Գլխավոր տեղեկություն
Համար
N 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 103

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 27.03.1999 Թ. ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ 13-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73-րդ հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.1999 թ. թիվ 8 որոշման 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով դատական գործով պետական տուրքի գանձումն ապահովելու պարտականությունը կրում է դատարանը, հետևաբար, դատարանի կողմից հետաձգված, տարաժամկետած պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը դատարանն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում:»:

ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ՝
Հ. Մանուկյան

13 հունիսի 2006 թ.
ք. Երևան