«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 803-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1027-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,0 հեկտար վարելահողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար, և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,63 հեկտար վարելահողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
2. Պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 19,0 հեկտար տարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` փոխադրելով`
ա) 7 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար,
բ) 12 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |