվների մշակման ավտոմատացում, հանդիպակաց ստուգումների համար անհրաժեշտ հարկային հաշիվների (100 հազար դրամ և ավելի գումարով) բազայի ստեղծում և շահագործում, դրանց վերաբերյալ հարկային մարմինների կողմից ստացվող տեղեկատվության մշակման համակարգչային ծրագրի և համապատասխան բազայի ստեղծում, հարկային տեսչություններում դրանց ներդրում: Դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում, խաչաձև ստուգումների իրականացում: Հարկային հաշվի կողմ հանդիսացող և օրենքով սահմանված տեղեկատվություն չներկայացրած սուբյեկտների բացահայտում և դրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համապատասխան հաշվառման վայրի հարկային տեսչության տրամադրում, 2007-2009թթ:

 

Առանձին հարկատեսակների մասով իրականացման ենթակա միջոցառումներ

 

Ռեզիդենտների նվազագույն շահութահարկի նկատմամբ հսկողական մեխանիզմների կատարելագործում, նվազագույն շահութահարկի մակարդակի ուսումնասիրություն, տարվա ընթացքում նվազագույն շահութահարկի գումարների նկատմամբ հսկողության իրականացում: Շահութահարկ վճարող ռեզիդենտների հարկային վնասների կրճատում, հայտարարած հարկային վնասների առաջացման պատճառների ուսումնասիրություն, հարկային վնասների հաջորդ տարիներ փոխանցման սահմանափակում, տարվա ընթացքում չհիմնավորված հարկային վնասների կուտակման բացառում (2007-2009թթ):

Ենթաակցիզային ապրանքների ապօրինի ապրանքաշրջանառության ծավալների կրճատում, չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների բացահայտման նպատակով ստուգայցերի կազմակերպում և անցկացում, 2007-2009թթ:

Օտարերկրյա ներդրումներով առևտրային կազմակերպությունների օրենքով սահմանված արտոնության կիրառման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացում, մասնավորապես, արտոնությունից օգտվող ռեզիդենտների դասակարգում և դրանց կողմից այլ պարտավորությունների մակարդակի ուսումնասիրություն, արտոնությունից շարունակական և նոր արտոնությունից օգտվող ռեզիդենտների նկատմամբ մշտական հսկողական աշխատանքների իրականացում, 2007թ:

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներից նախորդ տարիների մուտքերի համադրում և վերլուծությունների իրականացում: Գազի, բենզինի և դիզելային վառելիքի, խաղատնային գործունեության ելակետային տվյալների հսկողություն, հաստատագրված վճարների օրենսդրական դաշտի կատարելագործում, այդ թվում` կառուցապատողների գործունեության մասով:

Փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծում և պարբերաբար թարմացում, դրանում առկա տեղեկությունների օգտագործում հսկողական և վերահսկողական միջոցառումների ընթացքում: Պարզեցված հարկ վճարող փոխկապակցված անձանց բացահայտում, մշակված տեղեկությունների հիման վրա պարզեցված հարկ վճարողներին հարկման ընդհանուր դաշտում ներգրավում:

Պետական տուրքի գումարների վճարման նկատմամբ հսկողության ուժեղացում, այդ թվում՝ գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար նախատեսված պետական տուրքի գումարների` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վճարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:

 

Ապահովադիրների հետ տարվող աշխատանքներ

 

Ապահովադիրների կողմից հայտարարագրած աշխատողների միջին ցուցակային թվի և ամսական միջին աշխատավարձի մեծությունների աճի ապահովում: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարի փոփոխության հետ կապված հսկողական աշխատանքների ուժեղացում, բացառելով դրա հետևանքով ապահովադիրների կողմից աշխատավարձերի և աշխատակիցների թվի նվազեցման դեպքերը: Հարկերի հաշվարկման տվյալների բազայի համադրում ապահովադիրների սոցվճարների տվյալների բազայի հետ, դրա արդյունքում հաշվարկային մեծությունների ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացում, 2007 - 2009թթ:

 

Հարկային հսկողություն և ստուգումների ռազմավարություն

 

Ստուգումների ազգային ծրագրի կիրառման շրջանակներում հսկողական աշխատանքների արդյունավետ կազմակերպում, ընդունված ռազմավարության հիմունքների լայնամասշտաբ կիրառում (2007-2009թթ):

Անապրանք փաստաթղթեր («կեղծ» փաստաթղթերի) դուրս գրող և ձեռք բերող անձանց նկատմամբ տնտեսության տարբեր ոլորտներում աշխատանքների իրականացում, անապրանք փաստաթղթերի դուրս գրման դեպքերի բացահայտում, դրանց նկատմամբ լիարժեք հսկողության իրականացում, օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառում (2007-2009թթ):

Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների վերլուծության ընդհանուր մեթոդիկայի մշակում` հիմնվելով կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վրա: Օրենքով սահմանված կարգով կամերալ ուսումնասիրությունների իրականացման ընդհանուր մոտեցումների սահմանում, դրանց համատարած կիրառում և դրանց արդյունքների իրացման հետագա շղթայի ապահովում: Արժութային հարաբերությունների օրինականության նկատմամբ հսկողության ուժեղացում (հարկային մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակներում),  2007-2009թթ:

 

Ոլորտային հսկողություն

 

Տրանսպորտային գործունեություն (ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ) իրականացնող հարկ վճարողների հարկման մակարդակի բարձրացում, ապօրինի փոխադրումներ իրականացնողների նկատմամբ հարկային հսկողության ուժեղացում, միջքաղաքային և միջպետական երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպությունների հարկման մակարդակի բարձրացում, 2007թ:

Հաց-հացամթերքների, մսամթերքի, երշիկեղենի, թռչնամսի արտադրության և իրացման ծավալների հայտարարագրվող և փաստացի ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողության ուժեղացում, 2007թ:

Տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ ներդնելու նկատմամբ հսկողություն, կազմակերպվող առևտրի օրինականության ապահովում և օրենսդրության պահանջների կատարում: Հսկողական աշխատանքների իրականացում առևտրի իրականացման վայրերում, հարկերի և սոցապ վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողական աշխատանքների պարբերական իրականացում, 2007թ:

Ներմուծող ֆիզիկական անձանց հարկման մակարդակի բարձրացում: Ներմուծում իրականացնող, սակայն հարկային մարմին հաշվետվություններ չներկայացնող անձանց հայտնաբերում: Ներմուծող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարկման մակարդակի բարձրացում (2007-2009թթ):

2008-2009թթ համար ռիսկային ոլորտների նախանշման և դրանց նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման միջոցառումներ:

 

Այլ միջոցառումներ

 

Նկատի ունենալով 2009 թվականի հունվարի 1-ից սկսած գյուղատնտեսության ոլորտի` ամբողջությամբ հարկման դաշտ ընդգրկվելու (արտոնությունների գործողության դադարեցման հետ կապված) հանգամանքը, հարկման մեխանիզմների մշակում և համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում, 2007-2008թթ:

Հարկերի պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված վարչարարական և օրենսդրական փոփոխությունների իրականացում, հարկերի հաշվարկման և վճարման մասով օրենսդրական սողանցքների վերացում հարկային վարչարարությունը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, 2007-2009թթ:

 

ՀՀ 2007-2009 թվականների պետական բյուջեների հարկային եկամուտների հավաքագրումն ապահովելու համար ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները

 

2007-2009 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. Ընդլայնել ինքնահայտարարագրման և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագիր ներկայացնողների շրջանակը և այս մոդելը ներդնել բոլոր մաքսատներում ու մաքսային կետերում:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգման և զննման ընտրողականության ավտոմատ համակարգի ներդրում բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:

3.  Համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ մաքսային զննման և հաշվառման վայրերի ստեղծում:

4. Մաքսային գործի իրականացման և ապրանքների փորձաքննության (հետազոտության) համար մաքսային լաբորատորիայի ստեղծում:

5. ՀՀ ոստիկանության հետ համատեղ միջոցառումների իրականացում՝ կապված ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ:

6. Մաքսային օրենսդրության կատարելագործման և մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել.

- ՀՀ մաքսային օրենսգրքում` նպատակ ունենալով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման գործող համակարգի փոխարինումը ինքնահայտարարագրման նոր համակարգով:

-   «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում` մաքսային մեխանիզմների պարզեցման, երկիմաստությունների և տարընթերցումների հնարավորության նվազեցման նպատակով:

-  Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման կարգում:

7. ԱՏԳ մասնակիցների հարկային պարտավորությունների կատարման հետագա ընթացքն ապահովելու համար ընդլայնել հարկային մարմինների և ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:

8. Մաքսային մարմինների կողմից ԱՏ մասնակիցներին մատուցվող ծառայությունների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մաքսային կետերի տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:   

9. Հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ համագործակցության ընդլայնում:

 

Հավելված 2

Աղյուսակ N 1

Աղյուսակ N 2

Աղյուսակ N 3

Աղյուսակ N 4

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան