Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2006-26.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.911
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1002-Ն

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 20
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1002-Ն որոշման

 



Կ Ա Ր Գ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները։

2. Համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում`

ա) հղիության, ծննդաբերության և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի` սահմանված կարգով մինչև մեկ տարի ժամկետով գործուղման.

դ) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու.

ե) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

3. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցնել`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողը.

բ) համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը.

գ) այլ համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը.

դ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձ։

Անձը համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ։

4. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնին տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողին նշանակում է համապատասխան համայնքի ղեկավարը` հաշվի առնելով սույն կարգի 8-10-րդ կետերով սահմանված նախապատվությունները: Համայնքի ղեկավարը ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնող անձի հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն ձևի:

5. Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պաշտոնը թափուր մնալու հիմքը չվերանալու դեպքում կողմերի համաձայնությամբ պայմանագրի գործողությունը կարող է երկարաձգվել: Եթե ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը չի համաձայնում երկարաձգել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ապա սույն կարգի համաձայն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում մեկ այլ անձի հետ:

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարն առնվազն 10-օրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն համայնքային ծառայության թափուր տեղի առկայության մասին:

7. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`

ա) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը.

բ) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

գ) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների նկատմամբ ներկայացվող պահանջները.

դ) կնքվելիք աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը.

ե) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին դիմումների ներկայացման ժամկետը.

զ) տեղական ինքնակառավարման մարմնի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը (հեռախոսի առկայության դեպքում):

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա դիմումներ ներկայացրած անձանցից նախապատվությունը տրվում է համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձին:

Եթե դիմում են ներկայացրել համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկից ավելի անձինք, ապա նախապատվությունը տրվում է համապատասխան ինքնակառավարման մարմնի հաստիքների կրճատման հետևանքով պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվում գրանցված անձին, իսկ նշված պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր քաղաքացիական կամ համայնքային ծառայության դասային աստիճան ունեցող անձի, իսկ այդ պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական կամ համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձին:

9. Եթե համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող որևէ անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած համապատասխան անձը չի բավարարում համապատասխան պաշտոնի անձնագրի պահանջները, ապա նախապատվությունը տրվում է այլ համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձին:

Ձև

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____

 _____ __________________ 200 թ.

_____________________ մարզի (Երևան քաղաքի) ________________ համայնքը,

մի կողմից, ի դեմս ________________________________________________
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

___________________________________________________________

(այսուհետ` գործատու) ____________________________________________
(համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն


___________________________________________________________
զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)


(ծնված` 19___ թ.______________ -ին, բնակության վայրը` _________________

անձնագիր N _______ , տրված`_______կողմից______թ._____________-ին), մյուս

կողմից (այսուհետ` պաշտոնակատար), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.


I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ


1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ պաշտոնակատարն ապահովում է ___________________________________________________________

(համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)

___________________________________________________________
___________________________________________________________
(համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը։

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. Կողմերն ունեն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ։

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

3. Գործատուն պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ` ____

___________________________________________ դրամի չափով։
(տառերով և թվերով)

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են համայնքային ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով։

6. Սույն պայմանագիրը կարող է լուծվել`

ա) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում՝ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքում.

բ) օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «ե», «է», «թ», «ժդ» կետերով և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

գ) սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից։

9. Սույն պայմանագիրը կնքվել է 2 հավասարազոր օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

Համայնքի ղեկավար

Պաշտոնակատար


____________________
(ստորագրությունը)


____________________
(ստորագրությունը)



Կ. Տ.

 

Եթե դիմում են ներկայացրել այլ համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկից ավելի անձինք, ապա նախապատվությունը տրվում է առավել երկար քաղաքացիական կամ համայնքային ծառայության ստաժ ունեցող անձին, իսկ նշված պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` կադրերի ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձին, իսկ նշված պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին։

10. Եթե համապատասխան համայնքի կամ այլ համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող որևէ անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած համապատասխան անձը չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա համայնքի ղեկավարը կարող է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

11. Պայմանագիրը լուծվում է`

ա) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում՝ պայմանագրի վաղաժամկետ դադարման, դեպքերում.

բ) օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «ե», «է», «թ», «ժդ» կետերով և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

գ) սույն կարգի խախտմամբ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում:

12. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող գործուղվել օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում և կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան