Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-274-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.07/30(485) Հոդ.600
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային հանձնաժողովը

 

1. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կառավարություն
30.03.2006 

 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին 

ԱԺ պատգամավորներ
Ռ. Պետրոսյան
Ա. Դանիելյան
Վ. Մաթևոսյան
Ա. Արսենյան
Լ. Ալեքսանյան
Մ. Նազարյան
Վ. Բադալյան
30.03.2006

 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

3. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
03.04.2006 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

4. ՀՀ քրեակատարողական  օրենսգրքում  լրացում կատարելու մասին Կառավարություն
06.04.2006 

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

 

5. ա) Լոբբիստական գործունեության մասին
բ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
դ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
ե) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
զ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

 

Կառավարություն 11.10.2005  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին

 

Կառավարություն 29.03.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

7. Հսկիչ - դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին

 

Կառավարություն 30.03.2006 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
8. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Հովհաննիսյան
Լ. Մկրտչյան
Հ. Կարապետյան
Ս. Բալասանյան
Ա. Ռուստամյան
18.04.2006
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը 

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

1. ա) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
բ) «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
գ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
դ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
ե) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կառավարություն 06.05.2006 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
 ե) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կառավարություն 12.05.2006 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

3. ա) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
գ) «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին

 

Կառավարություն 30.03.2006 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ
4. ա) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
բ) ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին 
դ) «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Կառավարություն 07.04.2006  Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ
    

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


22 մայիսի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-274-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան