«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 673-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 146-Ն ԵՎ N 325-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարները ենթակա են վճարման` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 05 ենթախմբի «06. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարները ենթակա են վճարման` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 05 ենթախմբի «03. Միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|