«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 693-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 99576960 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային գերատեսչական ցանցի շահագործման ծախսերի ֆինանսավորման հարցը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
Օ գ տ ա գ ո ր ծ վ ա ծ հ ա պ ա վ ու մ ն ե ր՝
ՀՀՈ ԱՎՎ | -ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն |
ՀԿ | -համակարգչային կենտրոն |
ԿՏ | -կենտրոնացված տպագրություն |
ԿՌ | -կենտրոնական ռեգիստր |
ՀՕՔՀԵ | -հրավերների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման ենթահամակարգ |
ՄՔՀԿ | -միջքաղաքային հեռախոսակայան |
ԱԾ | -անձնագրային ծառայություն |
WAN | -Wide Area Network-գլոբալ համակարգչային ցանց |
LAN | -Local Area Network-լոկալ համակարգչային ցանց |
FS | -File Server-ֆայլ սերվեր |
SQL | -Structured Query Language-կազմված հարցման լեզու |
DSL | -Digital Subscriber, s Line-բաժանորդի թվային գիծ |
NM | -Network Module -ցանցային մոդուլ քարտ |
A/S | -Asyncronous/Syncronous-ասինխրոն/սինխրոն (ցանցային մոդուլ քարտ) |
WS | -Work Station-աշխատանքային կայան/տեղ |
Նախագծի նպատակը
Սույն նախագիծը նպատակ ունի ստեղծել տեղեկատվական տվյալների փոխանակման ժամանակակից գլոբալ համակարգչային ցանց Հայաստանի Հանրապետության Ոոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (ՀՀՈ ԱՎՎ) և նրա բաժանմունքների համար:
Նախագիծը բաղկացած է չորս մասից`
Մաս առաջին, բերված են՝
- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեման,
- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,
- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,
- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը։
Մաս երկրորդ, բերված են՝
- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի (շրջանների) անձնագրային ծառայությունների միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեմաները` ըստ մարզերի,
- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,
- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,
- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը։
Մաս երրորդ, բերված են՝
- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեմաները` ըստ ՀՀ պետական սահմանի անցման կետերի,
- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,
- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,
- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը:
1. Մաս առաջին
Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանց
Նախագծի առաջին մասում նկարագրված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման առաջին փուլը։
1.1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը (Երևանի տարածք)
Երևան քաղաքի տարածքում տեղակայված ՀՀՈ ԱՎՎ-ն և նրա շրջանային բաժանմունքներն իրենց տեղաբաշխվածությամբ հնարավորություն են ընձեռում կիրառել DSL տիպի թվային մոդեմներ, որոնք անհամեմատ ավելի բարձր արագություններ են ապահովում, քան անալոգային մոդեմների հիման վրա կառուցված ցանցերը։
Հաշվի առնելով ՀՀՈ ԱՎՎ-ի գործառույթների օպերատիվ բնույթը և տեղեկատվության վրա արտաքին միջամտության բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանցի շահագործման ամսական ծախսերը, Dial-up ռեժիմում աշխատանքների կազմակերպումը կբերեր համակարգի դանդաղ արձագանքմանը, գաղտնիության աստիճան պարունակող տեղեկատվական հոսքերի ընթացքին` հանրային հեռախոսային ցանցի գծերով և հեռախոսակապի րոպեավարձի պատճառով շահագործման ծախսերի աճին։
Ըստ ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների` համակարգի աշխատանքային ժամերն են` 9.00 - 19.00, այսինքն` օրական 10 ժամ։ Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքացիների սպասարկման ժամանակային ռեժիմն անկանխատեսելի է, ցանցը պետք է մշտական պատրաստ լինի արձագանքման։ Առաջարկված տարբերակում բացառվում է ժամանակային որևիցե սահմանափակում` համակարգից օգտվելու առումով, որը հնարավորություն կտա սպասարկման նոր աստիճանի հասնել քաղաքացիների փաստաթղթերի հետ կատարվող գործառույթներում։ Առանձնացված գծերի կիրառումը թույլ է տալիս նաև օգտագործել տեղեկատվական բազաների կառավարման ժամանակակից համակարգեր, որոնք պահանջում են օպերատիվ կապ տվյալների կենտրոնական շտեմարանների հետ։ Այսպիսով, ընտրված տարբերակը համապատասխանում է ժամանակակից գերատեսչական ցանցերի բոլոր պահանջներին, այդ թվում` նաև տեղեկատվական հոսքերի անձեռնմխելիության առումով։
Այս մոտեցումը թույլ է տալիս կիրառել SQL բազաներ (շտեմարաններ), որոնք չեն ենթադրում մեծ ծավալի ֆայլերի փոխանակում, այլ համապատասխան հարցումների (query) հիման վրա հատկացնում են անհրաժեշտ տեղեկատվություն, առանց կապի ենթահամակարգի հավելյալ ծանրաբեռնման և ժամանակի կորստի։
1.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները
1.2.1. XyXEL IES - 1000 Կոմուտատոր
ZyXEL IES-1000 սարքը մոդուլային SHDSL կոմուտատոր է` ցանցային Ethernet-ինտերֆեյսով։ IES-1000 կոմուտատորը տեղակայվում է SHDSL ծառայություն մատուցողի կողմում և ծառայում է բաժանորդների SDSL տեղեկատվական հոսքերի միավորման և ապահովման համար։
ZyXEL IES-1000 մոդուլային կոմուտատորը ապահովում է 8-16 Ethernet 10/100 Base T պորտեր և թույլ է տալիս «ընդլայնել» լոկալ ցանցերը։
- Ավելի մանրամասն տես Մաս չորրորդ. կիրառված տեխնիկական միջոցների պրոսպեկտները (սկզբնաղբյուրի լեզվով)։
1.2.2. ZyXEL Prestige 782 R թվային մոդեմ
ZyXEL Prestige 782 R թվային մոդեմ է և մարշրուտիզատոր/կամրջակ համատեղված մեկ սարքում։ Նրա միացումը լոկալ ցանցին իրականացվում է Ethernet 10/100 Mbit/sec պորտի միջոցով, իսկ գլոբալ ցանցին միացնելու համար օգտագործվում է երկլարանի առանձնացված միացման գիծ։
Ապահովում է հետևյալ արագությունները, կախված հեռավորությունից՝
2,064 Մբիթ/վրկ |
3,2 կմ |
1,552 Մբիթ/վրկ |
4,0 կմ |
1,168 Մբիթ/վրկ |
4,3 կմ |
1,040 Մբիթ/վրկ |
4,5 կմ |
784 Կբիթ/վրկ |
5,1 կմ |
528 Կբիթ/վրկ |
5,4 կմ |
400 Կբիթ/վրկ |
5,9 կմ |
272 Կբիթ/վրկ |
6,2 կմ |
208 Կբիթ/վրկ |
6,7 կմ |
144 Կբիթ/վրկ |
7,6 կմ |
Ավելի մանրամասն տես հավելված 1. տեխնիկական սարքավորումների նկարագիր։
1.2.3. Ֆայլ Սերվեր Hewlett-Packard (HP) P4638A
Hewlett-Packard (HP) P4638A
NetServer LP2000r Intel Pentium III 1266MHz
512k cashe, 256MB RAM (up to 4GB)
Ultra-2 SCSI controller, Supports 6 Hot Plug Disks
CDx24, Dual Ethernet 10/100, 2U Size:
1.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկ (Երևանի տարածք)
1.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցում ընդգրկված բաժանմունքներ
Հ/հ |
Կոդ |
ԱԾ |
Հեռախոս |
Հասցե |
1 |
003 |
Շենգավիթ |
44-43-92 |
Նժդեհի 27 |
2 |
004 |
Արաբկիր |
28-26-29 |
Մամիկոնյանց 1 |
3 |
005 |
Նոր Նորք |
63-46-43 |
Բորյան 1 |
4 |
006 |
Ավան |
62-79-07 |
Ավան -3, Իսահակյան 2 |
5 |
007 |
Քանաքեռ-Զեյթուն |
28-69-33 |
Ահարոնյան 3 |
6 |
008 |
Մալաթիա |
39-96-31 |
Սարգսյան 22 |
7 |
009 |
Էրեբունի |
57-84-59 |
Մ. Խորենացու 162ա |
8 |
010 |
Մարաշ |
55-09-44 |
Կուզնեցովի 11 |
9 |
011 |
Կենտրոնական |
53-83-78 |
Իսրայելյան 41 |
10 |
012 |
Մաշտոց |
39-12-40 |
Շինարարների 10/1 |
11 |
013 |
Դավթաշեն |
36-91-40 |
Դավթաշեն 1 թղմ., 39շ. |
12 |
067 |
Նուբարաշեն |
47-52-31 |
Չնքուշի 14 |
13 |
069 |
Չարբախ |
42-02-63 |
Շիրակի 56 |
14 |
ՀՀՈԱՎՎ |
58-95-47 |
Ամիրյան 18 |
1.3.2. Տեխնիկական սարքավորումներ
N N |
Անվանումը |
Գինը |
Քանակը |
Գումարը |
1. |
Hewlett-Packard (HP) |
2200 |
2 |
4400 |
2. |
ZyXEL Prestige 782R EE SHDSL |
250 |
26 |
6500 |
3. |
ZyXEL IES 1000 - G.shdsl |
3600 |
1 |
3600 |
|
Ընդամենը |
|
|
14500 |
ՀՀ դրամով` մոտ 6815000 ՀՀ դրամ:
1.3.3. Միացման գծերի հատկացման ծախսեր
Աղյուսակ 1.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 13 միացման գծեր:
Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։
13 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝ 13 x 60000 = 780000 ՀՀ դրամ:
1.3.4. Ցանցի շահագործման ամսական ծախսեր
NN |
Անվանումը |
Քանակը |
Գինը |
Գումարը |
1. |
Աշխատանքային կայանի սպասարկում (ծրագրային փաթեթներ, համակարգիչ, մոդեմ, միացնող գիծ, կապուղի) |
13 |
0 |
0 |
2. |
Միացնող գծերի ամսական վարձավճար |
13 |
3600 |
46800 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
46800 |
Ըստ նախագծի տեխնիկական պահանջի 3 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 46 800 = 140400 ՀՀ դրամ:
1.3.5. Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսեր
Համակարգչային գլոբալ ցանցի Երևանի տարածքի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627780 դրամ՝
14 x 627780 = 8 788 920 դրամ:
1.3.6. Երևանի տարածքի նախագծի ընդհանուր գումարը կազմում է մոտ 16 524 320 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):
2. Մաս երկրորդ
Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի/շրջանների անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանց
Նախագծի երկրորդ մասում բերված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի/շրջանների անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման երկրորդ փուլը։
2.1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը
(ՀՀ մարզեր/շրջաններ)
Երևան քաղաքի տարածքում տեղակայված ՀՀՈ ԱՎՎ-ն և ՀՀ մարզերում (շրջաններում) տեղակայված անձնագրային ծառայություններն իրենց տեղաբաշխվածությամբ հնարավորություն են ընձեռում կիրառել անալոգային մոդեմներ և մարշրուտիզատորներ, որոնք թույլ են տալիս հուսալի կապ ապահովել Երևանի և ՀՀ մարզերի (շրջանների) հետ առանձնացված գծերի և կապուղիների կիրառմամբ։
Հաշվի առնելով ՀՀՈ ԱՎՎ-ի գործառույթների օպերատիվ բնույթը և տեղեկատվության վրա արտաքին միջամտության բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանցի շահագործման ամսական ծախսերը, Dial-up ռեժիմում աշխատանքների կազմակերպումը կբերեր համակարգի դանդաղ արձագանքմանը, գաղտնիության աստիճան պարունակող տեղեկատվական հոսքերի ընթացքին հանրային հեռախոսային ցանցի գծերով և հեռախոսակապի րոպեավարձի պատճառով շահագործման ծախսերի աճին։
Ըստ ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների, համակարգի աշխատանքային ժամերն են` 9.00-19.00, այսինքն` օրական 10 ժամ։ Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքացիների սպասարկման ժամանակային ռեժիմն անկանխատեսելի է` ցանցը պետք է մշտական պատրաստ լինի արձագանքման։ Առաջարկված տարբերակում բացառվում է ժամանակային որևիցե սահմանափակում` համակարգից օգտվելու առումով, որը հնարավորություն կտա սպասարկման նոր աստիճանի հասնել պետական սահմանի անցման կետերում քաղաքացիների փաստաթղթերի հետ կատարվող գործառույթներում։ Առանձնացված գծերի կիրառումը թույլ է տալիս նաև օգտագործել տվյալների բազաների կառավարման ժամանակակից համակարգեր, որոնք պահանջում են օպերատիվ կապ կենտրոնական տեղեկատվական շտեմարանների հետ։ Այսպիսով, ընտրված տարբերակը համապատասխանում է ժամանակակից գերատեսչական ցանցերի բոլոր պահանջներին, այդ թվում` նաև տեղեկատվական հոսքերի անձեռնմխելիության առումով։
Այս մոտեցումն թույլ է տալիս կիրառել SQL բազաներ (շտեմարաններ), որոնք չեն ենթադրում մեծ ծավալի ֆայլերի փոխանակում, այլ համապատասխան հարցումների (query) հիման վրա հատկացնում են անհրաժեշտ տեղեկատվություն` առանց կապի ենթահամակարգի հավելյալ ծանրաբեռնման և ժամանակի կորստի։
Ռադիոմոդեմների կիրառումն այս փուլում համարվում է ոչ նպատակահարմար տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունների և տեղեկատվական հոսքերի ոչ պատշաճ պաշտպանվածության առումով։
Արբանյակային կապի միջոցների կիրառմամբ ցանցի կառուցման դեպքում ցանցի տեխնիկական ցուցանիշները շատ ավելի բարձր կլինեին, սակայն այդպիսի ցանցերի կառուցման ու առավել ևս նրանց շահագործման ծախսերը մի քանի անգամ ավելի բարձր են և ենթադրում են համապատասխան տեղեկատվական հոսքերի ծավալներ։ Այդ իսկ պատճառով, քանի որ մոտ ապագայում ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգում այդպիսի տեղեկատվական ծավալներ չեն սպասվում, արբանյակային կապի միջոցների կիրառումն այս փուլում նույնպես նպատակահարմար և արդարացված չէ։
2.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները
2.2.1. XyXEL U 336 E մոդեմ
XyXEL U 336 E մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն
համատեղելիություն և արագություններ՝
- բարձր արագություն՝ V.34bis մինչև 33.6Kbps
- Serial DTE Speed to 460.8Kbps
- տվյալների խտացում: V.42bis and MNP5
- սխալների ուղղում : V.42
- համատեղելի է DOS, Windows 3.x/95/NT, Unix, Novell, Mac, IBM AS400/RS6000, և այլ միջավայրերում:
2.2.2. XyXEL U 336 S մոդեմ
XyXEL U 336 S մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն, ունի հեղուկ բյուրեղյա դիսփլեյ
2.2.3. XyXEL U 336 R քարտ-մոդեմ
XyXEL U 336 R քարտ-մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն, տեղակայվում է RS-1612 մոդեմային բլոկի մեջ և կազմում է մոդեմային փունջ (modem pool), RS-1612 մոդեմային բլոկն ունի հեղուկ բյուրեղյա դիսփլեյ։ XyXEL U 336 R քարտ-մոդեմը միանում է 2 կամ 4 հաղորդալարով առանձնացված գծերին։
2.2.4. Cisco 2620 - մոդուլային մարշրուտիզատոր
Cisco 2620 — մոդուլային մարշրուտիզատորն ունի հետևյալ բաղադրիչները՝
● մեկ 10/100 Fast Ethernet LAN պորտ
● երկու մոդուլային WAN ինտեֆեյս քարտի տեղադրման հնարավորություն` WAN ցանցերին միանալու համար
