Գլխավոր տեղեկություն
Համար
N 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.21/19(117)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
9 ապրիլի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 1997 թվականի N 71
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում Է):

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

3. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության լուծարքային հանձնաժողովին, «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

4. Սահմանել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված «Լույս» հրատարակչության գրախանութի բնույթի (պրոֆիլի) պահպանում՝ 10 տարի ժամկետով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 9-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 101 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) «ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն» բաժնում «քաղ. Արտաշատ» բառերը փոխարինել «քաղ. Երևան», իսկ «Արշակունյաց 35» բառերը՝ «Արշակունյաց 135 բ» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 21, ծածկագիրը՝ 10925)։

բ) «Կնունյանց 60» բառերը փոխարինել «Քրիստափորի 73 (Գորկու 73)» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 274, ծածկագիրը՝ 9171).

գ) «Իլյիչի 26/1» բառերը փոխարինել «2-րդ միկրոշրջան, 29 շենք, 1—2 բն.» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 308, ծածկագիրը՝ 10908)։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 16-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 1-ին կետից հետո լրացնել նոր 2-րդ կետով.

«2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` Վանաձոր քաղաքի կենտրոնական հանրախանութի հաշվեկշռից առանձնացնել 14 փայտյա տնակ և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքապետարանի տնօրինությանը (հերթական համարն ըստ ցանկի՝ 486, ծածկագիրը՝ 74422)»:

Այդ կապակցությամբ որոշման 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ կետերը համապատասխանաբար համարել 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետեր։

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին» N 203 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

«(N 4/10)» թվերը փոխարինել «(N 14/10)» թվերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 36, ծածկագիրը՝ 71181)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
ապրիլի 9-ի N 71 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ծածկագիրը

Օբյեկտի անվանումը

Քաղաքը (նախկին շրջանը)

Օբյեկտի հասցեն

1

2

3

4

5

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ

1. 13014 N 1 ավտոպահեստամասերի խանութ քաղ. Երևան Արտաշատի մայրուղի

Սյունիքի մարզ

2. 10415 Սիսիանի ավտոտեխսպասարկման կայան քաղ. Սիսիան Շիրակի փող.

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

3. 70091 N 350 (350/3) պարենային խանութ քաղ. Երևան Վարդաշեն—1, 89 (Գ. Մահարու 80 և 82 տների միջև)
4. 70116 N 460 խանութ քաղ. Երևան Ավետիսյան 94 (Գայդարի 97)
5. 70196 N 616 խանութ քաղ. Երևան Մարաշ թաղ., 9 (Մարաշ թաղ., 9-րդ փող.)
6. 71663 N 159.2 խանութ
(N 156/2 խանութ)
քաղ. Երևան Նալբանդյան 27 (47)
7. 9226 N 7 սննդառի N 711 խանութ քաղ. Երևան Նորքի 3-րդ զանգվ., Բաղյան 17 (Քոչարյան 4)

Արմավիրի մարզ

8. 71381 N 40 մթերային խանութ(Վաղարշապատի ԱՊՁ-ի N 14 խանութի N 3 մասնաճյուղ) քաղ. Վաղարշապատ Մեսրոպ Մաշտոցի 41 (Հակոբյան 30)
9. 71404 N 44 (88) քիմիկատների խանութ քաղ. Վաղարշապատ Չարենցի 13 (11)
Լոռու մարզ
10. 70983 N 41 տաղավար (Ալավերդու ԱՊՁ-ի N 41 խանութ) քաղ. Ալավերդի Խուդյակովի (4)
11. 70537 «Ավտոտուրիստ» N 13 խանութ (Վանաձորի ԱՊՁ-ի N 57 խանութ) քաղ. Վանաձոր Լենինգրադյան փող. (Ներսիսյան 15)
12. 71016 N 8 խանութ (Ալավերդու ԱՊՁ-ի N 8 խանութ) քաղ. Ալավերդի Կոմերիտմիության 132
Արարատի մարզ
13.  71444 N 3 խանութ քաղ. Արարատ Չարենցի 1
Գեղարքունիքի մարզ
14. 71332 N 68 մթերային խանութ (Գավառի ԱՊՁ-ի տարայի ընդունման կետ) քաղ. Գավառ Արծվաքար թաղ. (20)

Կոտայքի մարզ

15. 71462 N 4 մթերային խանութ (գույքը)   գ. Արգել

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ

Լոռու մարզ

16. 76319 N 6 հայկական խոհանոց (Վանաձորի ԱՊՁ-ի  N 6 հայկական խոհանոց) քաղ. Վանաձոր Ուսանողական 6 (Դիմաց թաղ.)
17. 76322 N 3 խորտկարան (Վանաձորի ԱՊՁ-ի N 3 խորտկարան) քաղ. Վանաձոր Բաղրամյան փող.(էստակադի մոտ)
18. 76384 «Թաթարբորակի» խորտկարան (Վանաձորի ԱՊՁ-ի «Թաթարբորակի» խորտկարան) քաղ. Վանաձոր Աբովյան փող. (Աղայան փող., Հաղթանակի պուրակ)
19. 76385 N 7 խորտկարան (Վանաձորի ԱՊՁ-ի N 7 խորտկարան) քաղ. Վանաձոր Երևանյան խճ.(Խնձորուտ թաղ.)
20. 76390 Վանաձորի ԱՊՁ-ի «Հայկական խոհանոց» ռեստորան   գ. Բազում
21. 76373 N 11 սրճարան-պաղպաղականոց քաղ. Վանաձոր Բաթումի փող. (տրիկոտաժի ֆաբրիկայի մոտ)

Գեղարքունիքի մարզ

22. 76490 գարեջրի բար (Գավառի ԱՊՋ-ի N 1 գարեջրի սրահ) քաղ. Գավառ Հացառատ թաղ. (104)
23. 76480 «Նաիրի» ռեստորան (Սևանի ԱՊՁ-ի «Նաիրի» ռեստորանի հիմնական միջոցներ) քաղ. Սևան Կիրովի փող. (Նաիրյան 150)

ԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ

24. 2489 N 2.45 (2.47) կոշիկի նորոգման կետ քաղ. Երևան Աբովյան 42 (Մեսրոպ Մաշտոցի 45)
25. 2781 «Բյուրեղ» ֆաբրիկա քաղ. Երևան Դ. Մալյան 44
26. 2875 տպագրական արտադրամաս (առանց տարածքի) քաղ. Երևան Պարոնյան 8

Սյունիքի մարզ

27. 3882 վարսավիրանոցի կրպակ   ք. Քարահունջ
28. 3894 վարսավիրանոցի կրպակ քաղ. Գորիս շուկայի մեջ

Արմավիրի մարզ

29. 4025 կահույքի արտադրամաս քաղ. Վաղարշապատ Զվարթնոցի գերեզմանատուն
30. 3632 երաժշտական սրահի շենք քաղ. Արմավիր Հանրապետության 10ա(Լենինի 10ա)
31. 3649 քիմմաքրման շենք քաղ. Արմավիր Սպանդարյան 1
32. 3838 ալյումինե տնակ   գ. Քարակերտ
33. 4122 Վաղարշապատի «Գրանիտ» գործարան (քարերի վերամշակման արտադրամաս)    գ. Փարաքար

Շիրակի մարզ

34. 3196 N 1 կոշիկի նորոգման  կրպակ քաղ. Գյումրի Լալայան փող. (գերեզմանոցի ճանապարհ)
35. 3143 N 3 (1) ձայնագրման կետ քաղ. Գյումրի Թբիլիսյան խճ. (74)
36. 3742 հուշաքարերի պատրաստման արտադրամաս   գ. Մայիսյան
37. 4278 վուլկանացման կետ (գույքը)   գ. Թորոսգյուղ

Գեղարքունիքի մարզ

38. 78334 N 5 կենցաղի տուն քաղ. Սևան Նալբանդյան 41 (47)
39. 1690 N 5 կարի արհեստանոց քաղ. Գավառ Ազատության 84
40. 78408 բնակարանների նորոգման գրասենյակ քաղ. Վարդենիս (Լեռնագործների 42)
41. 78367 բնակարանների և ջեռուցման համակարգերի նորոգում քաղ. Սևան (Գոմաձոր թաղ.)
42. 1686 N 33 մեխանիկական արտադրամաս   գ. Սարուխան

Կոտայքի մարզ

43. 78207 կարի կետ քաղ. Չարենցավան (3-րդ թաղ.)
44. 78218 բետոնի հանգույց    գ. Բջնի
45. 78196 արտադրական բազա քաղ. Եղվարդ Երևանյան փող. (կոշիկի «Ադիդաս» ֆիրմայի շենքի մոտ)

Տավուշի մարզ

46. 3924 քիմմաքրման ֆաբրիկա քաղ. Դիլիջան  Կալինինի փող.
47. 1563 արտադրական բազա քաղ. Իջևան  (Մետաղագործների 4)

Լոռու մարզ

48. 78261 N 6 վարսավիրանոց քաղ. Ստեփանավան Հոկտեմբերյան 11
49. 78262 N 7 վարսավիրանոց քաղ. Ստեփանավան Հոկտեմբերյան 11
50. 78291 արտադրական բազա քաղ. Ստեփանավան Կալինինի խճ.
51. 4293 մետաղյա տնակ-վարսավիրանոց   գ. Գուգարք
52. 4297 երկտեղանի տաղավար-վարսավիրանոց   ք. Ձորագյուղ
53. 4164 բնակարանների նորոգման գրասենյակ քաղ. Թումանյան Էնգելսի փող. (Թբիլիսյան խճ.)
54. 4179 կենցաղի տուն   գ. Շնող

Արարատի մարզ

55. 3416 N 1 կենցաղի տուն քաղ. Արտաշատ (Օգոստոսի 23-ի փող., 79)
56. 3427 քիմմաքրման ֆաբրիկա և լվացքատուն քաղ. Արտաշատ (Երևանյան խճ.)
57. 3434 վարսավիրանոց քաղ. Արտաշատ (Օգոստոսի 23-ի փող., 19)
58. 3593 բնակարանների նորոգման գրասենյակ քաղ. Վեդի  
59. 1923 հուշաքարերի պատրաստման արտադրական (Մասիսի ԲԿՍ ՊՁ)   գ. Խաչփառ

Արագածոտնի մարզ

60. 3581 արտադրական բազա   գ. Աղձք (գ. Ձորափ)

ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

61. 4939 N 4 բաղնիք քաղ. Երևան Չարբախ թաղ., Հովհաննիսյան 50
62. 4941 N 8 բաղնիք քաղ. Երևան Միրաքյան 23

Սյունիքի մարզ

63. 4623 N 1 բաղնիք քաղ. Գորիս Գարեգին Նժդեհի 22
64. 4697 N 2 բաղնիք   գ. Քաջարան
65. 4576 բաղնիք քաղ. Կապան Ա. Մանուկյան 1ա
66. 4578 լվացքատուն քաղ. Կապան Ա. Մանուկյան 1ա

Արագածոտնի մարզ

67. 4614 N 1 բաղնիք քաղ. Աշտարակ Գրիգորյան 17
68. 4857 բաղնիք   գ. Արագած
69. 4768 բաղնիք քաղ. Թալին  

Արմավիրի մարզ

70. 4631 բաղնիք քաղ. Վաղարշապատ Կոլխոզային փող., 0

Լոռու մարզ

71. 4523 N 3 բաղնիք քաղ. Վանաձոր Խնձորուտ թաղ., Երևանյան խճ., 215
72. 4849 բաղնիք   գ. Գուգարք
73. 4850 լվացքատուն   գ. Գուգարք

Կոտայքի մարզ

74. 4566 բաղնիք քաղ. Հրազդան Միկրոշրջան, 5-րդ փող., 3
75. 4863 բաղնիք քաղ. Եղվարդ  

Գեղարքունիքի մարզ

76. 4670 բաղնիք քաղ. Սևան էներգետիկների 5

Վայոց ձորի մարզ

77. 4663 բաղնիք քաղ. Ջերմուկ  

Տավուշի մարզ

78. 4542 բաղնիք քաղ. Դիլիջան  
79. 4639 բաղնիք քաղ. Իջևան Մյասնիկյան 3

Արարատի մարզ

80. 4704 N 1 բաղնիք քաղ. Մասիս 5-րդ փող., 4
81. 4604 N 1 բաղնիք քաղ. Արտաշատ Օգոստոսի 23-ի փող., 75

Շիրակի մարզ

82. 4828 բաղնիք   գ. Ամասիա

ՄԱՄՈՒԼ

83. 10142 «Լույս» հրատարակչության գրախանութ քաղ. Երևան Աբովյան 25

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

84. 1951 «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սինապս» ԴՁ (N 31 դեղատուն) քաղ. Երևան Շիրակի 17

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Լոռու մարզ

85. 14127 պատճենահանման, բազմացման աշխատանքների կատարման կենտրոնի մասնաճյուղ քաղ. Վանաձոր Վանաձոր թաղ.
          –        –