«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1795-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մեղրու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան: 3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է։ 6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ: 9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: 11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը: 13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ: 14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Կապան, Գարեգին ՆԺդեհի 1:
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: 16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝ ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում. բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ. գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն. դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները. ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները. զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ. է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները. ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին. թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին. ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ. ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը: (17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն) 18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) վերակազմակերպում է մարզպետարանի աշխատակազմը և դադարեցնում նրա գործունեությունը. բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները. գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը. դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը. ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: 19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: 21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները: 22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ: 23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝ ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար. բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները. գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր. դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ. ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ. զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար. է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը. թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը. ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը. ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը. ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ. ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները. ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները: 25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն: 27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը: 28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։ 30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր: 32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
1. Վարչություններ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն Քաղաքաշինության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն 2. Քարտուղարություն 3. Բաժիններ Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին (3-րդ կետը լրաց. 29.12.05 N 1833-Ն) II. Առանձնացված ստորաբաժանումներ Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
|
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Էլ. պահարան (ջեռ.) |
1 |
14833 |
2. |
Էլ. սալօջախ |
1 |
4000 |
3. |
Էլ. սալօջախ |
1 |
9386 |
4. |
Էլ. սալօջախ |
1 |
10098 |
5. |
Էլ. սալօջախ |
2 |
24000 |
6. |
Էլ. սալօջախ |
1 |
17784 |
7. |
Էլ. լար |
1 |
292 |
8. |
Էլ. տաքացուցիչ |
1 |
12000 |
9. |
Էլ. մսաղաց |
1 |
5770 |
10. |
Էլ. ջեռուցիչ |
1 |
12000 |
11. |
Էմալապատ կաթսա |
4 |
32 |
12. |
Եռակցող ապարատ |
1 |
300000 |
13. |
Եռոց |
1 |
342 |
14. |
Երկաթյա պահարան |
4 |
136,8 |
15. |
Փոշեծծիչ |
1 |
42500 |
16. |
Փոշեծծիչ «Ցիկլոն» |
1 |
217 |
17. |
Բազկաթոռ |
2 |
139 |
18. |
Բազկաթոռ |
5 |
690 |
19. |
Բազկաթոռ |
1 |
138,6 |
20. |
Բազկաթոռ |
4 |
1136 |
21. |
Բազկաթոռ |
1 |
289 |
22. |
Բազկաթոռ |
1 |
370 |
23. |
Բազկաթոռ |
1 |
8000 |
24. |
Բազկաթոռ |
1 |
13600 |
25. |
Բազմոց |
1 |
8650 |
26. |
Բազմոց |
1 |
11502 |
27. |
Բաք (էմալապատ) |
1 |
23 |
28. |
Բարձ |
31 |
9641 |
29. |
Բարձի երես |
15 |
1694 |
30. |
Բաշխիչ-սալօջախ |
1 |
5773 |
31. |
Փափկաթոռ (բանկետկա) |
3 |
288 |
32. |
Բժշկական կշեռք |
2 |
308 |
33. |
Բիլիարդ |
1 |
70780 |
34. |
Որմնալամպ (բրա) |
2 |
308 |
35. |
Որմնալամպ (բրա) |
4 |
1464 |
36. |
Որմնալամպ (բրա) |
12 |
384 |
37. |
Գդալ՝ ճաշի |
7 |
14 |
38. |
Գդալ՝ թեյի |
3 |
3 |
39. |
Գազի սալօջախ |
1 |
8925 |
40. |
Գազի սյունակաթսա (կոլոնկա) |
1 |
377 |
41. |
Զգեստապահարան |
4 |
1448 |
42. |
Գորգ |
1 |
3,35 |
43. |
Գորգ |
1 |
107 |
44. |
Գորգ |
2 |
335 |
45. |
Գորգ |
4 |
31160 |
46. |
Գորգ (ուղեգորգ) |
6.4մ |
5363,2 |
47. |
Գործիքների լրակազմ |
1 |
12000 |
48. |
Գրապահարան |
1 |
338 |
49. |
Գրապահարան |
1 |
354 |
50. |
Գրապահարան |
1 |
1054 |
51. |
Գրապահարան |
2 |
6936 |
52. |
Գրապահարան |
2 |
7368 |
53. |
Գրապահարան |
1 |
4500 |
54. |
Գրապահարան |
1 |
8828 |
55. |
Գրապահարան |
1 |
9218 |
56. |
Գրապահարան |
1 |
10310 |
57. |
Գրապահարան |
2 |
48010 |
58. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
3 |
331,8 |
59. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
1 |
1200,25 |
60. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
1211 |
61. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
3120 |
62. |
Գրասեղան |
4 |
8240 |
63. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
5356 |
64. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
2820 |
65. |
Գրասեղան |
4 |
12000 |
66. |
Գրասեղան |
8 |
24728 |
67. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
6384 |
68. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
1 |
3996 |
69. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
4000 |
70. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
3 |
13051 |
71. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
1 |
4512 |
72. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
5530 |
73. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
3 |
18372,0 |
74. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
13006,7 |
75. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
4 |
32000 |
76. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
17656 |
77. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
9045 |
78. |
Գրասեղան |
1 |
9212 |
79. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
11002 |
80. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
5 |
55300 |
81. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
11205 |
82. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
22 |
264044 |
83. |
Գրասեղան՝ 1 պահարանիկով |
1 |
12820 |
84. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
2 |
27042 |
85. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
1 |
16569 |
86. |
Գրասեղան |
4 |
91404 |
87. |
Գրասեղան՝ 2 պահարանիկով |
6 |
144030 |
88. |
Գրասեղանի լրակազմ |
1 |
58735 |
89. |
Գրասեղանի լրակազմ |
1 |
104160 |
90. |
Գրասենյակային կահույք |
1 |
909000 |
91. |
Գրամեքենա |
1 |
6034 |
92. |
Գրամեքենա |
3 |
28704 |
93. |
Դակիչ |
1 |
500 |
94. |
Դակիչ |
5 |
12500 |
95. |
Դակիչ |
1 |
3000 |
96. |
Դակիչ |
1 |
3537 |
97. |
Դակիչ |
10 |
58330 |
98. |
Դարակաշար |
1 |
585 |
99. |
Դաշտային մահճակալ |
2 |
108 |
100. |
Դաշնամուր «Սևան» |
1 |
46390 |
101. |
Դանակ՝ աղանդերային |
10 |
30 |
102. |
Դրոշ |
1 |
6000 |
103. |
Ափսե |
6 |
6000 |
104. |
Ափսե՝ փոքր |
85 |
21250 |
105. |
Ափսե՝ խոր |
50 |
23500 |
106. |
Ափսե՝ մեծ |
85 |
29750 |
107. |
Ափսե՝ միջին |
85 |
25500 |
108. |
Ափսեներ |
26 |
104 |
109. |
Ծածկոց |
30 |
23700 |
110. |
Աթոռ |
4 |
123 |
111. |
Աթոռ |
3 |
108 |
112. |
Աթոռ |
25 |
962,5 |
113. |
Աթոռ |
34 |
1443 |
114. |
Աթոռ |
60 |
2820 |
115. |
Աթոռ |
36 |
1944 |
116. |
Աթոռ |
3 |
184 |
117. |
Աթոռ |
30 |
1950 |
118. |
Աթոռ |
7 |
539 |
119. |
Աթոռ |
81 |
21384 |
120. |
Աթոռ |
3 |
1626 |
121. |
Աթոռ |
13 |
26000 |
122. |
Աթոռ |
4 |
24000 |
123. |
Աթոռ |
9 |
108000 |
124. |
Աստիճան |
1 |
65 |
125. |
Արձան («Առյուծ») |
2 |
5386 |
126. |
Արձան («Աղջիկ») |
1 |
500 |
127. |
Աղբարկղ |
2 |
16 |
128. |
Ամբիոն |
1 |
8000 |
129. |
Լրագրասեղան |
1 |
123 |
130. |
Լրագրասեղան |
1 |
177,1 |
131. |
Լրագրասեղան |
1 |
1269 |
132. |
Անտենա (դրսի) |
1 |
58 |
133. |
Թեյնիկ (էմալապատ) |
1 |
15 |
134. |
Փալաս |
36 |
11196 |
135. |
Թատերական աթոռ |
2 |
107,8 |
136. |
Թատերական աթոռ |
36 |
5580 |
137. |
Պատճենահանման սարք |
1 |
189917 |
138. |
Պատճենահանման սարք |
1 |
424000 |
139. |
Պատճենահանման սարք |
1 |
468125 |
140. |
Պատճենահանման սարք-5009 |
1 |
594500 |
141. |
Պատճենահանման սարք-5201 |
1 |
303800 |
142. |
Պատճենահանման սարք |
1 |
303400 |
143. |
Պատառաքաղ |
8 |
16 |
144. |
Պահարան |
5 |
1690 |
145. |
Պահարան |
1 |
347 |
146. |
Պահարան |
1 |
352 |
147. |
Պահարան |
1 |
354 |
148. |
Պահարան |
1 |
368 |
149. |
Պահարան |
2 |
1092 |
150. |
Պահարան |
1 |
693 |
151. |
Պահարան |
1 |
1290 |
152. |
Պահարան |
1 |
1352 |
153. |
Պահարան |
1 |
3128 |
154. |
Պահարան |
1 |
3948 |
155. |
Պահարան |
1 |
5043 |
156. |
Պահարան |
2 |
10704 |
157. |
Պահարան |
1 |
6989 |
158. |
Պահարան |
1 |
9001 |
159. |
Պահարան |
1 |
9212 |
160. |
Պահարան |
1 |
10086,9 |
161. |
Պահարան (ապակյա) |
2 |
12310 |
162. |
Ծրար |
19 |
7885 |
163. |
Չհրկիզվող պահարան |
1 |
117 |
164. |
Չհրկիզվող պահարան |
1 |
172 |
165. |
Չհրկիզվող պահարան |
1 |
192,2 |
166. |
Չհրկիզվող պահարան |
3 |
600 |
167. |
Չհրկիզվող պահարան |
1 |
231 |
168. |
Չհրկիզվող պահարան |
1 |
246 |
169. |
Չհրկիզվող պահարան |
2 |
522 |
170. |
Չհրկիզվող պահարան |
1 |
284 |
171. |
Չհրկիզվող պահարան |
1 |
384 |
172. |
Չհրկիզվող պահարան |
1 |
541 |
173. |
Չհրկիզվող պահարան |
2 |
1386 |
174. |
Չհրկիզվող պահարան |
2 |
2570 |
175. |
Չհրկիզվող պահարան |
7 |
12117 |
176. |
Չհրկիզվող պահարան |
1 |
7342 |
177. |
Չհրկիզվող պահարան |
1 |
8651 |
178. |
Չհրկիզվող պահարան |
2 |
17312 |
179. |
Չհրկիզվող պահարան |
1 |
9400 |
180. |
Չհրկիզվող պահարան |
3 |
51396 |
181. |
Չհրկիզվող պահարան |
3 |
51936 |
182. |
Շերտավարագույր |
7 |
540918 |
183. |
Autoswritchres 2PC-1prn |
1 |
9540 |
184. |
Ջեռուցիչ |
1 |
5833 |
185. |
Ջեռուցիչ |
1 |
7800 |
186. |
Ջեռուցիչ |
1 |
12000 |
187. |
Ջրաման |
1 |
6300 |
188. |
Ջրի բաք |
1 |
117 |
189. |
Ջրմուղ-կոյուղի |
1 |
17400 |
190. |
Սպասքապահարան |
2 |
27698 |
191. |
Սեղան |
2 |
214 |
192. |
Սեղան |
14 |
1666 |
193. |
Սեղան |
1 |
207 |
194. |
Սեղան |
16 |
4304,0 |
195. |
Սեղան |
1 |
385 |
196. |
Սեղան |
1 |
391 |
197. |
Սեղան |
1 |
538 |
198. |
Սեղան |
1 |
546 |
199. |
Սեղան |
1 |
880 |
200. |
Սեղան |
2 |
4120 |
201. |
Սեղան |
2 |
7022 |
202. |
Սեղան |
3 |
27003 |
203. |
Սեղան |
1 |
11502 |
204. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
1 |
269 |
205. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
3 |
1413,6 |
206. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
3 |
18565,5 |
207. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
3 |
24021 |
208. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
1 |
13007 |
209. |
Սեղան՝ խորհրդակցությունների |
1 |
312258 |
210. |
Սեղան՝ մեծ |
1 |
880 |
211. |
Սեղան՝ փոքր |
1 |
1502 |
212. |
Սեղան՝ հեռախոսի |
2 |
546 |
213. |
Սեղանի հավաքածու |
1 |
13000 |
214. |
Ռադիոընդունիչ |
2 |
34 |
215. |
Ռադիոընդունիչ |
3 |
57 |
216. |
Ռադիոընդունիչ |
1 |
20 |
217. |
Ռադիոընդունիչ |
1 |
34 |
218. |
Ռադիոընդունիչ |
2 |
76 |
219. |
Ռադիոընդունիչ |
1 |
135 |
220. |
Ռադիոընդունիչ |
1 |
211 |
221. |
Ռադիոընդունիչ |
1 |
355 |
222. |
Ռադիոընդունիչ |
6 |
21000 |
223. |
Խալաթ |
12 |
42000 |
224. |
Սառնարան |
1 |
7250 |
225. |
Սառնարան |
1 |
15984 |
226. |
Սառնարան «Չինար» |
1 |
33620 |
227. |
Սառնարան «Սնեժինկա» |
1 |
27390 |
228. |
Սառնարան-պահարան |
1 |
38931 |
229. |
Սառնարան «Օրսկ» |
1 |
22543 |
230. |
Սառնարան-պահարան |
1 |
26140 |
231. |
Սավան |
14 |
2898 |
232. |
Լամպ (սոլյուքսի) |
1 |
162 |
233. |
Նախասրահի կահույք |
1 |
2308 |
234. |
Նախասրահի կահույք (3 կտորից) |
1 |
83864 |
235. |
Խոհանոցի կահույք (6 կտորից) |
1 |
32776 |
236. |
Լուսամփոփ |
6 |
510 |
237. |
Լուսամփոփ «Բերդ» |
4 |
20312 |
238. |
Կայունարար (ստաբիլիզատոր) |
1 |
96 |
239. |
Սկուտեղ |
2 |
10040 |
240. |
Սրբիչ՝ փափուկ |
22 |
1980 |
241. |
Ջահ |
51 |
255000,0 |
242. |
Ջահ (3 տեղանոց) |
3 |
576 |
243. |
Տեսախցիկ («Պանասոնիկ») |
1 |
766630 |
244. |
Աթոռակ |
9 |
279 |
245. |
Կաթսա՝ մեծ |
4 |
59 |
246. |
Կախովի կողպեք |
2 |
45 |
247. |
Կախիչ |
10 |
50 |
248. |
Կախիչ |
1 |
36 |
249. |
Կախիչ |
1 |
54 |
250. |
Կախիչ |
2 |
223 |
251. |
Կախիչ |
1 |
115 |
252. |
Կախիչ |
6 |
810 |
253. |
Կախիչ |
1 |
215 |
254. |
Կախիչ |
3 |
669 |
255. |
Կախիչ |
1 |
231 |
256. |
Կախիչ |
1 |
8500 |
257. |
Կախիչ |
1 |
12000 |
258. |
Վարագույր |
14 |
2,38 |
259. |
Վարագույր |
142 |
843480,0 |
260. |
Վարագույր (ձևավորված) |
4 |
95480 |
261. |
Վարագույրի կապիչ |
4 |
8800 |
262. |
Կարիչ |
1 |
135 |
263. |
Կարիչ |
11 |
33000 |
264. |
Կարիչ |
1 |
4166 |
265. |
Կարտոֆիլ մաքրելու գործիք |
1 |
370 |
266. |
Տաքացուցիչ |
1 |
12000 |
267. |
Տպագրական սարք |
1 |
76352 |
268. |
Տպագրական սարք |
1 |
97167 |
269. |
Տպագրական սարք |
1 |
116667 |
270. |
Տպագրական սարք |
1 |
133750 |
271. |
Տպագրական սարք |
1 |
218750 |
272. |
Տպագրական սարք |
1 |
416050 |
273. |
Պահարանիկ |
22 |
3476 |
274. |
Պահարանիկ |
1 |
24005 |
275. |
Տոներ |
2 |
19620 |
276. |
Կոնդիցիոներ |
1 |
12875 |
277. |
Կոնդիցիոներ |
1 |
15200 |
278. |
Կոնդիցիոներ |
1 |
28275 |
279. |
Կոնդիցիոներ |
3 |
86355 |
280. |
Զարդասեղանի պահարանիկ |
1 |
13618 |
281. |
Հեռախոսի ապարատ |
1 |
12000 |
282. |
Հեռախոսի ապարատ |
3 |
34560 |
283. |
Հեռախոսի ապարատ՝ սկավառակով |
15 |
145335 |
284. |
Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի |
2 |
19200 |
285. |
Հեռախոսի ապարատ |
10 |
90000 |
286. |
Հեռախոսի ապարատ |
20 |
165100 |
287. |
Հեռախոսի ապարատ՝ սկավառակով |
4 |
25000 |
288. |
Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի |
3 |
16000 |
289. |
Հեռախոսի ապարատ |
2 |
9216 |
290. |
Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի |
2 |
8400 |
291. |
Հեռախոսի ապարատ |
2 |
7600 |
292. |
Հեռախոսի ապարատ՝ սկավառակով |
3 |
11100 |
293. |
Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի |
2 |
5000 |
294. |
Հեռախոսի ապարատ |
4 |
1472 |
295. |
Հեռախոսի ապարատ՝ սկավառակով |
1 |
284 |
296. |
Հեռախոսի ապարատ |
6 |
1608 |
297. |
Հեռախոսի ապարատ |
6 |
1470 |
298. |
Հեռախոսի ապարատ |
3 |
405 |
299.. |
Հեռախոսի ապարատ |
14 |
1610 |
300. |
Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի |
2 |
115 |
301. |
Հեռախոսի ապարատ |
3 |
86,625 |
302. |
Հեռախոսի պայտ |
1 |
11520 |
303. |
Հեռախոսի պայտ |
1 |
12129 |
304. |
Հեռախոսի պայտ |
1 |
25948 |
305. |
Հեռախոսի պայտ |
1 |
56377 |
306. |
Հեռախոսի սեղան |
1 |
84 |
307. |
Հեռախոսի սեղան |
2 |
284 |
308. |
Հեռախոսի սեղան |
1 |
201,5 |
309. |
Հեռախոսի սեղան |
2 |
416 |
310. |
Հեռախոսի սեղան |
1 |
308 |
311. |
Հեռախոսի սեղան |
1 |
339 |
312. |
Հեռախոսի սեղան |
1 |
394 |
313. |
Հեռախոսի սեղան |
3 |
1903,5 |
314. |
Հեռախոսի սեղան |
1 |
1070 |
315. |
Հեռախոսի սեղան |
1 |
1185 |
316. |
Հեռախոսի սեղան |
2 |
6182 |
317. |
Հեռուստացույց |
1 |
17311 |
318. |
Հեռուստացույց |
1 |
17426 |
319. |
Հեռուստացույց |
1 |
50000 |
320. |
Հեռուստացույց «Բերյոզկա» |
1 |
26359 |
321. |
Զգեստապահարան |
1 |
9078 |
322. |
Հաշվիչ |
2 |
2700 |
323. |
Հաշվիչ |
2 |
5300 |
324. |
Հաշվիչ |
2 |
5400 |
325. |
Հաշվիչ |
1 |
3500 |
326. |
Հաշվիչ |
1 |
3800 |
327. |
Հաշվիչ |
1 |
6500 |
328. |
Հաշվիչ |
1 |
11000 |
329. |
Հաշվիչ |
6 |
67998 |
330. |
Հայելի |
2 |
562 |
331. |
Հայելի փոքր |
1 |
123 |
332. |
Հայելի բաղնիքի |
3 |
336 |
333. |
Հայելի զուգարանի |
1 |
23 |
334. |
Համակարգիչ |
1 |
358333 |
335. |
Համակարգիչ |
1 |
375000 |
336. |
Համակարգիչ |
1 |
474595 |
337. |
Համակարգիչ |
2 |
983680 |
338. |
Համակարգիչ |
1 |
515867 |
339. |
Համակարգիչ |
1 |
1135000 |
340. |
Համրիչ |
1 |
15 |
341. |
Ձեռքի չորացման հարմարանք |
2 |
200 |
342. |
Ցանկապատված բակ և տարածք |
4.5 հա |
57060 |
343. |
Office-97 |
1 |
214650 |
344. |
Շերեփ |
3 |
12 |
345. |
Մեխանիկական սնուցման սարք |
1 |
66250 |
346. |
Մագնիտոֆոն (մեքենայի) |
1 |
113000 |
347. |
Մատուցարան |
4 |
82 |
348. |
Ներքնակ |
34 |
78846 |
349. |
Ներքնակի ծածկոց |
25 |
6225 |
350. |
Մահճակալ |
20 |
4160 |
351. |
Մոխրաման՝ մետաղյա |
3 |
300 |
352. |
Մոնիտոր |
1 |
119250 |
353. |
Քիվ |
2 |
38 |
354. |
Քիվ |
2 |
3800 |
355. |
Քիվ |
5 |
14000 |
356. |
Քիվ |
36 |
136800 |
357. |
Քիվ |
22 |
88000,0 |
358. |
Մսաղաց |
1 |
12406 |
359. |
UPS-600 |
2 |
96460 |
360. |
Win-98 |
1 |
60950 |
361. |
Նավակի շարժիչ |
1 |
23158 |
362. |
Ֆաքսի ապարատ |
1 |
140450 |
363. |
Ֆաքսի ապարատ |
7 |
1880781 |
364. |
Նկար |
1 |
30000 |
365. |
Նկար |
1 |
50000 |
366. |
Նկար |
3 |
240000 |
367. |
Նկար |
1 |
82000 |
368. |
Նկար |
1 |
90000 |
369. |
Նկար |
3 |
300000 |
370. |
ZP Privz zokrvalent encernal |
1 |
60950 |
371. |
Տեսամիկշեր WJ-AVE 5 |
1 |
2971718 |
372. |
Տեսամիկշեր-գեներատոր WJ-AVE 3 |
1 |
2463600 |
373. |
Տեսախցիկ M-3000 |
2 |
862260 |
374. |
Հեռուստացույց 14L-3R |
2 |
289473 |
375. |
Հեռուստացույց 21L-3R |
2 |
314109 |
376. |
Հեռուստացույց 21E-1R |
2 |
314109 |
377. |
Ֆաքս KXF-170 |
1 |
338745 |
378. |
Երաժշտական սելեկտոր |
1 |
158594 |
379. |
Երաժշտական կենտրոն MCK-350 |
1 |
107783 |
380. |
Տեսամագնիտոֆոն NV-SD3 |
4 |
529676 |
381. |
Տեսամագնիտոֆոն PO 4 |
3 |
351063 |
382. |
Ուղիղ հեռարձակման կայան |
1 |
1250000 |
383. |
Կահույք (բազմոց՝ 1, բազկաթոռ՝ 2) |
1 |
238000 |
384. |
Ներմարզային ճանապարհներ |
256669000 | |
385. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1 |
88500 |
386. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512-01» |
1 |
264000 |
387. |
Ավտոմեքենա «ԳԱԶ 2410» |
1 |
997100 |
388. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1 |
597300 |
389. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
1 |
4430300 |
390. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
1 |
4950000 |
391. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
1 |
500000 |
392. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
1 |
370000 |
393. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
1 |
4480300 |
394. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21 06» |
1 |
1500000 |
395. |
Շենք (1) |
1 |
11313800 |
396. |
Շենք (2) |
1 |
3390500 |
397. |
Շենք (3) |
1 |
3671200 |
398. |
Ավտոտնակ |
1 |
474437 |
399. |
Ավտոտնակ |
1 |
520726 |
400. |
Ավտոտնակ |
1 |
178048 |
401. |
Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք |
3405000 | |
402. |
Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք |
2157600 | |
403. |
Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք |
2430000 | |
404. |
Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք |
2498100 | |
Ընդամենը |
334256738,3 |
(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|