Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2006-31.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.566
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 582-Ն

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 1 հավելվածի, և ցանկերի ձևերը (NN 1-14)` համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 27-ի N 582-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:

2. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը հրապարակում է`

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N 1 ձև), իսկ հարկային վնասներ հայտարարագրած առաջին 1000 հարկ վճարողների ցանկերը` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում։

Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին, ըստ իրենց հայեցողության, հարկային մարմնի կողմից հաստատված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև).

բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ մլն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները (N 3 ձև), իսկ ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքների աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների մասին տվյալները` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում.

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ տվյալները (N 4 ձև).

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 5 ձև).

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի ցանկը և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ տվյալները (N 6 ձև).

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ տվյալները (N 7 ձև).

է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն դրամ և ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող և հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող և հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 8 ձև).

ը) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 9 ձև).

թ) հաշվետու տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները (N 10 ձև)։

3. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է`

ա) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսային վճարների գումարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 11 ձև).

բ) առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսային վճարների գումարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, հարկային մարմինը տեղադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (N 11 ձև).

գ) 3 մլն դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 12 ձև).

դ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ տվյալները (N 13 ձև).

ե) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների երեք և ավելի խախտում թույլ տված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ցանկը (N 14 ձև): Ընդ որում, ցանկում ներառվում են այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալները, որոնց մոտ տվյալ եռամսյակում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման երրորդ և ավելի դեպքերը:

4. Սույն կարգի 2-րդ կետով և 3-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված` հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակվում են առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում:

5. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքներն ու սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունների (տվյալների) համար հիմք հանդիսացած հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը, հարկ վճարողների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հրապարակել հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ` մինչև սահմանված ժամկետում հերթական ցանկի հրապարակման օրը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 27-ի N 582-Ն որոշման

Ձև N 1

Ց Ա Ն Կ

200 .... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը 

Վնասի մեծությունը
(հազ. դրամ)

1

2

3

 4

5

          
         
         
         

      Ձև N 2

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը

Հարկ
վճարողի
գտնվելու
վայրը

Հարկ
վճարողի
գրանցման
տարեթիվը

Հաշվետու
տարվա
վնասը
(հազ.դրամ) 

Կատարված
ներդրումների գումարը
(հազ. դրամ)  

Հաշվետու
տարվան
նախորդող
1-ին տարվա
վնասը
(հազ.
դրամ)

Հաշվետու
տարվան
նախորդող
2-րդ տարվա
վնասը
(հազ.
դրամ)

  Հաշվետու
տարվան
նախորդող
3-րդ տարվա
վնասը
(հազ. դրամ)

ընդամենը

այդ թվում`
օտարերկրյա 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11 

                     
                      
                     

Ձև N 3

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔԻ ԱՃ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի
գտնվելու վայրը

Ապառքի աճը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 4

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԻՍՈՒՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը

Հարկ վճարողի
գտնվելու վայրը

Հաշվետու
տարին
(%)

Նախորդ
տարին
(%)

 1

 4

           
           
           
           

Ձև N 5

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԻՍՈՒՆ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

          
         
         
         

      Ձև N 6

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ԲԱՆԿԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

     Ձև N 7

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՐԵՔ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ)
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության
անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Վճարված գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 8

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԻՍՈՒՆ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՍՆՀԻՆԳ ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հաշվետու եռամսյակը, երբ տեղի է ունեցել սահմանային չափի գերազանցում

Գերազանցվել է իրացման շրջանառության սահմանային չափը

Գերազանցվել է ապրանքային մնացորդի սահմանային չափը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Ձև N 9

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հանքավայրի անվանումը

1

2

3

4

 5

         
         
         
         

Ձև N 10

Ց Ա Ն Կ

200 ... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Սոցիալական վճարների
գծով կուտակած 
պարտավորությունը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 11

Ց Ա Ն Կ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ
ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե
վճարված հարկերի ընդհանուր գումարը  (հազ. դրամ)

ընդամենը

որից՝

հարկային
մարմինների
կողմից
հավաքագրված

մաքսային
մարմինների
կողմից
հավաքագրված

 այդ թվում՝   

ուղղակի
հարկեր
(այդ թվում՝
շահութահարկ,
եկամտահարկ)

անուղղակի
հարկեր
(այդ թվում՝
ԱԱՀ,
ակցիզային հարկ) 

հաստատագրված
վճարներ
(այդ թվում՝
մաքսային
սահմանին վճարված) 

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

                     
                     
                     
                     

Ձև N 12

Ց Ա Ն Կ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Ֆինանսական տարվա
սկզբից վճարված սոցիալական
ապահովագրության վճարների
ընդհանուր գումարը 
(հազ. դրամ)

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 13

Ց Ա Ն Կ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 100 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ` ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հայտարարագրված
աշխատողների թիվը

1

2

3

4

5

         
         
         
         

Ձև N 14

Ց Ա Ն Կ

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ (ԿԱՄ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՐԵՔ ԵՎ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ
 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը 

Հարկ վճարողի
գտնվելու վայրը 

Հարկ վճարողի ֆիրմային անվանումը
 (առկայության դեպքում)

1

2

3

4

5

         
         
         
         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան