«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1997 թվականի N 208
քաղ. Երևան
«ՄԱՐՍ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարս» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել հանձնաժողով, հետևյալ կազմով՝
Գառնիկ Նանագուլյան (նախագահ)
Շահեն Կարամանուկյան
Վահրամ Ավանեսյան։
2. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի հունիսի 25-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |