Գլխավոր տեղեկություն
Համար
N 174-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.01/15(224) Հոդ.179
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.04.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006144

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 ապրիլի 2006 թ.

N 174-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  20-րդ հոդվածի «է» կետը՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2006 թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշմամբ թողարկված 100 դրամ անվանական արժեքով «Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ» արծաթյա հուշադրամը: Հաստատել հուշադրամի նկարագրությունը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. ապրիլի 28
      Երևան

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի ապրիլի 25-ի
թիվ 174-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթյա  հուշադրամ՝ նվիրված Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արտեմ Միկոյանի նախագծած ՄԻԳ-25, ՄԻԳ-19 և ՄԻԳ-3 ինքնաթիռները (վերից վար): Պատկերներից վերև նշված է թողարկման տարեթիվը՝ «2005», իսկ պատկերներից ներքև երկու տողով զետեղված է անվանական արժեքը՝ «100» և «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին ինքնաթիռների գծանկարների ֆոնի վրա Արտեմ Միկոյանի դիմապատկերն է: Դիմապատկերի ներքևի ձախ մասում երկու տողով զետեղված են Արտեմ Միկոյանի ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1905» և «1970»: Աջ մասում  եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ  ARTEM MIKOYAN»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից  պատրաստված տուփում:

Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում: 

Հուշադրամի բնութագիրը.


Անվանական արժեքը՝

100 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ, 9250
Զանգվածը՝ 31,1 գ
Տրամագիծը՝ 40,0 մմ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ
Տպաքանակը՝  500 հատ