● մեկ auxiliary (AUX) պորտ (մինչև 115.2 Կբ/վրկ ասինխրոն սերիալ)
● մեկ կոնսոլային պորտ
● ծածկագրման բարձրակարգ RISC պրոցեսոր
● մեկ ներքին ընդլայնման բնիկ VPN ապարատային ծածկագրման մոդուլի համար
● xDSL և մալուխների հետ միացման լայն հնարավորություններ:
2.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկը (մարզեր/շրջաններ)
2.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի ցանցում ընդգրկված մարզային/շրջանային ԱԾ բաժանմունքներ
N N |
Կոդը |
ԱԾ |
Հեռախոսահամարը | Հասցեն |
1 |
032 |
Գորիս |
284 2-22-24 |
Սյունիքի 5 |
2 |
041 |
Կապան |
285 6-22-15 |
Երկաթուղիների 1 |
3 |
045 |
Մեղրի |
286 0 29-88 |
Անդրանիկի 10 |
4 |
051 |
Սիսիան |
284 46-55 |
Նժդեհի 6 |
5 |
061 |
Քաջարան |
285 3-39-56 |
Խանջյան 4 |
6 |
020 |
Վայք |
282 2-12-33 |
Երիտասարդական 2 |
7 |
035 |
Ջերմուկ |
287 2-14-05 |
Մյասնիկյան 3 |
8 |
037 |
Եղեգնաձոր |
281 2-47-03 |
Միկոյան 8 |
9 |
025 |
Արարատ (Վեդի) |
234 2-46-83 |
Չարենցի 1 |
10 |
026 |
Արարատ |
238 4-15-25 |
Շահումյան 12 |
11 |
027 |
Արտաշատ |
235 2-21-28 |
Շահումյան 20 |
12 |
044 |
Մասիս |
236 4-34-31 |
Բաղրամյան 30 |
13 |
019 |
Կոտայք |
222 2-03-02 |
Անդրանիկի 4 |
14 |
046 |
Նաիրի |
224 2-13-85 |
Շիրակի 1 |
15 |
049 |
Հրազդան |
223 2-53-68 |
Ծաղկաձորի ճանապարհ |
16 |
058 |
Նոր Հաճն |
224 4-23-02 |
Չարենցի 12 |
17 |
059 |
Բյուրեղավան |
222 94 2-28-53 |
ԺԲԿ հանրակացարան |
18 |
062 |
Չարենցավան |
226 4-27-72 |
6-րդ թղմ., 18 շ. |
19 |
048 |
Արմավիր |
237 6-47-47 |
Ջիվանու 3 |
20 |
057 |
Էջմիածին |
231 4-69-96 |
Մաշտոցի 8ա |
21 |
060 |
Մեծամոր |
237 3-41-92 |
քաղաքապետարանի շենք |
22 |
063 |
Բաղրամյան |
231 91 2-21-14 |
գ. Բաղրամյան |
23 |
023 |
Ապարան |
252 33-24 |
Գայի 6 |
24 |
024 |
Արագած |
257 0 24-58 |
գ. Ծաղկահովիտ |
25 |
029 |
Աշտարակ |
232 3-21-46 |
Տիգրան Մեծի 46 |
26 |
054 |
Թալին |
249 0 25-96 |
Մաքսիմ Գորկու 14 |
27 |
016 |
Գյումրի |
312 3-37-55 |
Նժդեհի 7 |
28 |
021 |
Ամասիա |
246 29-88 |
Ամասիա գյուղի ՈԲ |
29 |
022 |
Անի |
242 2-28-98 |
Մարալիկ, Երկաթուղայինների 2շ. |
30 |
028 |
Արթիկ |
244 5-44-63 |
Գորկու 4 |
31 |
030 |
Ախուրյան |
243 00 3-48 |
Կամոյի փ. |
32 |
034 |
Աշոցք |
245 2-13-68 |
գ. Աշոցք |
33 |
018 |
Վանաձոր |
322 2-30-17 |
Մխիթար Գոշի 3 |
34 |
033 |
Գուգարք |
322 5-59-63 |
1 փողոց 5 |
35 |
039 |
Տաշիր |
254 2-16-08 |
Պուշկինի 100 |
36 |
052 |
Սպիտակ |
255 2-23-13 |
Ալեք Մանուկյան 1 |
37 |
053 |
Ստեփանավան |
256 2-23-34 |
Միլյոնի 37 |
38 |
055 |
Թումանյան |
253 2-27-22 |
Երևանյան խճուղի 3 |
39 |
036 |
Դիլիջան |
268 0 25-26 |
Մյասնիկյան 57 |
40 |
038 |
Իջևան |
263 3-24-11 |
Երևանյան մայրուղի 13 |
41 |
047 |
Նոյեմբերյան |
266 2-23-49 |
Բարեկամության 4 |
42 |
056 |
Տավուշ |
263 2-13-82 |
Լևոնբեկի 12 |
43 |
031 |
Վարդենիս |
269 2-33-24 |
Լ. Ազգալդյանի փ. 22 |
44 |
040 |
Գավառ |
264 2-49-21 |
Սայադյան 32 |
45 |
042 |
Ճամբարակ |
265 2-20-22 |
Նժդեհի 124 |
46 |
043 |
Մարտունի |
262 4-44-97 |
Մյասնիկյան 7 |
47 |
050 |
Սևան |
261 2-24-50 |
Նաիրյան 164 |
2.3.2. Տեխնիկական սարքավորումները
N N |
Անվանումը |
Գինը |
Քանակը |
Գումարը |
1 | Մոդեմային բլոկ / փունջ RS-1612 |
1150 |
1 |
1150 |
2 | Մոդեմ ZyXEL U-336 R |
42 |
10 |
4200 |
3 | Մարշրուտիզատոր CISCO |
6000 |
1 |
6000 |
4 | Ցանցային քարտ NM-16A |
3600 |
1 |
3600 |
5 | Ցանցային քարտ NM-1CE1B |
1200 |
2 |
2400 |
6 | Մարշրուտիզատոր CISCO |
1500 |
11 |
16500 |
7 | Մոդեմ ZyXEL U-336 E pro |
230 |
94 |
21620 |
8 | Մոդեմ ZyXEL U-336 S pro |
480 |
10 |
4800 |
9 | Ցանցային քարտ NM-8A/S |
2000 |
10 |
20000 |
Ընդամենը |
|
|
80270 |
ՀՀ դրամով՝ մոտ 37 726 900 ՀՀ դրամ:
2.3.3.
Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսերը
Համակարգչային գլոբալ ցանցի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627 780 դրամ՝
47 x 627 780 = 29 505 660 դրամ:
2.3.4. Միացման գծերի հատկացման ծախսերը
Աղյուսակ 2.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 47 միացման գծեր:
Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։
47 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝
47 x 60000 = 2820 000 ՀՀ դրամ:
2.3.5. Միջքաղաքային կապուղիների հատկացման ծախսերը
Աղյուսակ 2.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 10 միջքաղաքային կապուղիներ:
Յուրաքանչյուր միջքաղաքային կապուղու հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։
10 միջքաղաքային գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝
10 x 60000 = 600 000 ՀՀ դրամ:
2.3.6.
Երևանի ՄՔՀԿ-ի և ՀՀՈ ԱՎՎ-ի միջև 2048 կբ/վ թողունակության (առանց հանրային համակցման հեռախոսային ցանցին միանալու հնարավորության) E-1 կապուղու հատկացման ծախսերը
2048 կբ/վ կապուղու տեղադրման միանվագ սակագին՝ 1300 ԱՄՆ դոլար (առանց 20% ԱԱՀ-ի):
ՀՀ դրամով՝ մոտ 611000 ՀՀ դրամ:
2.3.7. Ցանցի շահագործման ամսական ծախսերը
NN |
Անվանումը |
Քանակը |
Գինը |
Գումարը |
1. |
Աշխատանքային կայանի սպասարկում (ծրագրային փաթեթներ, համակարգիչ, մոդեմ, միացնող գիծ, կապուղի) |
47 |
0 | 0 |
2. |
Շրջանների հեռախոսային հանգույցներում տեղադրված սարքավորումների սպասարկում | 10 | 0 | 0 |
3. |
Միջքաղաքային կապուղիների վարձավճար | 10 | 60000 | 600000 |
4. |
Միացնող գծերի վարձավճար | 47 | 3600 | 169200 |
5. |
E1 հոսքագծի վարձավճար | 1 | 620000 | 620000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
1389200 |
Ըստ նախագծի տեխնիկական պահանջի 12 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 1389200 = 4 167 600 ՀՀ դրամ:
2.3.8. ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերում/շրջաններում տեղաբաշխված անձնագրային ծառայության բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի նախագծային ընդհանուր գումարը, ներառյալ 3 ամսվա շահագործման ծախսերը, կազմում են մոտ 75 430 160 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):
3. Մաս երրորդ
Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցը
Նախագծի երրորդ մասում նկարագրված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման երրորդ փուլը։
3. 1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը (ՀՀ պետական սահմանի անցման կետերում)
Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի միացման առումով լիովին համընկնում է սույն նախագծի 2.1 կետում նշված մոտեցմանը։
Որպես հետագա զարգացում, օտարերկրյա քաղաքացիների սպասարկման օպերատիվության բարձրացման նպատակով հնարավոր է կիրառել կապի արբանյակային միջոցներ։ Դրանք թույլ կտան ընդլայնել անձի մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունը։ Այդպիսի կապի միջոց կարող են ծառայել VSAT տիպի փոքրաչափ կայանները, որոնք արբանյակային կապի միջոցով թույլ կտան հաղորդակցվել կենտրոնական կայանի հետ և ստանալ կամ փոխանցել մեծ ծավալի տեղեկատվություն հաշված վայրկյաններում։
3.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները
(Տես սույն նախագծի 2.2 կետում)
3.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկը
(ՀՀ պետական սահմանի անցման կետեր)
3.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի ցանցում ընդգրկված ՀՀ պետական սահմանի անցման կետեր
N N |
ՀՀ սահմանի |
Հեռախոսահամարը | Հասցեն | |
1. |
1. Բագրատաշեն |
28-11-55 | ||
2. |
Գոգավան |
28-34-55 | ||
3. |
Մեղրի |
28-51-47 | ||
4. |
Բավրա |
|||
5. |
«Զվարթնոց» օդանավակայան |
|||
6. |
«Գյումրի» օդանավակայան |
3.3.2. Տեխնիկական սարքավորումները
(ենթադրվում է 1-ին և 2-րդ փուլերի լիարժեք կառուցման պայման)
N N |
Անվանումը |
Գինը |
Քանակը |
Գումարը |
1. | Մոդեմ ZyXEL U-336 R |
420 |
5 |
2100 |
2. | Մոդեմ ZyXEL U-336 E pro |
230 |
10 |
2300 |
3. | Մոդեմ ZyXEL U-336 S pro |
480 |
5 |
2400 |
4. | ZyXEL Prestige 782R EE SHDSL 10/100Base T, Ethernet Router |
250 |
2 |
500 |
Ընդամենը |
|
|
7300 |
ՀՀ դրամով՝ մոտ 3 431 000 ՀՀ դրամ:
3.3.3.
Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսերը
Համակարգչային գլոբալ ցանցի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627 780 դոլարին համարժեք դրամ՝
6 x 627 780 = 3 766 680 ՀՀ դրամ:
3.3.4. Միացման գծերի հատկացման ծախսերը
Աղյուսակ 3.3.1- ում նշված ՀՀ պետական սահմանի անցման կետերում անձնագրային ծառայությունների ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 6 միացման գծեր:
Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։
6 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝
6 x 60000 = 360 000 ՀՀ դրամ
3.3.5. Ցանցի շահագործման ամսական ծախսերը
N N |
Անվանումը | Քանակը |
Գինը |
Գումարը |
1. | Աշխատանքային կայանի սպասարկում (ծրագրային փաթեթներ, համակարգիչ, մոդեմ, միացնող գիծ, կապուղի) | 6 | 0 | 0 |
2. | Միացնող գծերի վարձավճար | 6 | 3600 | 21600 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
21600 |
Ըստ նախագծի տեխնիկական պահանջի` 3 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 21 600 =64 800 ՀՀ դրամ:
3.3.6.
ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված անձնագրային ծառայության բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի նախագծային ընդհանուր գումարը, ներառյալ 12 ամսվա շահագործման ծախսերը կազմում են`
մոտ 7 622 480 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):
Ցանցի կառուցման և 3 ամսվա ընթացքում շահագործման ծախսերը` ըստ հոդվածների
NN |
Ծախսի անվանումը |
Գումար |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ցանցի կառուցման կապիտալ ծախսեր |
95204160 |
կապիտալ |
2. |
Ցանցի շահագործման ընթացիկ ծախսեր |
|
ամսական |
Ընդամենը (առանց 20% ԱԱՀ-ի) |
99576960 |
4. ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման և 3 ամսվա ընթացքում շահագործման ընդհանուր գումարը կազմում է՝
մոտ 99 576 960 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2006, N 1927-Ն | 01.03.2007, N 693-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|