Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2006-08.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.30/18(473) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 309-Ն

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային  համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի դրույթների ապահովման նպատակով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 16642631681,33 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և 7698461263,36 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ապրանքանյութական արժեքները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքի համապատասխան չափով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կազմված արձանագրությամբ, նվազեցվում է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ (1998 թվականի հունիսի 19-ի կնքված N 3095 վարկային համաձայնագրի հիման վրա 1998 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջև կնքված ենթավարկային պայմանագրով)  ունեցած վարկային պարտավորությունը (վերաբաշխումների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20125045 փոխառության հատուկ իրավունքների (SDR-ի) համարժեք դրամի չափով), իսկ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած վարկային պարտավորության տարբերության չափով, բաժնետոմսերի քանակի նվազեցման ճանապարհով, նվազեցվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

3. Առաջարկել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատարներից սնվող համայնքներին լիազորելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մեքենա-մեխանիզմները և այլն)` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով, վարձակալության հանձնելու համար` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17- N 658-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով հաշվարկված վարձակալական վճարն ուղղվելու է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկմանը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ու համապատասխան մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ապահովել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (ջրմուղ-կոյուղու ցանցերի, օրվակարգավորման ջրամբարների, պոմպակայանների, սարքավորումների, շենքերի, շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, մեքենա-մեխանիզմների և այլն) հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքման աշխատանքների իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքն ու ապրանքանյութական արժեքները, սույն որոշման 11-րդ կետում նշված ջրամբարները, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները, մեքենա-մեխանիզմները և այլն) 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը,

բ) ապահովել սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետից բխող` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության հետ քննարկել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի և ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից իրականացված 1-ին վարկային ծրագրով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքի կազմը, իսկ վարձակալության հանձնվող գույքի կազմում փոփոխություններ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

7. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ակտիվների կազմից գույքի  առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում:

8. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ճանապարհով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման, ինչպես նաև դրանց համապատասխան «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի սահմանման և կանոնադրության հաստատման աշխատանքները:

10. Առաջարկել Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 157 որոշման հիման վրա ընդունած ջրամբարները (նաև շինությունները և անօտարելի գոտիները) նվիրաբերության պայմանագրով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը հանձնել Երևանի քաղաքապետարանին:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 21
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 309-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
(հավելվածը լրաց. 04.05.06 N 603-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 309-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԱՊՐԱՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 309-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Հ/Հ

Հիմնական միջոցի անվանում

Սկզբ.արժեք

Մաշվածություն

Վերջ. մնաց. արժեք 

 

Հանրակացարանի շենք.

33696000.00

11530494.25

22165505.75

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2007, N 175-Ն 08.03.2007, N 309-Ն
04.05.2006, N 603-Ն 01.06.2006, N 309-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան